Շենգավիթ կամավորական ջոկատ
«Շենգավիթ» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Երևանում։ Ունեցել է ռազմական խորհուրդ։ 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Վայքի (Խնձորուտ, Բարձրունի), Արարատի (Երասխ), Ճամբարակի (Արծվաշեն), Մեղրիի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի (Կարաչինար, Մանաշիդ, Գյուլիստան, Վերինշեն, Հայ Պարիս), Մարտունու (Ճարտար), Մարտակերտի (Մատաղիս), Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Շենգավիթ կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Անվանված է | Շենգավիթ վարչական շրջան |
Ստեղծվեց | 1989 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1994 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Ա. Ավետիսյան, Ա. Գաբրիելյան, Վ. Ղարիբյան |
Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա.Ավետիսյանը, Ա.Գաբրիելյանը, Վ.Ղարիբյանը։ Ջոկատից զոհվել է 1 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |