Արտաշես Շահինյան

հայ մաթեմատիկոս
(Վերահղված է Շահինյան Արտաշեսից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտաշես Լիպարիտի Շահինյան (դեկտեմբերի 19, 1906(1906-12-19), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 14, 1978(1978-05-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, ակադեմիկոս և մանկավարժ։ Համարվում է հայկական մաթեմատիկական գիտության դպրոցի հիմնադիրը։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1944), պրոֆեսոր (1944), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1947, թղթակից անդամ՝ 1945 թվականից)[2]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961

Արտաշես Լիպարիտի Շահինյան
Դիմանկար
Արտաշես Շահինյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ
Ծնվել է1906, դեկտեմբերի 19
ԾննդավայրԱլեքսանդրապոլ
Մահացել է1978, մայիսի 14
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունմաթեմատիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԱնդամությունՀՀ ԳԱԱ
ԵրեխաներԱրամ Շահինյան
 Artashes Shahinyan Վիքիպահեստում

Ֆիզիկոս Արամ Շահինյանի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի1930 թվականին ավարտել է ԵՊՀ։ 1929-1978 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում. 1938-1944 թվականներին՝ երկրաչափության, 1944-1978 թվականներին՝ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնների վարիչ, միաժամանակ, 1939-1942 թվականներին՝ ֆիզմաթ ֆակուլտետի դեկան։ 1945-1955 թթ՝ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի բաժանմունքի, 1955-1959 թվականներին՝ համանուն ինստիտուտի հիմնադիր-տնօրեն։ 1950-1963 թթ., միաժամանակ՝ ՀԽՍՀ ԳԱ ֆիզմաթ գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար[3]։ 1967-1975 թթ եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր։

 
Արտաշես Շահինյանի հուշատախտակը Երևանի Բաղրամայան պողոտայում

Գործունեություն խմբագրել

Շահինյանի աշխատանքներով Հայաստանում սկիզբ են դրվել մաթեմատիկայի բնագավառի համակարգված գիտական հետազոտություններին։ Զբաղվել է մաթեմատիկական անալիզում ֆունկցիաների մոտավորության տեսությամբ, կոմպլեքս փոփոխական ֆունկցիաների տեսությամբ։ Աշխատանքները վերաբերում են կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսությանը, կոմպլեքս և իրական փոփոխականների ֆունկցիաների տեսության մի շարք նոր ուղղությունների։ Ֆունկցիաների տեսության բնագավառում Շահինյանի ներդրումները միջազգային ճանաչում են ստացել։

 
Արտաշես Շահինյանի կիսանդրին համանուն դպրոցի բակում

Շահինյանի անունով են կոչվել ԵՊՀ-ին կից իր նախաձեռնությամբ ստեղծված ֆիզմաթ թեքումով Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց (1978 թվականից), փողոցներ Երևանում և Գյումրիում, 1999 թվականին Գյումրիում կանգնեցվել է հուշակոթող։ 1978 թվականին ԵՊՀ-ում սահմանվել Է Շահինյանի անվան կրթաթոշակ։

Երկեր խմբագրել

  • Անալիտիկ ֆունկցիաների տեսություն, մաս 1, Ե., 1969[4]։

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mathematics Genealogy Project — 1997.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  3. «Artashes Shahinyan - The Mathematics Genealogy Project». www.genealogy.math.ndsu.nodak.edu. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արտաշես Շահինյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Գրականություն խմբագրել

  • Արտաշես Լիպարիտի Շահինյան. Կենսամատենագիտություն, Ե., 2003։
  • Ակադեմիկոս Արտաշես Լիպարիտի Շահինյան. գիտնականը, հայրենասերը, ուսուցչապետը (կազմ.՝ Ա. Շահինյան), Ե., 2006։

Արտաքին հղումներ խմբագրել