Շաղափ (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
(Վերահղված է Շաղափ (գյուղ)ից)

Շաղափ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Ուրցաձոր համայնքում, մարզկենտրոնից գտնվում է 45 կմ հարավ-արևելք։

Գյուղ
Շաղափ
Արբանյակային պատկեր
Կոորդինատներ: 39°52′0″ հս․ լ. 44°54′0″ ավ. ե. / 39.86667° հս․. լ. 44.90000° ավ. ե. / 39.86667; 44.90000
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՀամայնքՈւրցաձոր (համայնք)
Հիմնադրված է1873 թ.
Մակերես64,21 կմ²
ԲԾՄ1300 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1023 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Շաղափ (Արարատի մարզ) (Հայաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Նախկինում գյուղի անունը եղել է Շաղափլու։ 1968 թվականից վերանվանվել է Շաղափ։ Շրջակայքում կան հին գյուղատեղիներ և 12-րդ դարի ավերակ եկեղեցու մնացորդներ։

Գյուղը տեղադրված է Վեդի գետի ձախակողմյան Շաղափ վտակի հովտում, շրջապատված մեղմաթեք և ոչ բարձր բլուրներով։ Ծովի մակարդակից գտնվում է 1300 մ բարձրության վրա։

Գյուղի բնակիչների նախնիների մի մասը 1916 -1922 թթ. եկել են Արևմտյան Հայաստանի Վանի և Շատախի շրջաններից։

ԿլիմանԽմբագրել

Կլիման չոր է և ցամաքային։ Ձմեռը մեղմ է, ամառը՝ շոգ և ցամաքային։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -2 -ից -5 °C։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը կազմում է 23-ից 25 °C։ Տարեկան մթնոլորտային տեղումներր կազմում են 350-500 մմ։ Բնական լանդշաֆտները կիսաանապատային են և չոր տափաստաններ են։

ԲնակչությունԽմբագրել

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1980 2001 2004 2011
Բնակիչ 437 853 253 493 657 725 681 750 899 900 1023

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղն ունի 232 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտական ճյուղը գյուղատնտեսությունն է և անասնապահությունը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել