Շամշադ Ախթար (անգլ.՝ Shamshad Akhtar, 1954[1], Հայդարաբադ (քաղաք, Պակիստան), Սինդ, Պակիստան և Սինդ, Պակիստան), տնտեսագետ, դիվանագետ, Պակիստանի ֆինանսների ժամանակավոր նախարարի պաշտոնակատար 2018թվականից[2]։ 2006-2009 թվականներին ղեկավարել է Պակիստանի Պետական բանկը՝ այդպիսով դառնալով երկրում առաջին կինը, ով զբաղեցնում է այդ պաշտոնը։ 2011 թվականին նա դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ավագ խորհրդականը։

Շամշադ Ախթար
Դիմանկար
Ծնվել է1954[1]
ԾննդավայրՀայդարաբադ (քաղաք, Պակիստան), Սինդ, Պակիստան կամ Սինդ, Պակիստան
Քաղաքացիություն Պակիստան
ԿրթությունՀարվարդի համալսարան, Սասեքսի համալսարան, University of the West of Scotland?, Quaid-i-Azam University? և Փանջաբի համալսարան
Մասնագիտությունբանկիր և տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններGovernor of the State Bank of Pakistan? և Finance Minister of Pakistan?
Պարգևներ և
մրցանակներ

Կրթություն խմբագրել

Շամշադ Ախթարը ծնվել է Պակիստանի Հայդարաբադ քաղաքում[3]։ Ախթարն իր բակալավրի աստիճանը ստացել է Փենջաբի համալսարանում 1974 թվականին, իսկ 1975 թվականին ավարտել է Քաիդ-է Ազամ համալսարանը տնտեսագիտության բնագավառում[4]։ 1977 թվականին Շամշադը Անգլիայում ստացել է իր մագիստրոսի կոչումը Սասեքսի համալսարանում։ 1980 թվականին Ախթարը ստացել է տնտեսագիտության թեկնածուի կոչում Շոտլանդիայի արևմուտքում գտնվող Փեյսլի համալսարանում։

Գործունեություն խմբագրել

1980 թվականին Ախթարը սկսեց աշխատել Համաշխարհային բանկի Պակիստանի ռեզիդենտ գրասենյակում՝ որպես երկրի մասնագետ։ 1990 թվականին նա տեղափոխվել է Մանիլա, որտեղ աշխատանքի է անցել Ասիական զարգացման բանկում որպես ավագ տնտեսագետ։ Իսկ 2002 թվականի հունիսին Ախթարը զբաղեցրել է բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Ախթարը երկրի գլխավոր բանկի ղեկավարն էր մինչև 2009 թվականը։ 2008 թվականի նոյեմբերի 11-ին Ուոլ Սթրիթ անգլ.՝ The Wall Street ամսագիրը նրան ավելացրեց Ասիայի կին առաջնորդների տասնյակում։ 2009 թվականին նա վերադարձավ Ասիական զարգացման բանկ՝ որպես Հարուհիկո Կուրոդայի ավագ խորհրդական, որն այն ժամանակ բանկի նախագահն էր։ Այնուհետ Ախթարը տեղափոխվեց Վաշինգտոն և ստանձնեց Համաշխարհային բանկի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի փոխնախագահի պաշտոնը։ 2011 թվականի սեպտեմբերին Շամշադ Ախթարը դարձավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տնտեսական զարգացման և ֆինանսների գծով ավագ խորհրդական[5][6]։ 2013 թվականի դեկտեմբերին Շամշադ Ախթարը նշանակվել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար[7][8]։

Մրցանակներ խմբագրել

  • Թուրքմենստանի չեզոքության 25 տարի» հոբելյանական մեդալ (2020 թ., Թուրքմենստան)՝ հաշվի առնելով Թուրքմենստանի մշտական չեզոքության անկախության, ինքնիշխանության և իրավական կարգավիճակի ամրապնդման, համաշխարհային ասպարեզում Հայրենիքի հեղինակության ամրապնդման և միջազգային հարաբերությունների զարգացման արժանիքները, ինչպես նաեւ Թուրքմենստանի չեզոքության 25-ամյակի կապակցությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.un.org/sg/management/senstaff_details.asp?smgID=182
  2. «Ban Ki-moon okayed Dr Shamshad Akhtar for UN post». thenews.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
  3. «Shamshad Akhtar GOVERNOR STATE BANK OF PAKISTAN». profilepk.com.
  4. «Biography of Executive Secretary Shamshad Akhtar». unescap.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
  5. «Governor's Profile». sbp.org.pk.
  6. «Dr Akhtar among top ten women in Asia». dawn.com.
  7. «Shamshad Akhtar Former Vice President, Middle East and North Africa Region». worldbank.org.
  8. «Former SBP governor appointed Executive Secretary UNESCAP (10.12.2013)». tribune.com.pk.

Արտաքին հղումներ խմբագրել