Թեոդոր Ռուսո
Թեոդոր Ռուսո (ֆր.՝ Théodore Rousseau, ապրիլի 15, 1812[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - դեկտեմբերի 22, 1867[1][2][3][…], Բարբիզոն, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի նկարիչ, Բարբիզոնյան դպրոցի առաջատար վարպետ։
Թեոդոր Ռուսո Théodore Rousseau | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ֆր.՝ Étienne Pierre Théodore Rousseau |
Ծնվել է | ապրիլի 15, 1812[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 22, 1867[1][2][3][…] (55 տարեկան) |
Մահվան վայր | Բարբիզոն, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և լուսանկարիչ |
Ոճ | Բարբիզոնի դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Les Chênes d'Apremont, Le Printemps և La Gorge aux Loups? |
Աշակերտներ | Célestin Leroux? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բարբիզոնի դպրոց |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Կրելով Ցավան Ռյոյսդաչի, Ջ․ Կոնստեբփ, Ժ․ Միշելի ազդեցությունը, որպես նկարիչ հիմնականում ձևավորվել է ինքնուրույն։ Վաղ շրջանի («Գրանվիլի շրջակայքի տեսարան», 1833, Էրմիտաժ, Լենինգրադ) ու հատկապես Բարբիզոնում (ապրել է 1830-ական թթ.) ստեղծած հասուն շրջանի, ինչպես և Ֆրանսիայում հաճախակի շրջագայելիս վրձնած գործերում Ռուսոն, իր խոսքերով ասած, ձգտել է լինել «իր երկրի նկարիչը»՝ բացահայտելով հայրենի բնության (հիմնականում գյուղական և վայրի) առանձնահատկությունները։ Ռուսոյի աշխատանքներին սովորաբար բնորոշ է կոմպոզիցիոն ներդաշնակ հավասարակշռվածությունը։
Օգտագործելով զուսպ տոնային գամմա և ձգտելով առարկաների նյութականության համոզիչ մարմնավորման՝ նա նրբորեն պատկերել է բնության տարբեր վիճակները, լուսաօդային միջավայրը և շատ բանով նպաստել պլենէրային գեղանկարչության սկզբունքների զարգացմանը («Շուկա Նորմանդիայում», մոտ 1832, Էրմիտաժ, «Շագանակենիների ծառուղի», 1837, Լուվր, Փարիզ, «Բարբիզոնի տեսարան», Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Հայտնի է նաև որպես գծանկարիչ և օֆորտիստ։ Ռուսոյի «Բնանկար» երփնագիրը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում։
ԳրականությունԽմբագրել
- Яворская Н․ В․, Пейзаж Барбизонской школы, М․, 1962, с․ 91 - 130
ՊատկերասրահԽմբագրել
Բարիզոնի տեսքը մոտավոր 1850 թվական: Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան (Մոսկվա)
Նորմանդիայի շուկան: 1845—1848 թվականներ Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)
ВԳրանվիլիայի շրջակայքը 1833թվական: Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)
Մթնշաղը անտառում: Հայաստանի ազգային պատկերասրահ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Théodore (1812-1867) Rousseau
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Руссо Теодор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |