Տանակերտ[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Anaqut - Անագյուտ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։

Գյուղ
Տանակերտ/Անագյուտ
Anaqut
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն432 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Տանակերտ (Ադրբեջան)##
Տանակերտ (Ադրբեջան)

Տանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցի խմբագրել

Ժամանակը՝ անհայտ։ - Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան թաղամասում։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։ - Շինանյութը՝ ճեղքված քար, գետաքար։ - Վերանորոգումներ՝ XVII դ., XIX դ.։ - Մուտքը՝ արևմտյան ճակատում։ - Աբսիդը՝ հնգանիստ։ - Մույթերը՝ ութանկյուն կտրվածքով։ - Ավանդատները՝ մեկ զույգ, երկհարկանի։ - Գմբեթը՝ ութանիստ։ - Արձանագրություններ՝ անհայտ։ - Որմնանկարներ՝ 19-րդ դ. բեկորները այժմ իսպառ քայքայվել են։ - Պատկերաքանդակներ՝ չունի։ - Զարդաքանդակներ՝ չունի։ - Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան կողմում կառուցված է գավիթ-ժամատունը, որը ևս ավերակ է։ - Վիճակը՝ կանգուն, գմբեթի, ծածկի և որմերի վերին մասերում ունի վտանգավոր ճաքեր։

Եկեղեցու գավիթ-ժամատունը խմբագրել

Ժամանակը՝ XVII - XVIII դդ.։ - Տեղը՝ կցված է ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ միանավ, թաղակապ։ - Շինանյութը՝ ճեղքված քար, գետաքար։ - Վերանորոգումներ՝ անհայտ։ - Մուտքը՝ արևմտյան ճակատում։ - Արձանագրություններ՝ չունի։ - Պատկերաքանդակներ՝ չունի։ - Զարդաքանդակներ՝ չունի։ - Վիճակը՝ կիսականզուն, քանդված է ծածկը, որմերի վերին մասերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արգամ Այվազյան - Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները». armenianhouse.org. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.