Շոմբի Շարփ (անգլ.՝ Shombi Sharp, նոյեմբերի 14, 1969(1969-11-14), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող[1](2018 թ., մարտի 1)[2]։

Շոմբի Շարփ
Shombi Sharp undp.jpg
, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ
 2018 թ. մարտի 1
Նախորդող Բրեդլի Բուզետտո
 
Կրթություն՝ Կոլորադոյի համալսարան, Կանզասի համալսարան և The Pembroke Hill School?
Մասնագիտություն՝ ՄԱԿ-ի դիվանագետ
տնտեսագետ
Ազգություն Ամերիկացիներ
Ծննդյան օր նոյեմբերի 14, 1969(1969-11-14) (51 տարեկան)
Ծննդավայր Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ

Շոմբի Շարփը հանդիսանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակված ներկայացուցիչ և բարձր մակարդակով ՄԱԿ-ի պաշտոնյա` դեսպանի կոչումով։

ԿրթությունԽմբագրել

Շոմբի Շարփը ծնվել է 1969 թվականին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, մեծացել է Կանզաս Սիթիում։ Սովորել է Փեմբրոք Հիլ դպրոցում, որտեղ հմտացել է երեք մարզաձևերում` ֆուտբոլ, բասկետբոլ և թենիս։

Շոմբի Շարփն ավարտել է Կոլորադոյի համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի որակավորում և Կանզասի համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման բակալավրի որակավորում։ Չիկագոյի համալսարանի Բուֆ բիզնեսի դպրոցում անցել է գործադիր ղեկավարման դասընթաց, Հարավային Աֆրիկայի ազգային բժշկական համալսարանից և Ստելենբոշի համալսարանից ստացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մենեջմենթի դիպլոմ։

ԳործունեությունԽմբագրել

Զարգացման ոլորտում Շարփն իր կարիերան սկսել է Հարարեում, Զիմբաբվե, որտեղ եղել է Միջազգային CARE-ի ռազմավարական ծրագրերի պատասխանատու, ծրագրի ղեկավար և ճգնաժամերի արձագանքման համակարգող։ 2001-2002 թթ. եղել է ԱՄՆ Կոլորադո նահանգի Նարոպա համալսարանի ծրագրի համակարգող, 2002-2005 թթ.՝ Ռուսաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի օգնական, 2005-2006 թթ.՝ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի Արևմտյան Բալկանների ծրագրի ղեկավար Նյու Յորքում։ 2006-2010 թվականներին Շարփը Մոսկվայում ղեկավարել է Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածաշրջանային պրակտիկայի թիմը[3]։ 2010-2014 թթ. Բեյրութում եղել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ, 2014-2018 թթ.՝ Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ[4][5]։ 2018 թ. մարտի 1-ին նշանակվել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող[6]։

Տիրապետում է անգլերենի և ռուսերենի, ֆրանսերենի։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է։ Ունի երկու զավակ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել