Շանդոր պալատ (հունգ.՝ Sándor-palota), պալատ Բուդապեշտում, Հունգարիայի թագավորական նստավայր Բուդայի ամրոցում[1]։ Կառուցվել է 1806 թվականին կոմս Վինսենթ Շանդորի համար, ճարտարապետ Միխայ Պոլլակի կողմից։ 1919 թվականի օգոստոսից մինչև 1941 թվականի հունիս Շանդոր պալատում աշխատել են Հունգարիայի վարչապետները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում պալատն ամբողջությամբ ավերվել է։ Վերականգնողական աշխատանքներն ավարտվել են միայն 2002 թվականին։ 2003 թվականի հունվարի 22-ից Շանդոր պալատը Հունգարիայի Հանրապետության նախագահի պաշտոնական նստավայրն է։

Picto infobox architecture.png
Շանդոր պալատ
հունգ.՝ Sándor-palota

Sandor palota P7290066.jpg
'
Կոորդինատներ47°30′00″ հս․ լ. 19°02′24″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՀունգարիա Հունգարիա, Բուդապեշտ
Բուդայի ամրոց
Կառուցվել է1806
Շինության ձևընեոդասական
ՇինարարՄիխայ Պոլլակ

Շանդոր պալատը ներկայիս Հունգարիայի 37-րդ ամենամեծ պալատն է։

ՊատմությունԽմբագրել

Նեոդասական ոճի առաջին պալատը սկսվել է կառուցվել մոտավորապես 1803 թվականին և ավարտվել է մոտ 1806 թվականին։ Վինսենթ Շանդոր կոմսի հանձնարարությամբ է այն կառուցվել, և այն անվանել է նրա անունով։ Վինսենտ Շանդորը Ավստրո-հունգարական կայսրությունում փիլիսոփա և ազնվական էր։ Նրա որդին, Մոուր Սանդորը, ավելի հայտնի էր Բուդապեշտում և Վիեննայում իր ակրոբատիկ ասպետական մենամարտերով։

Հետագայում այդ պալատը պատկանել է Հունգարիայի կայսերական գուբերնատոր Ալեքսանդր Ալբրեխտին մինչև 1848 թվականի Հունգարական հեղափոխությունը։ Դրանից հետո պալատը և նրա հարակից շենքերը վարձակալության են հանձնվել՝ որպես պետական գրասենյակներ։

Երկրորդ համաշխարհային պատերազմԽմբագրել

 
Պալ Տելեկին Հունգարիայի խորհրդարանում, 1939

1919 թվականին Հունգարիայի անկախացումից հետո Սանդոր Պալատը շարունակել է ծառայել որպես վարչապետի նստավայր մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1941 թվականի ապրիլի 3-ին, պատերազմի ժամանակ, պալատում վախճանվել է Փալ Տելեկին՝ ինքնասպանություն գործելով։

Վարչապետի ինքնասպանությունԽմբագրել

Պալատի արևելյան պատին տեղադրված է հուշատախտակ, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Հունգարիայի վարչապետին՝ Պալ Տելեկի կոմսին։ Ի նշան Հունգարիայի տարածքով գերմանական զորքերին անցնելու թույլատվության որոշմանը դեմ բողոքի, Հունգարիայ վարչապետը կյանքին վերջ տվեց պալատում՝ ինքնասպան լինելով։

Չորս տարի չանցած դաշնակիցների օդանավերը ռմբակոծեցին Սանդոր պալատը և շենքը ավերակների վերածեցին։ Պալատից մնացած ամեն ինչը, որը արժեքավոր էր, վերցվեց որպես պատերազմական ավար։ Չնայած ավերակները բուլդոզերով չվերացվեցին, բայց պալատն անուշադրության մատնված մնաց մինչև 1989 թվականի հեղափոխությունները։

Ճարտարապետություն և դիզայնԽմբագրել

 
Հունգարիայի նախագահ Լասլո Շոյոմը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ Շանդոր պալատի Կարմիր սրահում, 2006 թվականի փետրվար
 
Հունգարիայի նախկին զինանշանը

Այցելուները կարող են մուտք գործել շենք հարավային հիմնական դարպասից և գլխավոր սանդուղքով։ Սանդուղքն ունի մեղմ շողշողացող մակերևույթ և նրբագեղ ոսկյա ափսեներով ցածր գագաթներ։

Մուտքի նախասենյակը զարդարված է պարզ գծավոր գոբելենով և պատերը պատված են Բիդերմայերի աթոռներով։

Կլոր սրահում տեղադրված է 1928 թվականին Ռեզսո Հիկիշի կողմից ստեղծված նախնական հատակագծի նույնական կրկնօրինակը։ Պատերը սպիտակ են, իսկ առաստաղը զարդարված է արմնանկարներով։ Սրահում գտնվող բոլոր իրերը և արձանները պալատում նախապես տեղադրվածների կրկնօրինակումներն են։

