Շվեդիայի արեգակնային համակարգ

Շվեդիայի արեգակնային համակարգ (շվեդ.՝ Sweden Solar System), Արևային համակարգի` աշխարհում ամենամեծ մոդելը։ Գտնվում է Շվեդիայում, տեղաբաշխված է ամբողջ երկրով։ «Արևը» համարվում է Էրիքսոն Գլոբը` գնդի տեսք ունեցող ամենամեծ շինությունն աշխարհում, որը գտնվում է մայրաքաղաք Ստոկհոլմում։

Շվեդիայի արևային համակարգի քարտեզը

Նկարագրություն խմբագրել

«Արևը» Ստոկհոլմի Էրիքսոն Գլոբ շինությունն է։ Երկրային խմբի մոլորակները նույնպես գտնվում են Ստոկհոլմում։ Հսկա չորս մոլորակները` Յուպիտերը, Սատուրնը, Ուրանն ու Նեպտունը, տեղակայված են մայրաքաղաքից հյուսիս` Բալթիկ ծովի շրջակայքում։ Բացի Արևից և մոլորակներից` կան նաև մոլորակների արբանյակներ, գաճաճ մոլորակներ, գիսաստղեր, աստերոիդներ, տրանսնեպտունային մարմիններ և հելիոսֆերայի սահմանը։ Նախագծի հեղինականերն են ֆիզիկոս Նիլս Բրենինգը և աստղագետ Յոստ Համը։ Համակարգի մասշտաբը 1:20 000 000 է[1]։ Ծրագիրը գործուն է, այսինքն` ցանկացած պահի համակարգի մեջ կարող են ներառվել երկրային այլ մարմիններ։ Օրինակ` Մերկուրին, Մարսը, Երկիրը և արեգակնային համակարգի գլխավոր այլ մարմիններ հաստատվել են դեռևս 1998 թվականին, իսկ Սալտիս աստերոիդը համակարգի մեջ է ընդգրկվել 2010 թվականին։

