Շյերսթի Ալվեբերգ
Շյերսթի Ալվեբերգ (նորվ.՝ Kjersti Alveberg, հուլիսի 26, 1948, Օսլո, Նորվեգիա - հոկտեմբերի 18, 2021[1][2]), նորվեգացի պարուհի և խորեոգրաֆ։ Վերջին 30 տարների ընթացքում նա բազմաթիվ բալետներ է բեմադրել թատրոնում ինչպես նաև հեռուստատեսության համար։ Նրա բեմադրություններն առանձնանում են իրենց յուրօրինակությամբ մեծ հռչակ բերեցին նրան ինչպես Նորվեգիայում, այնպես էլ արտասահմանում։ Ինչպես նաև նրա յուրօրինակ բեմադրությունները բազմաթիվ մրցանակների են արժանացել[3][4]։
![]() | |
Ծնվել է | հուլիսի 26, 1948 |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Մահացել է | հոկտեմբերի 18, 2021[1][2] (73 տարեկան) |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, գեղարվեստական ղեկավար, պարուսույց, պարուհի, բալետմայստեր և բալետի պարող |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
IMDb | ID 0023368 |
Պաշտոնական կայքէջ | alveberg.com |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Շյերսթի Ալվեբերգը պարել է սովորել Օսլոյում գտնվող Նորվեգիայի ազգային բալետի ակադեմիա (նորվ.՝ Statens balletthøgskole): Նրա ուսուցիչն է եղել բալետի հայտնի պարուհի Յուռնն Կիռկենեռը (նորվ.՝ Jorunn Kirkenær): Որից հետո ուսումը շարունակել է Նյու-Յորքում, Ամստերդամուոմ, Լոնդոնում և Փարիզում։ Ավարտելով ուսումը նա մի քանի տարի ելույթ էր ունենեում Օսլոյի թատրոնում և հեռուստատեսությունում[3][4]։Հետևելով 1970-ական թվականներին «Օսկար» բալետային ստուդիայի աշխատանքին՝ այսինքն թե ինչպես են այնպիսի վետերանները ինչպիսիք Հեննի Մյուրերը և Էդիթ Ռոգերը աշխատում երտասարդ պարողների հետ Շյերսթի Ալվեբերգը որոշում է հանդես գալ որպես խորեոգրաֆ։ Նրա առաջին աշխատանքը 1975 թվականին բեմադրված «I morgen?» անունը կրող ներկայացումը, ինչը մեծ հաջողություններ ունեցավ և ցուցաադրվեց հեռուստատեսությամբ [4]։ Աշխատելով խորեոգրաֆ NRK նորվեգական հեռուստաընկերության համար նա մի շարք բալետներ բեմադրեց, որոնք նախատեսված էին հենց հեռուստատեսային նկարահանումների համար և որոնք բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացավ ինչպիսիքն են «Aske, Skodde, Støv for Vinden», «Fragile», «Utenfor rekkevidde»: Նա նաև բալետներ է բեմադրել Carte Blanche, «Rav» և «Ekko» հեռուստատեսությունների համար որոնք հետագայում ևս ցուցադրվեցին NRK հեռուստատեսության եթերում։
Շյերսթի Ալվեբերգ եղել է Ֆրանսիայում 1992 թվականին տեղի ունեցած XVI-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության կազմակերպչական խմբի նորվեգական մասի գեղարվեստական ղեկավարը։ Նա նաև մշակել է 1994 թվականին Լիլեհամերում տեղի ունեցած XVII-րդ ձմեռաիյն օլիմպիական խաղերի բացման արարողության հիմանական միտքը։ 2005 թվականին Ալվեբերգը Օսլոյի Ազգային գրադարանի (նորվ.՝ Nasjonalbiblioteket) բացման արարողության գեղարվեստական ղեկավարն էր։ 2008 թվականին Riksteatret և Rikskonsertene թատրոններ պատվերով նա բեմադրում է «@lice» անունը կրող խաչաձև ներկայացումը[5],որն այնուհետև շրջագայության ընթացքում ցուցադրվում է ողջ Նորվեգիայում:2010 թվականին Օսլոյի Ազգային արվեստի ակադեմիայինորվ.՝ Kunsthøgskolen i Oslo նոր շենքի պաշտոնական բացման արարողության համար նա բեմադրել է «Նանո» բալետը։ 2010 թվականին Շյերսթի Ալվեբերգը Telenor Culture Award-ի ժյուրիի նախագահն էր[6]։ Շյերսթի Ալվեբերգի աղջիկը նորվեգացի լուսանկարիչ Նոա Ալյվեբերգն է (նորվ.՝ Noah Alveberg):
խորեոգրաֆիկ աշխատանքներ Խմբագրել
