Շխերներ
Շխերներ (շվեդական եզակի թիվը՝ skar — ժայռ), ոչ մեծ, գերազանցապես ժայռոտ կղզիներ՝ ծովերի ու լճերի խիստ մասնատված ափերի մոտ։ Բնորոշ են հնագույն սառցապատման մարզերին (Կոլայի թերակղզի, Ֆինլանդիա, Շվեդիա, Նորվեգիա, Կանադա և այլն)։ Կազմված են բյուրեղային ապարներից և կրում են սառցադաշտային հղկման հետքեր։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2d/Lempisaari%2C_Naantali%2C_Finland..jpg/250px-Lempisaari%2C_Naantali%2C_Finland..jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 523)։ ![]() |