Շահեն Հայրապետյան (1917, Գողթն, Վասպուրական, Մեծ Հայք և Տանակերտ, Նախիջևանի գավառ - 2007[1]), ճարտարապետ, գեղանկարիչ[2]։

Շահեն Ալեքսանդրի Հայրապետյան
Ծնվել է1917
ԾննդավայրԳողթն գավառի Տանակերտ գյուղ
Մահացել է2007[1]
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետական համալսարան
Մասնագիտությունճարտարապետ
Գործունեությունճարտարապետ, գեղանկարիչ
ԾնողներԱլեքսանդր Հայրապետյան
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ

Կենսագրական տվյալներ խմբագրել

Շահեն Հայրապետյանը ծնվել է 1917 թվականին Գողթն գավառի Տանակերտ գյուղում։ Նրա ընտանիքը 1910-ական թվականներին Շահենի ծննդավայր էր գաղթել Դաղստանի Դերբենտ քաղաքից։ Շահենի հորեղբայրը՝ Հայրապետ Հայրապետյանը, հայտնի մանկագիր էր։ 1932 թվականից ապրում և ստեղծագործում է Մոսկվայում։ Նա Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ է։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետական համալսարանը, ինչից հետո աշխատել է ականավոր ճարտարապետներ Շուսևի, Ժոլտովսկու հետ միասին։

Նրա ծրագրերով կառուցված բազմաթիվ կառույցներից նշանավոր են Մոսկվայի ԳԱ լեռնային գործերի ինստիտուտի շենքը, Դամասկոսում ԽՍՀՄ-ի դեսպանատան շենքը, Մոսկվայում Լյուքսեմբուրգի դեսպանատան շենքը։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ։ 1950 թվականից մասնակցել է նաև մի շարք ցուցահանդեսների[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ՊԱՏՄԱԿԱՆ ԳՈՂԹԱՆ ԳԱՎԱՌԻ ԱՆՎԱՆԻ ՏՈՀՄԵՐԸ / Սարգիս ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
  2. 2,0 2,1 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 274։