Տարի | Անվանում | Մեկնաբանություն | Արտադրող ընկերություն |
---|---|---|---|
1975 | «I morgen?» | Բալետ, Սեմինար The Norwegian National Ballet-ում | NRK նորվեգական հեռուստաընկերություն |
«Fot» | Բալետ | «Օսկար» ստուդիա (նորվ.՝ Studio oscar) | |
1976 | «Skulle ønske du var her» | Իստվան Կորդա Կովաչիի ղեկավարությամբ բենադրված հեռուստատաեսային բալետ (հունգ.՝ István Korda Kovács) | NRK նորվեգական հեռուստաընկերություն |
1979 | «Skapelser» | NRK նորվեգական հեռուստաընկերություն 10 ամյակի տոնակատարություն ժամանակ | Heni-Unstad-ի մշակութային կենտրոնը(նորվ.՝ Henie Onstad kunstsenter),NRK նորվեգական հեռուստաընկերություն |
«Dekadans» | Սեմինար, երիտասարդ խորեոգրաֆներ | Նորվեգիայի օպերայի եւ բալետի ազգային թատրոն(նորվ.՝ Den Norske Opera & Ballett | |
1980 | «Reise i sur-søt saus» | NRK նորվեգական հեռուստաընկերություն | |
1981 | «Blue» | Սոլո | NRK նորվեգական հեռուստաընկերություն |
«Exodus» | Սոլո | NRK նորվեգական հեռուստաընկերություն | |
1983/1984 | «6 Dance Videos» | Ամառային համերգ Հոլմենկոլլենում | [[Եվրոպական հեռարձակողների միություն (ЕВС), NRK նորվեգական հեռուստաընկերություն |
1985 | «Utenfor rekkevidde» | Հեռուստահաղոդում | NRK նորվեգական հեռուստաընկերություն |
«Nå» | Նորվեգիայի օպերայի եւ բալետի ազգային թատրոն (նորվ.՝ Den Norske Opera & Ballett | ||
«Media» | Սոլո Ալյվեբերգ 1985 թվականի երիտասարդ պարողների Եվրատեսիլ | Եվրոպական հեռարձակողների միություն (ЕВС) NRK նորվեգական հեռուստաընկերություն | |
«Aske, Skodde, Støv for Vinden» | Հենրիկ Իբսենի «Պեր Հյուտ» պիեսի հիման վրա բեմադրված հեռուստատեսային բալետ | NRK նորվեգական հեռուստաընկերություն | |
1986 | «YR» | Սոլո Ալյվեբերգ | NRK նորվեգական հեռուստաընկերություն |
1987 | «Spirits» | Բալետ, ZDF-ի հեռարձակում , 1987 թվականի երիտասարդ պարողների Եվրատեսիլ | Եվրոպական հեռարձակողների միություն (ЕВС) |
1988 | «Rav» | Carte Blanche | Բերգենի Միջազգային փառատոն (նորվ.՝ Festspillene i Bergen) |
1989 | «Volven» | Համաշխարհային պրեմիերան շրջագայության ընթացքում | Նորվեգիայի օպերայի եւ բալետի ազգային թատրոն (նորվ.՝ Den Norske Opera & Ballett |
1990 | «Fragile» | Ֆիլմ-պար | NRK նորվեգական հեռուստաընկերություն |
«Metropolis» | Ալվեբերգ հեռուստանախագիծ | NRK նորվեգական հեռուստաընկերություն | |
1991 | «Lokk» | 1991 թվականի երիտասարդ պարողների Եվրատեսիլ | Եվրոպական հեռարձակողների միություն(ЕВС) |
1992 | «Moments» | Բալետ | Օսլոյի Սև արկղ թատրոն (անգլ.՝ Oslo Black Box Theatre) |
Ալվեբերգ | 1992 թվականին տեղի ունեցած XVI-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության կազմակերպչական խմբի նորվեգական մասի գեղարվեստական ղեկավար ]] | NRK նորվեգական հեռուստաընկերություն | |
1993 | «Ekko» | Video Dance International փառատոնի գրան պրի | NRK նորվեգական հեռուստաընկերություն |
1994 | «In One» | Բալետ, ցուցադրվել է Carte Blanche-ում | Den norske balletthøyskole|Den norske balletthøyskole| |
«Picassos kvinner» | 20-ամյա ստեղծագործական հոբելյան | Հենի-Ունստադի մշակութային կենտրոն նորվ.՝ Henie Onstad kunstsenter | |
1995 | «Alveberg Evening» | 20-ամյա ստեղծագործական հոբելյան | Carte Blanche |
«Dance Macabre» | Ամառային համերգ Հոլմենկոլլենում | Եվրոպական հեռարձակողների միություն (ЕВС), NRK նորվեգական հեռուստաընկերություն | |
1996 | «In Me» | Սոլո | NRK նորվեգական հեռուստաընկերություն |
