Շահումյանովկա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյանովկա (այլ կիրառումներ)
Շահումյանովկա կամ Ցկիբին ( աբխազերեն՝ Цкыбын, վրաց.՝ შაუმიანოვკა), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում[1], Կոդոր գետի ափին, Գուլրիփշից 10 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 120 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Շահումյանովկա | ||
աբխ.՝ Цкыбын, վրաց.՝ შაუმიანოვკა | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Շրջան | Գուլրիփշի շրջան | |
Համայնք | Գուլրիփշի շրջան | |
ԲԾՄ | 120 մ | |
Բնակչություն | 2145 մարդ (2011) | |
Տեղաբնականուն | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրել1959 թվականի տվյալներով, Շահումյանովկա գյուղում ապրում էր 1365 մարդ, հիմնականում հայեր[2][3][4]։ 1989 թվականին գյուղում ապրում էր 1965 մարդ, կրկին հիմնականում հայեր[4][5]։ Համաձայն 2011 թվականի հաշվառումների, գյուղն ուներ 2145 բնակիչ։
Բնակիչներն զբաղվում են թեյի և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ունի հայկական միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։
Հայերը եկել են Տրապիզոնի շրջակայքի գյուղերից` 1898 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ По Законам Грузии — в составе Гульрипшского муниципалитета Автономной Республики Абхазия
- ↑ Всесоюзная перепись населения 1959. Сухумский район (вкл. современный Гульрипшский район). Сёла и преимущественные национальности
- ↑ Этнокарта Абхазской АССР 1959
- ↑ 4,0 4,1 Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
- ↑ Этноязыковые карты Абхазии в 1989. Коряков Ю.Б.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 436)։ |