Գրիգորի Միխայլովիչ Շեգալ (ռուս.՝ Григорий Михайлович Шегаль, ապրիլի 25 (մայիսի 7), 1889 կամ 1889[1][2][3], Կոզելսկ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունիսի 6, 1956(1956-06-06) կամ 1956[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1954)։

Գրիգորի Շեգալ
Ծնվել էապրիլի 25 (մայիսի 7), 1889 կամ 1889[1][2][3]
ԾննդավայրԿոզելսկ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 6, 1956(1956-06-06) կամ 1956[1][2][3]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ, ուսուցիչ, գիտնական, գծանկարիչ, արվեստի տեսաբան և վիզուալ արտիստ
ԹեմաներԿերպարվեստ[4]
ԱշակերտներԲենիամին Բասաու և Aleksandr Borisov?

Կենսագրություն խմբագրել

Գրիգորի Շեգալը ծնվել է 1889 թվականին։ Սովորել է Պետերբուրգի նկարչական դպրոցում` Արկադի Ռիլովի, Նիկոլայ Ռյորիխի և Իվան Բիլիբինի մոտ, ինչպես նաև Գեղարվեստի ակադեմիայում (1917-1918) Գուգո Զալեմանի մոտ, Մոսկվայում (1922-1925)՝ Ալեքսանդր Շևչենկոյի մոտ։

Դասավանդել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտում (1937-1941) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում (1945-1956)։ 1928 թվականից Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի անդամ։ Աշխատել է պատմահեղափոխական («1917 թվականի Կերենսկու փախուստը Գատչինայից», 1936-1938, ԳՏԳ) և կենցաղային ժանրերում, նկարել է բնապատկերներ («Մարտ։ Կապույտ ստվերներ», 1946, Տրետյակովյան պատկերասրահ), նատյուրմորտներ և դիմանկարներ, որոնք ստեղծվել են նուրբ, պայծառ գույնի կոլորիտային գամմայով[5]։

Նկարիչը մահացել է 1956 թվականին։ Թաղվել է Մոսկվայի Վվեդենսկոյե գերեզմանատանը, 3-րդ հատվածամասում։

Աշխատություններ խմբագրել

  • Գունազարդում նկարչության մեջ, Մոսկվա, 1957։
  • «Երկաթուղային աշխատողների գնդակահարումը կոլչակցիների կողմից 1919 թվականին Կիզելում» նկարը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1938 թվականին Գրիգորի Շեգալն ավարտել է «Կերենսկու փախուստը Գատչինայից» նկարը[6], որտեղ գլխավոր հերոսը պատկերված է կնոջ հագուստով[7], հետագայում բազմացված նկարը հրատարակվել է խորհրդային դասագրքերում («Կնոջ հագուստով Կերենսկու» առասպելը հաջողությամբ յուրացրել է ինչպես պաշտոնական քարոզչությունը, այնպես էլ ժողովրդական խոսք ու զրույցը)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Shegal, Grigoriy Mikhailovich // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00036533
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artnet — 1998.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00036533
  4. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Шегаль Григорий Михайлович // Популярная художественная энциклопедия / Под ред. В. М. Полевого. — М.: Советская энциклопедия, 1986.
  6. «История заблуждений: Керенский бежал от большевиков в женском платье». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  7. Знаменитая картина Г.Шегеля «Бегство Керенского из Гатчины» была написана в 1937 году, и именно она стала истинной историей АФК для советских людей…

Գրականություն խմբագրել

  • Ռազումովսկայա Ս. Վ. Գ. Մ. Շեգալ, Մոսկվա, 1963։