Պյոտր Շմիդտ
Պյոտր Պետրովիչ Շմիդտ (ռուս.՝ Пётр Петрович Шмидт, փետրվարի 17, 1867, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 19, 1906, Բերեզան), ռուս հեղափոխական, դեմոկրատ, Սևծովյան նավատորմի լեյտենանտ, 1905 թվականի Սևաստոպոլի ապստամբության ղեկավարներից։
Պյոտր Շմիդտ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1867 |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 19, 1906 (39 տարեկան) |
Մահվան վայր | Բերեզան |
Գերեզման | Komunariv Cemetery |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց |
Մասնագիտություն | հեղափոխական և սպա |
Ծնողներ | հայր՝ Q4525713? |
Պարգևներ և մրցանակներ | |
Pyotr Schmidt Վիքիպահեստում |
Ծնվել է Օդեսայում, ազնվական, տոհմիկ ծովային սպայի ընտանիքում։ 1886 թվականին ավարտել է Պետերբուրգի ծովային ուսումնարանը։ Ծառայել է Բալթիկ ծովում, Խաղաղ օվկիանոսում, 1905 թվականից՝ Սևծովյան նավատորմում (ականակրի հրամանատար)։ Ռուսաստանում 1905-1907 թվականների հեղափոխության սկզբին Սևաստոպոլոլմ հիմնադրել է «ժողովրդի բարեկամ սպաների միությունը», ապա մասնակցել է ծովային տրանսպորտում առաջին արհմիութենական կազմակերպություններից մեկի ստեղծմանը (Օդեսա)։ 1905 թվականին ձերբակալվել է նավաստիների, բանվորների ու զինվորների միտինգներին ելույթ ունենալու և քաղաքական ցույցին մասնակցելու համար։ Բանվորները Շմիդտին ընտրել են Սևաստոպոլի Բանվորական դեպուտատների սովետի ցմահ դեպուտատ և կարողացել են ազատել տալ բանտից[փա՞ստ]։ Սևաստոպոլյան ապստամբության սկզբին զինվորների սոցիալ-դեմոկրատական կազմակերպության առաջարկով Շմիդտը, դարձել է ապստամբության ղեկավար և նոյեմբերի 14 (27) թվականին ժամանել «Օչակով» հածանավ։ Նոյեմբերի 15 (28) թվականին Շմիդտը ձերբակալվել է և ապստամբության մյուս ղեկավարների հետ գնդակահարվել 1906 թվականի մարտի 6 (19)-ին։
Գրականություն խմբագրել
- Избаш А․ П․, Лейтенант П․ П․ Шмидт․ Воспоминания сестры, 3 изд․, Л., 1925․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Շմիդտ» հոդվածին։ |