Աղյուսակ խմբագրել

Դասակարգումը` ըստ Արևից ունեցած հեռավորության»
Օբյեկտ Հեռավորությունը Էրիքսոն Գլոբից Չափեր (տրամագիծ) Լուսանկար Գտնվելու վայրը Բացման օր Մեկնաբանություն
Արև 71 մ (սկավառակ)
110 մ (ներառյալ Արևի պսակը)
  Ստոկհոլմ
59°17′36″ հս․ լ. 18°04′59″ ավ. ե.HGЯO
փետրվարի 19, 1989 Մասշտաբը պահելու համար գնդաձև շենքը ընդունվում է որպես Արեգակի և իր պսակի տրամագիծ:.
Մերկուրի 2,9 կմ 25 սմ   Ստոկհոլմի քաղաքային թանգարան[1]
59°19′11″ հս․ լ. 18°04′16″ ավ. ե.HGЯO</ref>
1998
Վեներա 5,5 կմ 62 սմ   Ստոկհոլմ, Արքայական տեխնոլոգիական ինստիտուտ
59°21′10″ հս․ լ. 18°03′30″ ավ. ե.HGЯO
հունիսի 8, 2004 Վեներայի մոդելը ստեղծել է ամերիկացի Դենիել Օբերտին։ Ընդգրկվել է համակարգում Վեներայի` Արևի սկավառակով անցնելու օրը։ 2011 թվականի հունիսի 11-ին գունդն ընկել ու կոտրվել է։ Կրկնօրինակը տեղադրվել է 2012 թվականի հոկտեմբերին։
Երկիր и Լուսին 7,6 կմ 65 սմ и 18 սմ   Ստոկհոլմ, Բնագիտության շվեդական թանգարան Կոսմոնովա[1]
59°22′07″ հս․ լ. 18°03′16″ ավ. ե.HGЯO
59°22′08″ հս․ լ. 18°03′15″ ավ. ե.HGЯO
մինչև 2000 Մասշտաբը պահելու համար Լուսնի գունդը գտնվում է թանգարանի հարևան սրահում։
Մարս 11,6 կմ 35 սմ   Mörby centrum առևտրի կենտրոն[1], Դանդերյուդ համայնք
59°23′54″ հս․ լ. 18°02′11″ ավ. ե.HGЯO
մինչև 2000 Գունդը պատրաստված է պղնձից։ Նրա վրա նշված են քիմիական մի քանի տարրերի անուններ, որնք առավել տարածված են այս մոլորակում։
(433) Էրոս 11,7 կմ 2 մմ х 0,7 մմ х 0,7 մմ Ստոկհոլմ, Դանդերյուդ համայնքի դպրոց
59°23′38″ հս․ լ. 18°02′41″ ավ. ե.HGЯO
փետրվարի 14 Պատրաստված է ոսկուց Վալենտինի օրվա կապակցությամբ։ Ունի 0,98 մմ³ ծավալ։
(36614) Սալտիս[sv] 11,7 կմ <1 մմ   Ստոկհոլմ, Սալտշյոբադեն համայնքի դպրոց`Ստոկհոլմի աստղադիտարանի հարևանությամբ
59°16′21″ հս․ լ. 18°18′17″ ավ. ե.HGЯO
հունվարի 14, 2010 Աստերոիդը հայտնաբերվել է 2000 թվականին այս աստղադիտարանից։
Յուպիտեր 40 կմ 7,2 մ Ստոկհոլմ-Առլանդա օդանավակայանի հարևանությամբ Շրջանաձև խաչմերուկի կենտրոն
59°38′58″ հս․ լ. 17°55′50″ ավ. ե.HGЯO
մինչև 2000 Երկչափ կառույց, որ օգտագործվում է ծաղիկների ձևավորման համար։ Օդանավակայանի շատ աշխատակիցներ անգամ չգիտեն դրա նշանակությունը[1]:.
(306367) Նուտ 60 կմ 0,2 մմ Ալսիկե համայնքի այգի
59°43′14″ հս․ լ. 17°48′11″ ավ. ե.HGЯO
մինչև 2000 Տարածական օբյեկտ չէ. փոքր կետ է, որ գտնվում է տիեզերքի թեմայով մի շարք քանդակների մեջ` Արեգակնային համակարգի քարտեզին։
Սատուրն 73 կմ 6,1 մ Ուփսալա, Ցելսիումի հրապարակ
59°51′34″ հս․ լ. 17°38′14″ ավ. ե.HGЯO
հունիսի 13, 2009[2] Օբյեկտը մոլորակի երկչափ պատկեր է։ Գտնվում է քաղաքի կենտրոնում` հին աստղադիտարանի հարևանությամբ։ Բացվել է աստղագիտության միջազգային տարում (2009)։ Ուփսալայի մի քանի դպրոցներ ստեղծել են Սատուրնի արբանյակները, որոնք հավակնություն ունեն ներառվելու համակարգ[3]:.
Ուրան Ուփլանդ, համայնք Լյովստաբրուքում հոկտեմբեր, 2012[4] Նախկինում քանդակը տեղադրված էր Ֆուրուվիքս այգում[1] 60°24′31″ հս․ լ. 17°52′36″ ավ. ե.HGЯO, ուներ 2.6 մ տրամագիծ։ «Արևից» հեռավորությունը 124 կմ էր, սակայն այն ոչնչացրել են վանդալները 2012 թվականի մարտի 22-ին[5]:.
