Շնդեղ ստվերային

բույսերի տեսակ
Շնդեղ ստվերային
Շնդեղ ստվերային
Շնդեղ ստվերային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շնդեղազգիներ (Colchicaceae)
Ցեղ Խլոպուզ (Colchicum)
Տեսակ Շնդեղ ստվերային (C. umbrosum)
Միջազգային անվանում
Colchicum umbrosum

Շնդեղ ստվերային (լատին․՝ Colchicum umbrosum), շնդեղազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Անցողուն պալարասոխուկավոր, աշնանը ծաղկող բազմամյա բույս է։ Պալարասոխուկը ծածկված է սևավուն-գորշկաշենման թփերով։ Տերևները 2-5 հատ են, պտղի ժամանակ մեծացող, գոտիանման, հաստավուն, վերևում և ներքևում՝ նեղացող։ Ծաղիկները 1-3 հատ են, ծիրանագույն և դժգույն վարդագույն։ Տուփիկը երկարավուն-էլիպսաձև է, սրացած, 5 մմ երկարության կտուցով, կարմրավուն-դարչնագույն և մերկ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Կողբ, Թումանյանի շրջակայք)։ Աճում է նաև Արևմտյան Նախակովկասում, Մեծ Կովկասում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Ռումինիայում, Սև ծովի առափնյա շրջաններում, Ղրիմում և Հյուսիսային Անատոլիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 700-1400 մ բարձրությունների վրա, ինչպես նաև նոսրացած անտառներում, անտառային բացատներում և թփերի մացառուտներում[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնդեղ ստվերային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնդեղ ստվերային» հոդվածին։