Շաքե Վարթենիսյան
Շաքե Վարթենիսյան, (1931, Բեյրութ), հայ երգչուհի (սոպրանո)։
Շաքե Վարթենիսյան | |
---|---|
Ծնվել է | 1931 Բեյրութ |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, սոպրանո |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կյանք և կարիերաԽմբագրել
Շաքե Վարթենիսյանը ծնվել է 1931 թվականին՝ Բեյրութում: Ձայնը մշակել է Բեյրութում, երգել հայկական երգչախմբերում։ Կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում, ավարտել Բալթիմորի Փիբոդի ինստիտուտը՝ այդ ընթացքում շահելով տասնմեկ մրցանակ։ Որպես կամերային երգչուհի երկարատև համերգային շրջագայություն է կատարել ԱՄՆ-ի քաղաքներում, մի քանի տարի հրավիրվել նաև «Մետրոպոլիտեն օպերա», Միլանի «Լա Սկալա»՝ առաջնակարգ դերերգեր կատարելու։ 1958 թվականին Սպոլետայի (Իտալիա) միջազգային փառատոնում մրցանակ է շահել Լեդի Մակբեթի դերերգի կատարումով (Վերդիի «Մակբեթ»), նույն դերերգով բազմիցս հանդես եկել Տ. Գոբիի հետ։ 1963 թվականին արժանացել է Վերդիի անվան ոսկե շքանշանի։ Նույն թվականին Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանս քաղաքի միջազգային փառատոնում երգել է Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում: 1968 թվականին մենահամերգներով հանդես է եկել Բեյրութում: Վարթենիսյանին անվանել են «Լիբանանի սոխակ»[1]:
Օպերային դերակատարումներով և համերգներով եղել է ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Մերձավոր Արևելքի երկրներում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |