Ալ-Շուբաք կամ պարզապես Շուբաք (արաբ․՝ الشوبك‎‎‎‎), քաղաք Հորդանանի թագավորության հյուսիսարևելյան հատվածում՝ Մաանի մարզում[3]։

Քաղաք
Ալ-Շուբաք
مدينة الشوبك
Ձմեռային Ալ-Շուբաթ
ԵրկիրՀորդանան Հորդանան
ՄարզՄաանի մարզ
ՔաղաքապետԱբդուլ Ռահման Թուրահ
Մակերես15 կմ²
ԲԾՄ1,330 մ
Խոսվող լեզուներԱրաբերեն
Բնակչություն12,500[1][2] մարդ (2004)
Կրոնական կազմԻսլամ
Հեռախոսային կոդ+(962)3
Պաշտոնական կայքshoubak.gov.jo(արաբ.)
Ալ-Շուբաք (Հորդանան)##
Ալ-Շուբաք (Հորդանան)

Ըստ 2004 թվականի մարդահամարի՝ արաբական այս քաղաքի բնակչությունը կազմում է 12,500 մարդ, հիմնականում՝ արաբներ։

Համարվում է Հորդանանի տարածքում գտնվող ամենաբարձրադիր բնակավայրերից մեկը։ Ալ-Շուբաթը հայտնի է իր խնձորի և այլ մրքերի ագրո-տնտեսություններով։ Քաղաքում մինչ օրս պահպանվել է խաչակիրների կողմից կառուցված Մոնրեալ ամրոցը։

Աշխարհագրություն խմբագրել

Ալ-Շուբաթը հյուսիսում սահմանակցում է Ալ-Տաֆիլայի, իսկ արևմուտքում՝ Ակաբայի մարզերին։ Վարչականորեն գտնվում է Մաանի մարզում։

Շնորհիվ իր բարձրադիր աշխարհագրական դիրքի (Ալ-Շուբաթը գտնվում է ծովի մակարդակից 1,330 մետր բարձրության վրա)` քաղաքին բնորոշ են ցուրտ ձմեռները։ Տարվա ամենացուրտ եղանակի հունվարն է։

Չնայած այս հանգամանքի, Ալ-Շուբաթը ունի նաև բավականին չոր կլիմա և դա պայմանավորված է նրանով, որ Հորդանանը գտնվում է Արաբական թերակղզում։

Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 150-350 մմ։

Պատմություն խմբագրել

 
Խաչակրաց արշավանքների շրջանում կառուցված Մոնրեալ ամրոցը

Քաղաքի առաջին բնակիչները եղել են եդոմայեցիները։ Շուբաթը լիարժեք նահիյայի կարգավիճակ է ստացել 1894 թվականին՝ Օսմանյան կայսրության կազմում և միավորվել է Քերեբի վարչական միավորի մեջ։

Ալ-Շուբաքը առավել հայտնի դարձավ այն ժամանակ, երբ խաչակիրները այստեղ կառուցեցին Մոնրեալ անառիկ ամրոցը։ Պետրայի և Ակաբայի հետ միասին Շուբաթը կազմում է հորդանանյան եռանկյունին, որը գտնվում է Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի խաչմերուկում։

Քաղաքի բարձրադիր աշխարհագրական դիրքը վերջինիս տալիս է կաևոր ռազմավարական նշանակություն։ Շուբաթը հասել է իր կարևորության գագաթնակետին այն ժամանակ, երբ Բալդուինը գրավեց Հորդանանը և բլրի գագաթին կառուցեց Մոնրեալի ամրոցը։ Ալ-Շուբաթը ազատագրվել է խաչակիրներից Այուբյանների ներկայացուցիչ Սալահ ալ-Դինի կողմից՝ 1187 թվականին։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2004 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 12,590 մարդ, որոնցից 5,666-ը տղամարդիկ են (45 %), իսկ 6924-ը՝ կանայք (55 %)։

Ալ-Շուբաթում ընդհանուր առմամբ գոյություն ունի միջինում 5 անձից բաղկացած 1,663 տնային տնտեսություններ։ Գրեթե ամբողջ բնակչությունը զբաղեցնում են իսլամադավան արաբները[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ալ-Շուբաք. Մաանի մարզի բնակավայրեր». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. «Հորդանանի քաղաքներ և քաղաքատիպ բնակավայրեր». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. «Ալ-Շուբաքի շրջանի վիճաակագրական տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. «Ալ-Շուբաք. բնակչությունը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Շուբաք» հոդվածին։