Լուլե-սաամյան լեզու (julevsábme), սաամյան լեզու, որը տարածված է Լուլե-լամպարկ պատմական շրջանում՝ Լուլե գետի շրջակայքում (Շվեդիա) և Նորվեգիայի հյուսիսում՝ Նուրլան շրջանում: Հանդիսանում է Նորվեգիայի պաշտոնական լեզուներից մեկը: Լեզվակիրների թիվը շուրջ 2000 է:

Infoboxforlang.png
Լուլե-սաամյան լեզու
Juvlesábme
Jokkmokk table.jpg
Ցուցանակ Շվեդիայում
Տեսակլեզու, կենդանի լեզու և անհետացման վտանգի տակ գտնվող լեզու
ԵնթադասԱրևմտյան Սամի լեզուներ
Մասն էԱրևմտյան Սամի լեզուներ
ԵրկրներՆորվեգիա Նորվեգիա
Շվեդիա Շվեդիա
Պաշտոնական կարգավիճակՆորվեգիա Նորվեգիա
Խոսողների քանակ2000 մարդ
Լեզվակիրների թիվը2000
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակլուրջ սպառնալիք[1]
ԴասակարգումՈւրալյան լեզվաընտանիք
Ուգրո-ֆիննական լեզվաճյուղ
Ֆինո-պերմյան ենթալեզվաճյուղ
Սաամյան խումբ
Արևմտասաամյան ենթախումբ
Գրերի համակարգԼատինական
IETFsmj
ISO 639-2smj
ISO 639-3smj

Sami languages large 2.png
Սաամյան լեզուների տարածվածությունը ժամանակակից քարտեզի վրա: Հարավային սաամյան լեզու (1), Ումե-սաամյան լեզու (2), Պիտե-սաամյան լեզու (3), Լուլե-սաամյան լեզու (4), Հյուսիսային սաամյան լեզու (5), Կոլտա-սաամյան լեզու (6), Ինարի-սաամյան լեզու (7), Կիլդո-սաամյան լեզու (8), Տերո-սաամյան լեզու (9):
Մուգ գույնով նշված են այն տարածքները, որտեղ սաամյան լեզուները ուն են պաշտոնական կարգավիճակ
Lule Sami language Վիքիպահեստում

ԳիրըԽմբագրել

Գիրը հիմնված է լատիներենի այբուբենի վրա: Լրացուցիչ նշաններն են Ń/ń և Á/á:

Լեզվի ներկա կարգավիճակը, այդ թվում՝ իրավականԽմբագրել

Լուլե-սաամյան լեզուն Սաամյան լեզուներից լեզվակիրների թվով 2-րդն է, որով խոսում են շուրջ 1500-ից 2000 մարդ: Սակայն երիտասարդների շրջանում այն գերադասելի չէ, ինչի պատճառով լեզվակիրների թիվը պակասում է: 1983 թվականից այս լեզուն ստանդարտավորված է և այդ ժամանակից սկսած աշխատանքներ են տարվում պահպանման ուղղությամբ: Այս հարցում մեծ դեր է կատարում Արրան մշակույթի կենտրոնը, որը հանդիսանում է Լուլե-սաամյան մշակույթի հաստատություն և գտնվում է նորվեգական Տուսֆյորդ համայնքի Դրագ գյուղում: Այն զբաղվում է գրքերի հրատարակչությամբ: Կենտրոնի ենթակայությամբ գործում է Լուլե-սաամյան լեզվի ուսուցման կենտրոն: Նախապատրաստական փուլում է գտնվում Սամաստա օնլայն նախագիծը, որի միջոցով նույնպես ուսուցանվելու է այս լեզուն[2]։ 1999 թվականից մշակութային կենտրոնի կողմից հրատարակվում է Bårjås գիտա-մշակութային պարբերականը, որտեղ տպագրվում են հոդվածներ լուլե-սաամերեն, նորվեգերեն և շվեդերեն:

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Grundström, Harald: Lulesamisches Wörterbuch. (նորվեգերեն)
  • Kintel, Anders 1991: Syntaks og ordavledninger i lulesamisk. Kautokeino : Samisk utdanningsråd. (նորվեգերեն)
  • Spiik, Nils-Erik: Lulesamisk grammatik. (նորվեգերեն)
  • Wiklund, K.B. 1890: Lule-lappisches Wörterbuch. Helsinki: Suomalais-ugrilaisen seuran toimituksia. (նորվեգերեն)

Արտաքին հղումներԽմբագրել