Մաքս Շելեր (գերմաներեն՝ Max Scheler, օգոստոսի 22, 1874(1874-08-22)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 19, 1928(1928-05-19)[4][1][2][…], Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի իդեալիստ փիլիսոփա, ֆենոմենոլոգիայի ներկայացուցիչ, փիլիսոփայական մարդաբանության, արժեքաբանության հիմնադիրներից։ Քյոլնի համալսարանի պրոֆեսոր (1919-1928

Մաքս Շելեր
Max Scheler
Ծնվել էօգոստոսի 22, 1874(1874-08-22)[1][2][3][…] Մյունխեն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմայիսի 19, 1928(1928-05-19)[4][1][2][…] (53 տարեկան) Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]
ԳերեզմանCologne Southern Cemetery
Քաղաքացիություն Գերմանիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունփիլիսոփա, մարդաբան, համալսարանի դասախոս, սոցիոլոգ և արժեքաբանություն
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Ենայի համալսարան և Կյոլնի համալսարան
Գործունեության ոլորտֆենոմենոլոգիա
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Ենայի համալսարան և HU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[5][6]
Եղել է գիտական ղեկավարHermann Rudolf Bäcker?
Ազդվել էԷդմունդ Հուսերլ
Ամուսին(ներ)Märit Scheler?
Երեխա(ներ)Max Scheler?
ԱշակերտներԿառլոս Աստրադա
 Max Scheler Վիքիպահեստում

Շելերի հայացքները ձևավորվել են Է․Հուսեռլի ուսմունքի և կյանքի փիլիսոփայության ազդեցությամբ։ Իր ֆենոմենոլոգիական մեթոդը հակադրել է ինչպես ռացիոնալիզմին՝ նրա վերացական նախադրյալներով հանդերձ, այնպես էլ փորձը զգայություններին հանգեցնող նեղ էմպիրիզմին։ Ըստ Շելերի, եվրոպական ոգու ճգնաժամի հիմքը սկզբնական անխառն աշխարհընկալումը մտածողության ստերեոտիպերով փոխարինվելու և մարդու կողմից արժեքի զգացողության կորստի մեջ է։ Շելերը փորձել է ստեղծել ամբողջական ուսմունք իրերի հետ անմիջական կապ հաստատող և արժեքների ինտուիցիային համահնչուն աշխարհ արարող մարդու մասին («Տիեզերքում մարդու տեղի մասին», 1928)։ Նրա փիլյան կենտրոնական խնդիրը գիտելիքի և գործունեության բոլոր բնագավառներում ձևապաշտության հաղթահարումն է։ Այսպես, կանտական ձևական ապրիորիին Շելերը հակադրել է նյութական ապրիորին, որը իմացաբանական առումով իրերի էության ըմբռնման հնարավորություն է ընձեռում, իսկ բարոյագիտական աոումով դրա շնորհիվ վերացական պարտքը Փոխարինվում է մարդուն իսկական հաղորդակցում ապահովող համակրանքի զգացմունքով («Համակրանքի էությունը և ձևերը», 1923)։ Նա «սրտի կարգը» վեր է դասել բանականության տրամաբանությունից և եզակի փորձ ձեռնարկել այդ «կարգին» մաթ. խստությանը մոտեցող ճշգրտություն տալ։ Շելերի երկերն աչքի են ընկնում սուր ճգնաժամային զգացողությամբ և մտածողության ոչ ավանդական ոճով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Frings M. S. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Шелер Макс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 476