«Bønn» | Բալետ NRK նորվեգական հեռուստաընկերության համար | ||
1997 | «Skjeve Blikk» | Նորվեգիայի ազգային բալետի ակադեմիա (նորվ.՝ Statens balletthøgskole) | |
1998 | «Babels Barn» | Նորվեգիայի օպերայի եւ բալետի ազգային թատրոն (նորվ.՝ Den Norske Opera & Ballett) | |
1999 | «Tikk Takk 1000» | 2000 թվականի ամանորյա գալա համերգ | Նորվեգիայի օպերայի եւ բալետի ազգային թատրոն (նորվ.՝ Den Norske Opera & Ballett, Նորվեգիայի ազգային բալետի ակադեմիա (նորվ.՝ Statens balletthøgskole |
«Skjøre Sekunder» | Սոլո Լինե Ալսակերի կատարմամբ | Նորվեգիայի ազգային թատրոն, NRK նորվեգական հեռուստաընկերություն | |
«Skjeve Blikk» | Նոր տարբերակ NRK նորվեգական հեռուստաընկերության հեռարձակում | Oslo Dance Ensemble | |
2000 | «Volven» | Բալետ, նոր տարբերակ[7] | Նորվեգիայի օպերայի եւ բալետի ազգային թատրոն (նորվ.՝ Den Norske Opera & Ballett |
«Mini Macho» | Նորվեգիայի ազգային բալետի ակադեմիա (նորվ.՝ Statens balletthøgskole | ||
2001 | «Reise på drømt hav» | Նորվեգիայի օպերայի եւ բալետի ազգային թատրոն (նորվ.՝ Den Norske Opera & Ballett) | |
«Rommet og mennesket» | Կատարում և խորեոգրաֆիա | NRK նորվեգական հեռուստաընկերություն | |
«Lille Speil» | Det Norske Teatret]' | ||
2002 | «Nett No!» | Երեկոյան ներկայացում Det Norske թատրոնում | NRK նորվեգական հեռուստաընկերություն |
2003 | «Dancing Cuba!» | Վավերագրական հեռուստահաղորդում | |
«Dans meg» | Ալվեբերգ հեռուստանախագիծ | NRK նորվեգական հեռուստաընկերություն | |
2004 | «Nett No!» | Հյուրախաղեր Հարարեում | Օսլոյի ազգային արվեստի ակադեմիա (նորվ.՝ Kunsthøgskolen i Oslo) |
«Lille Speil»[8] | Հյուրախաղեր Նիսում | ||
2005 | «Hush!» | Բացման արարողության գեղարվեստական ղեկավար | Նորվեգիայի ազգային գրադարան (նորվ.՝ Nasjonalbiblioteket) |
2006 | «Cubaret» | Բալետ | Oslo Dance Ensemble |
2008 | «@lice»[5] | խաչաձև ներկայացում, նկարահանվել և ցուցադրվել է NRK2 հեռուստաընկերության կողմից 2009 թվականին | |
2009 | «Transcendance» | Բալետ | Օսլոյի ազգային արվեստի ակադեմիա (նորվ.՝ Kunsthøgskolen i Oslo) |
2010 | «Nano» | Բալետ | Օսլոյի ազգային արվեստի ակադեմիա (նորվ.՝ Kunsthøgskolen i Oslo) |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Dansaren og koreografen Kjersti Alveberg er død(նորվ.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://nbl.snl.no/Kjersti_Alveberg
- ↑ 3,0 3,1 «Kjersti Alveberg / History» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-16-ին։ Վերցված է 2011-07-10
- ↑ 4,0 4,1 4,2 Valdemar Hansteen։ «Kjersti Alveberg» (նորվեգերեն)։ NBL։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-16-ին։ Վերցված է 2011-07-10
- ↑ 5,0 5,1 «Oslopuls: Teaterprøve i Nydalen»։ Oslopuls (նորվեգերեն)։ Aftenposten։ 19 февраля 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-16-ին։ Վերցված է 2011-07-10
- ↑ «В Норвегии вручена премия за вклад в культуру Telenor Culture Prize 2010» (ռուսերեն)։ Telenor։ 28 сентября 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-16-ին։ Վերցված է 2011-08-01
- ↑ «Volven»։ Pluto.no։ 6 февраля 2000։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-16-ին։ Վերցված է 2011-07-23
- ↑ Roquebrune Cap-Martin (7 июня 2004)։ «Tiny mirrors / Scenes from a cohabitation»։ Danseinfo.no։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-16-ին։ Վերցված է 2010-06-22