Հալլեյի գիսաստղ 204 կմ Բալթազարի գիտական կենտրոն, ք. Շյովդե
58°23′14″ հս․ լ. 13°51′11″ ավ. ե.HGЯO
դեկտեմբերի 16, 2009 Իրականուն ստեղծվել են 4 գիսաստղեր։ Երեքը, որոնք դպրոցականների նկարներ են, գտնվում են փողոցում։ Չորրորդը, որը ստեղծվել է լազերի և գազային ամպի միջոցով, գտնվում է ներսում։
Նեպտուն 229 կմ 2,5 մ   Սյոդերհամն քաղաքի այգի
61°18′08″ հս․ լ. 17°03′20″ ավ. ե.HGЯO
հոկտեմբերի 29, 1998[6] Տեղանքի ընտրությունը կատարվել է այն բանի շնորհիվ, որ Սյոդերհամնի բնակիչները հնուց զբաղվել են ծովագնացությամբ և ձկնորսությամբ, ինչի հովանավորն է ծովերի աստված Նեպտունը։ Գունդը պատրաստված է սովորական պլաստմասսայից[1]։ Օրվա մութ ժամերին այն ներսից երկնագույն լույս է արձակում։
Պլուտոն և Քարոն 300 կմ 12 սմ и 6 սմ Դելսբու ավան
61°47′49″ հս․ լ. 16°33′00″ ավ. ե.HGЯO
մինչև 2000 Երկու գնդերն էլ գտնվում են Դելլենի լճերից ամենահարավայինի ափին։ Այս լճերն առաջացել են մետեորիտի` Երկրի հետ բախման հետևանքով մոտ 90 միլիոն տարի առաջ։ Երկու գնդերն էլ գտնվում են դագաղի տեսքով պատվանդանի վրա, քանի որ Պլուտոնն ու Քարոնն ուղիղ կապ ունեն մահվան հետ[1]։ Պատրաստված են հազվագյուտ բյուրեղից, որ հանդիպում է միայն այս տեղանքում։
(28978) Իքսիոն 360 կմ 6,5 սմ Տեխնիկուս գիտական կենտրոն, ք, Հյորնեսանդ
62°37′49″ հս․ լ. 17°56′12″ ավ. ե.HGЯO
ապրիլի 18, 2002
Սվիֆթ-Թաթլի գիսաստղ 390 կմ <1 սմ Կրեատիվում գիտական կենտրոն, ք. Կարլսհամն
56°11′39″ հս․ լ. 14°51′09″ ավ. ե.HGЯO
Էրիս 510 կմ 13 սմ Ումեստան բիզնես կենտրոն, ք. Ումեո
63°50′11″ հս․ լ. 20°15′45″ ավ. ե.HGЯO
դեկտեմբերի 6, 2007 Օբյեկտը կանաչավուն գունդ է` կռվախնձորի պատվին։ Թեսալիայի արքա Պերսևսի և Թետիսի հարսանիքին հենց Էրիսն էր սեղանին դրել կռվախնձորը` «ամենագեղեցիկին» մակագրությամբ, ինչն էլ տեղիք էր տվել մեծ վեճի, որ հանգեցրեց Տրոյական պատերազմին։
(90377) Սեդնա 810 կմ 10 սմ   Տեխնիկենս հուզ գիտական կենտրոն, ք. Լուլեո[7]
65°36′59″ հս․ լ. 22°08′06″ ավ. ե.HGЯO
դեկտեմբերի 8, 2005
Հելիոսֆերայի սահման 950 կմ պատվանդան և ցուցանակ   Տիեզերական ֆիզիկայի շվեդական ինստիտուտ, ք. Կիրունա
67°50′27″ հս․ լ. 20°24′34″ ավ. ե.HGЯO
Ինստիտուտի մուտքի մոտ տեղադրված են պատվանդան և համապատասխան ցուցանակ, սակայն սահմանը խորհրդանշող օբյեկտ առայժմ տեղադրված չէ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Tours of Model Solar Systems — Sweden Solar System July 14, 15, 17, 2000 Արխիվացված 2011-04-12 Wayback Machine (անգլ.) internal.psychology.illinois.edu կայքում
  2. Gå på Saturnus i Uppsala, upplev solen bortom molnen i Dalarna (շվեդ.) (անգլ.) на сайте popularastronomi.se, 12 июня 2009
  3. Pressmeddelande Saturnus i Uppsala! (շվեդ.) на сайте space.irfu.se
  4. Larsgöran Svensson. Uranus landade i Lövsta Արխիվացված 2018-02-17 Wayback Machine (շվեդ.) на сайте arbetarbladet.se, 14 октября 2012
  5. Uranus kan placeras i Lövstabruk Արխիվացված 2016-08-22 Wayback Machine (շվեդ.) на сайте unt.se, 22 марта 2012
  6. Neptunus i Söderhamn (շվեդ.) на сайте hjalm.org
  7. Luleå är Sedna (շվեդ.) на сайте kuriren.nu, նոյեմբերի 17, 2005

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել