Հայդարաբադ (քաղաք, Պակիստան)
Հայդարաբադ, նաև Հայերաբադ (ուրդու՝ حیدرآباد, անգլ.՝ Hyderabad, սինդհի՝ حیدرآباد), քաղաք Պակիստանի Սինդ նահանգում:
Բնակավայր | ||
---|---|---|
Հայդարաբադ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1768 թ. | |
Մակերես | 319 կմ² | |
ԲԾՄ | 13±1 մետր | |
Բնակչություն | 3 429 471 մարդ (2017) | |
Ժամային գոտի | UTC+5 | |
Հեռախոսային կոդ | 022 | |
Պաշտոնական կայք | hyderabad.gov.pk | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Հիմնադրվել է Ինդոս գետի ստորին հոսանքում, 1768 թվականին Կալհորի դինաստիայի Սինդ կառավարիչների կողմից Ներոոն Կոտ (սինդհի نيرُونوو) ձկնորսական գյուղի տեղում: Հայդերաբադի մշակութային պատմությունը շատ հարուստ է: Քաղաքից ոչ հեռու գտնվում են Հարապպայի քաղաքակրթության հետքերի պեղումների վայրերը։ Հայդարաբադը հայտնի է իր ճարտարապետական հուշարձաններով, որոնցից շատերը ոչնչացվել են կամ լրջորեն վնասվել են Մեծ Բրիտանիայից անկախանալու և 1980-ականների հակակառավարական ապստամբությունների ժամանակ: Քաղաքը համարվում է սինդհի տեղական լեզվի գրական հայրենիքը, քանի որ անցյալում եղել է սինդհի բանաստեղծների և դերվիշների ապաստարանը: Ներկայումս Հայդարաբադը հայտնի է մեծ թվով ուսումնական հաստատություններով:
Աշխարհագրական դիրքըԽմբագրել
Քաղաքի կենտրոնը գտնվում է ծովի մակարդակից 12 մետր բարձրության վրա[1]:
ԴեմոգրաֆիաԽմբագրել
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների[2]:
1961 | 1972 | 1981 | 1998 | 2012 |
---|---|---|---|---|
434 537 | 628 631 | 751 529 | 1 166 894 | 1 391 534 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Hyderabad, Pakistan Page» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 2012-06-28
- ↑ «Hyderabad» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 2012-06-28
Արտաքին հղումներԽմբագրել
- История Хайдарабада (անգլ.)