Բացել գլխավոր ցանկը
Horizontal espalier.JPG
Espalier fruit tree at Standen, West Sussex, England May 2006.JPG

Շպալեր (գերմաներեն Spalier, իտալերեն spal-liera), ռիպսե թեզանային միահյուսվածքի եղանակով ձեռքով գործված թեմատիկ և զարդապաակերային կոմպոզիցիաներով, առանց խավի պատի գորգ։ Պատկերը գործվում է ըստ իրական չավփ գունանկարչական էսքիզի՝ չներկված հենքի վրա (բուրդ, վուշ) գունավոր միջնաթելերով (բուրդ, մետաքս, երբեմն՝ ոսկյա և արծաթյա թելեր)։ Ցուրաքանչյուր միջնաթել գործվում է իր գունաբծի սահմաններում։ Գործվում են ուղղաձիգ կամ հորիզոնական հաստոցների վրա։ Շպալերի արտադրությունը սկզբնավորվել է Արևմտյան Եվրոպայում, 12-13-րդ դարերում։ Հիմնական կենտրոններն էին՝ Փարիզը, Առասը, Տուռնեն, 15-րդ դարում վերջից Բրյուսելը, որտեղ 16-րդ դարում սկզբին Վատիկանի համար ստեղծվել է «Դործք առաքելոց» շարքը՝ Ռաֆայելի, 17-րդ դարում այլ շարք՝ Պ․ Պ․ Ռուբենսի նախանկարներով։ 17-րդ դարում կեսից Ֆրանսիայում ստեղծվել են շպալերային մանուֆակտուրաներ, որոնք ղեկավարել են խոշոր նկարիչներ (Գոբելենների թագավորական մանուֆակտուրան Փարիզում, մանուֆակտուրաներ Բովեում և Օբյուսսոնում)։ 16-18-րդ դարերում շպալերներ են պատրաստվել նաև Իտալիայում, Անգլիայում, Գերմանիայում, Իսպանիայում։Շպալերի վրա պատկերվել են առասպելական և պատմական սյուժեներ, այլաբանություններ, որսի տեսարաններ, հովվերգություններ, բնանկարներ։ 18-19-րդ դարերում շպալեր լիովին ենթարկվել է հաստոցային նկարչության կանոններին՝ կորցնելով արժանիքները։ Շպալերի դեկորատիվ սկզբունքները վերածնվել են 20-րդ դարի կեսին ժ․ Լյուրսայի և այլոց ստեղծագործություններում։ Պետրոսի օրոք, 1717 թվականին, Պետերբուրգում հիմնվել է շպալերի մանուֆակտուրա (գոյատևել է մինչև 1859ԽՍՀՄ-ում շպալերի հիմնական հավաքածուները կենտրոնացված են Լենինգրադի էրմիտաժում և Ռուսական թանգարանում, Մոսկվայի Կրեմլի թանգարաններում։ Հայաստանում շպալերային արվեստը սկզբնավորվել է 1960-ական թվականների կեսերից, տարբեր տեխնիկաների կիրառմամբ (հիմնականում «ռելիեֆային») ստեղծվում են գոբելեններ՝ դրանց տալով յուրօրինակ ազգային, ինքնատիպ լուծումներ։ Այդ ասպարեզում աշխատում են նկարիչներ Կ․ Եղիագարյանը, Ն․ Ասատրյանը, Հ․ Ղազարյանը, Մ․ Փարեմոլզյանը, Ա․ Ոսկերչյանը, Ա․Պարոնյանը և ուրիշներ։ Դ․ Ւոսնջյանի նախանկարներով (1979, 1981) Ֆրանսիայում գործվել են «Հայոց այբուբենը» և «Վարդանանք» բարձրարվեստ գոբելենները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 553 CC-BY-SA-icon-80x15.png