Շիրի Նորթ
Շիրի Նորթ (անգլ.՝ Sheree North, հունվարի 17, 1932[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - նոյեմբերի 4, 2005[5][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի, առավել հայտնի է 1950-ական թվականների կինոֆիլմերում խաղացած դերերով։
Շիրի Նորթ անգլ.՝ Sheree North | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1932[1][2][3] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Մահացել է | նոյեմբերի 4, 2005[5][1][2][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի |
Պարգևներ և մրցանակներ | Թատերական համաշխարհային մրցանակ[6] |
Sheree North Վիքիպահեստում |
Կյանք և կարիերաԽմբագրել
Շիրի Նորթը ծնվել է 1932 թվականի հունվարի 17-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[7]։ Պարուհու կարիերան սկսել է տասը տարեկան հասակում՝ ելույթ ունենալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում, տասնհինգ տարեկանում ամուսնացել և մեկ տարի անց երեխա է ունեցել[8]։
Նորթը կինոյում առաջնաելույթ է ունեցել 1951 թվականին։ 1953 թվականին Բրոդվեյի «Hazel Flagg» մյուզիքլում իր առաջնաելութային դերի համար արժանացել է «Theatre World Award» մրցանակի։ 1954 թվականին Նորթը պայմանագիր է ստորագրել 20th Century Fox ստուդիայի հետ, որը մտադիր էր նրանից Մերիլին Մոնրոյի յուրօրինակ կրկնօրինակը ստանալ։ Մի քանի անհաջող փորձերից հետո 1955 թվականին նա գլխավոր դեր է ստացել «Ինչպես լինել շատ, շատ հայտնի» ֆիլմում։ Նույն թվականին հայտնվել է Life ամսագրի շապկին[9]։ Հետո շարունակել է գլխավոր դերեր ստանալ ֆիլմերում, ինչպիսիք են «Կիսաշրջազգեստով լեյտենանտը», որը վարձույթում շատ հաջողակ էր և «Լավագույն բաները կյանքում անվճար են», որը ևս առևտրային հաջողություն է ունեցել, սակայն ստուդիաները սկսել են կորցնել հետաքրքրությունը նրա հանդեպ՝ պլանավորելով աստղ դարձնել սկսնակ դերասանուհի Ջեյն Մենսֆիլդին։
1957 թվականին «Ճանապարհ դեպի ոսկի» դրամայում գլխավոր դերով գրավել է քննադատների ուշադրությունը։ Ֆիլմը վարձույթում ունեցել է փոքր հաջողություն։ Նույն թվականին նկարահանվել է ևս մեկ առևտրային ձախողված «Առանց կանխավճարի» ֆիլմում։ Հաջորդ տարի նկարահանվել է հաջողություն ունեցած «Սիրո և պատերազմի մեջ» ռազմական դրամայում, ինչը օգնել է դերասանուհուն ևս մեկ գլխավոր դեր ստանալ «Մարդի Գրաս» մյուզիքլում։ Այն ձախողվել է վարձույթում և Fox ստուդիան որոշել է չերկարաձգել պայմանագիրը դերասանուհու հետ: Հետագա տարիներին շարունակել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում՝ գլխավոր դեր խաղալով «Իններ Սփեյս» ֆանտաստիկ ֆիլմում։ Նաև հայտնվել է «Անախորժություն աղջիկների հետ», «Չարլի Վերիկ», «Փախուստ», «Հեռախոս» ֆիլմերում։ Հեռուստատեսությունում մի քանի հայտնի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Մերի Թայլեր Մուրի շոուն», «Մասնավոր դետեկտիվ Մագնումը», «Ոսկե աղջիկներ» և «Սայնֆելդը», եղել է հրավիրված աստղ։ Հեռուստատեսությունում իր աշխատանքի համար 1976 և 1981 թվականներին ստացել է «Էմմի» մրցանակի երկու անվանակարգ:
Շիրի Նորթը ամուսնացած է եղել հինգ անգամ։ 2005 թվականի նոյեմբերի 4-ին մահացել է քաղցկեղից առաջացած բարդությունների պատճառով[10]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1061938093 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.legacy.com/Obituaries.asp?Page=APStory&Id=10294
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ «Sheree North»։ FilmBug.Com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է օգոստոսի 12, 2011
- ↑ Hayward Anthony (2005-11-22)։ «Obituary: Sheree North»։ Independent, The (London)։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-24-ին։ Վերցված է 2011-01-08
- ↑ Sheree North at Variety.com
- ↑ «Sheree North (1932-2005)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-01-29