Handwritten, կանադացի երգիչ Շոն Մենդեսի առաջին ստուդիական ալբոմը՝ թողարկված 2015 թվականի ապրիլի 14-ին Island Records լեյբլով։ Թողարկվելուց հետո երգը հայտնվել է ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոնականում՝ առաջին շաբաթվա ընթացքում վաճառվելով ավելի քանի 119,000 օրինակով։
"Life Of The Party", երգը թողարկվել է, երգչի առաջին ալբոմի՝ Shawn Mendes EP, առաջին սինգլ, 2014 թվականի հունիսի 24-ին։ Երգն ընդգրկվել է նաև Handwritten ալբոմի մեջ։
"Something Big", թողարկվել է, որպես ալբոմի երկրորդ երգ, 2014 թվականի նոյեմբերի 7-ին։ Տեսահոլովակի պաշտոնական թողարկումը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 11-ին, ԱՄՆ-ում, և այն դարձավ Մենդեսի առաջին պաշտոնական տեսահոլովակը։
"Stitches", թողարկվել է, որպես երրորդ երգ, 2015 թվականի մայիսի 5-ին։ 2015 թվականի հունիսի 13-ին Billboard Hot 100 չարթում երգը զբաղեցնում էր 89-րդ տեղը, և այն դարձավ Մենդեսի կարիերայի առաջին երգը, որը մտավ թոփ-10-յակ։
"I Know What You Did Last Summer", թողարկվել է, որպես ալբոմի վերամշակված ձև, 2015 թվականի նոյեմբերի 18-ին։
Նախքան ալբոմի թողարկումը, Մենդեսը iTunes-ում թողարել է 5 այլ երգեր։ Աձաջին երգը՝ "A Little Too Much", թողարկված փոտրվարի 2-ին, հենց այս օրը նա սկսել է ալբոմիր նախապատրաստական աշխատանքները։ Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է փետրվարի 11-ին երգչի պաշտոնական Vevo էջում։ Մենդեսը Ինստագրամի միջոցով հայտարարեց իր երկրորդ՝ "Never Be Alone" երգի մասին, և այն թողարկվեց փետրվարի 16-ին։ Երջի պաշտոնական տեսահոլովակը թողարկվեց փետրվարի 25-ին։ Մարտի 16-ին երգիչը թողարկեց "Stitches" երգը, իսկ պաշտոնական տեսահոլովակը թողարկվեց մարտի 18-ին։