Շանդորա պալատի ճակատամասը զարդարված է նեոդասական ոճի խորաքանդակներով, որոնք պատկերում են հունական աստվածներին և Շանդորայի կոմսի ասպետօծման արարողության տեսարանը։ Պալատի ինտերիերը հայտնի է իր գոբելեններով, բյուրեղապակյա ջահերով և Կարոյ Լոտցի նկարներով[2]։

Կայսերական Փոքր սրահը երբեմն կապում էր պալատի անձնական և հանրային մասերը։ Այսօր նախագահը այս սենյակը օգտագործում է ոչ ֆորմալ հանդիպումների համար։ Վերջերս հայտնաբերվել են Կառոլի Լոտցի դիցաբանական պատկերներով վահանակներ պատերի երկայնքով, որոնք ներկայացնում են պատի եզրազարդեր, առաստաղին ավելացված է աստվածուհու ութանկյուն պատկերը։

Կապույտ սրահը կամ Գոբելեն Հոլը հանդիսանում է պալատում գտնվող ամենաթանկարժեք սենյակը, որն ունի բարոկկո կահույք և օգտագործվում է ավելի մեծ հանդիպումների համար։

Կարմիր սրահը կամ Մարիա Թերեզայի սրահը հանդիսանում է պալատում ամենաէլեգանտ սենյակը։ Նախկինում ներկայացված էր կայսրուհի Մարիա Թերեզայի դիմանկարը, որը կորել է։ Նրա տեղը զբաղեցնում է կայսրուհու դիմանկարը, որը հագած է Հունգարիայի թագուհու թագադրման զգեստ։ Ներկառուցված պատկերները ձևավորվել են Միկլոս Յբլի կողմից։ Սենյակը հատուկ հարմարեցվել է միապետի և կառավարության միջև հաշտեցման հիշատակին, ուստի այնտեղ պատկերված չեն Հունգարիայի նախագահների կամ վարչապետների դիմանկարներ, որոնք հայտնի են այլ սենյակներում։

Հայելիներով զարդարված դահլիճը Նախագահի կողմից օգտագործվում է շատ ֆորմալ իրադարձությունների համար, ինչպիսիք են դեսպանների ընդունելությունը։

Նախագահի կոնֆերանսի սենյակը գտնվում է պալատի հարավ-արևմտյան անկյունում։ Այն ունի Դանուբ և Բուդա ամրոցը նայող տեսարաններ։ Այն ամբողջությամբ վերակառուցվել է 1990-ականների սկզբին, երբ բնօրինակ սենյակն ավերվել էր։

Նախագահի աշխատասենյակը, որը ստեղծվել է 1920-ականների նախագծով, նախապես նախարարների սպասասրահն էր։ Պատերին շարված են նախկին վարչապետների դիմանկարները։

Թեյի սրահը նայում է կենտրոնական բակին և դահլիճը զարդարված է Մոուրիս Շանդորի պատերիներով։

Ասպետական դահլիճը, որը գտնվում է պալատի հյուսիս-արևելյան անկյունում, նախկինում օգտագործվել է որպես ախոռ։ Քարե կարմիր կերակրատաշտակը դեռևս պահպանվում է։ Սենյակը հետագայում օգտագործվել է մամուլի ասուլիսների համար, և այսօր էլ այդ նպատակին է ծառայում։

ՎերականգնումԽմբագրել

1989 թվականին Հունգարիայում կոմունիստական քաղաքական համակարգի փոփոխությունից հետո և վերականգնման աշխատողների նվիրված թիմի շնորհիվ ավերակների վրա կանգնեցվեց տանիք և պատերն ամրակցվեցին։ Տարիների ընթացքում Շանդոր պալատն աստիճանաբար վերականգնել է իր նախկին փառքը, իսկ ներքինը հարդարանքը վերանորոգվել է 2002 թվականին։ Կահույքի և իրերի մեծ մասը վերացած են բնօրինակների կրկնօրինակներն են։

Վերականգնումը կատարվել է 1983 թվականին բնօրինակ քարտեզների մանրամասն պատմության հիման վրա։

Հանրային հասանելիությունԽմբագրել

Շանդորա պալատը բաց է այցելուների համար միայն տարեկան մեկ անգամ, սովորաբար սեպտեմբերին, երբ Հունգարիայի մշակութային ժառանգության օրերի ամենամյա միջոցառման շրջանակներում այնտեղ ցուցահանդես է անցկացվում։

ԳրականությունԽմբագրել

  • Венгрия. Издательство «Вокруг света», 2009 ISBN 978-5-98652-226-5
  • Михаэль Херл. Будапешт. Издательство Polyglott, 1996 ISBN 5-88395-021-3

ԾանոթագրություններԽմբագրել

  1. History of the Sándor Palace
  2. «The short history of the 200-year-old Sándor Palace»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-30-ին։ Վերցված է 2018-04-05