Խլոպուզ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շնդեղազգիներ (Colchicaceae)
Ցեղ Խլոպուզ (Colchicum)
L., 1753

Շնդեղ (լատին․՝ Colchicum) շնդեղազգիների ընտանիքին պատկանող բազմամյա ծաղկավոր բույս։

Տարածում խմբագրել

Շնդեղը շուշանազգիների ընտանիքի բազմամյա պալարասոխուկավոր խոտաբույս է։ Հայտնի է 80 (այլ տվյալներով՝ 70), Հայաստանում՝ 6 (7) տեսակ՝ Շովիցի, զանգեզուրյան, Նինայի, Գոհարի, ստվերային, հիանալի կամ սքանչելի։ Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերի կրաքարոտ վայրերում, չոր, քարքարոտ լեռնալանջերին, ժայռաճեղքերում, օշինդրային կիսաանապատներում, գիհու նոսրանտառներում (500–3200 մ բարձրություններում)։ Ցողունը կարճ է (բարձրությունը՝ 10–30 սմ) կամ բացակայում է։ Տերևները երկարավուն են, նշտարաձև կամ էլիպսաձև։ Ծաղիկները մեկական են կամ խմբերով՝ ձագարաձև, զանգականման, անվանման, ծիրանագույն, վարդագույն, սպիտակ կամ մուգ կարմրավուն։ Ծաղկում է վաղ գարնանը և աշնանը։ Պտուղը եռաբուն տուփիկ է։ եղաբույս է. պարունակում է ալկալոիդներ. կոլխիցին ալկալոիդն օգտագործվում է ընտրասերման աշխատանքներում, կոլխամինը՝ արյան չարորակ նորագոյացությունների բուժման ժամանակ։ Պատրաստուկներն ունեն միզամուղ, լեղամուղ, փսխեցուցիչ հատկություններ։ Թունավոր է։ Շնդեղի 2 տեսակ (Նինայի և Գոհարի) գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Անվանում խմբագրել

Ցեղի լատիներեն անվանումը ծագել է հունարեն կոլխիս - Կոլխիդա կոչվող վայրի անունից, որը սևծովյան պատմական շրջան է և որտեղ տարածված էին այս ցեղի տեսակները։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Բազմամյա խոտաբույսեր են, բազմաթիվ կարճ ցողուններով։ Սոխուկները ծածկված են գորշ թաղանթներով, որոնք ձևավորում են բույսի ստորին հատվածը կազմող համեմատաբար երկար խողովակ։ Ծաղիկը խոշոր է, մերկ։ Ծաղիկները մեկական են կամ խմբերով ծաղկեպսակը՝ ձագարաձև, զանգականման, անվանման, ծիրանագույն, վարդագույն, սպիտակ կամ մուգ կարմրավուն։ Առէջներն ավելի կարճ են քան պսակաթերթերը։ Վարսանդը մեկն է՝ երեք ազատ, թելանման սռնակներով և գնդասեղանման սերմնարանով։ Ծաղկում է վաղ գարնանը և աշնանը։ Պտուղը ձվաձև-շրջանաձև, երկարացված ձվաձև եռաբուն տուփիկ է։

Բուժիչ և թունավոր հատկություններ խմբագրել

Բույսը պարունակում է կոլխիցին ալկալոիդը, որը դեղագործության մեջ օգտագործվում է պարբերական հիվանդության (երևանյան հիվանդություն) բուժման նպատակով։ Արմատների, սոխուկի և սերմերի (Semen Colchici) օգտագործումը բժշկության մեջ պայմանավորված է հենց կոլխիցինի առկայությամբ։ Բույսի տերևները, սոխուկը և սերմերը թունավոր են։ 19-րդ դարում այս թույնը օգտագործվել է սպանություններ կատարելու նպատակով։ Թունավոր հատկությունների պատճառով շնդեղը նվազեցնում է արոտավայրերի որակը։ Կոլխիցինը կարիոկլաստիկ թույն է՝ դադարացնում է բջջի բաժանումը մետաֆազում։ Կոլխիցինով թունավորման ախտանիշները շատ նման են մկնդեղով թունավորման ախտանիշների հետ. ոչ մի հակաթույն հայտնի չէ։ Կոլխիցինը օժտված է նաև հալյուցինոգոն հատկությամբ, առաջացնում է ծիծաղ, դելիրիում (ազդեցությամբ նման է օփիումին)[1]։

Տեսակներ խմբագրել

Ընդգրկում է շուրջ 160 տեսակ, որոնք աճում են սոխուկներից։ Հայաստանում հանդիպում է 6-7 տեասկ, որոնք տարածված են 500–3200 մ բարձրությունների վրա՝ Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերի կրաքարոտ վայրերում, չոր, քարքարոտ լեռնալանջերին, ժայռաճեղքերում, օշինդրային կիսաանապատներում, գիհու նոսրանտառներում։

Հայաստանում տարածված տեսակներ խմբագրել

Շնդեղ գոհարի, Շնդեղ Նինայի և Շնդեղ ստվերային տեսակները ընդգրկված են Հայաստանի կարմիր գրքում[2]։

Ստորև ներկայացված են շնդեղի հիմնական տեսակները[3]

* Colchicum agrippinum

Պատկերներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Б. Н. Орлов, Д. Б. Гелашвили, А. К. Ибрагимов. Ядовитые животные и растения СССР : Справочное пособие для студентов вузов по спец. «Биология». - М.: Высш. шк., 1990. - 272 с.
  2. http://www.mnp.am/red_book_fauna/arm/p8_20.html Հայաստանի Կարմիր Գիրք
  3. Colchicum in the World Checklist.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնդեղ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնդեղ» հոդվածին։