Շնդեղ Նինայի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Շնդեղազգիներ
Տեսակ Շնդեղ Նինայի
Լատիներեն անվանում
Colchicum ninae


Շնդեղ Նինայի (լատին․՝ Colchicum ninae), շնդեղազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա, անցողուն, պալարասոխուկավոր բույս է։ Տերևները 3-4 հատ են, պտղի ժամանակ շատ մեծացող, գոտիանման, հիմքում նեղացող, թխակապույտ։ Ծաղիկները 2-7 հատ են, վարդագույն։ Տուփիկը գտնվում է ոտիկի վրա և ունի ձվաձև կողեր, 3-4 մմ երկարության կտուց[1]։

Տարածում խմբագրել

Հանդիպում է Դարեղեգիսի (Ջերմուկ, Գուշչի, Բարձրունի, Գնիշիկ) և Մեղրու (Վերին Վարդանաձոր) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 2000-2100 մ բարձրությունների վրա, գերխոնավացած և ճահճային տեղերում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Արեալը մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.