Շահեն Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Շահեն Գևորգի Խաչատրյան (սեպտեմբերի 28, 1934, Հալեպ - հոկտեմբերի 22, 2021[1]), հայ արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984)։
Շահեն Գևորգի Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | 1934, սեպտեմբերի 28 |
Ծննդավայր | Հալեպ |
Մահացել է | հոկտեմբերի 22, 2021[1] (87 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | արվեստագետ և gallerist |
Զբաղեցրած պաշտոններ | թանգարանի տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Շահեն Խաչատրյանը ծնվել է 1934 թվականին Հալեպում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1965 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1991-2003 թվականներին՝ տնօրեն, 1967-2004 թվականներին միաժամանակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, 2004 թվականից՝ փոխտնօրեն, 1987 թվականից՝ Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ։
Աշխատություններ խմբագրել
Գրքեր խմբագրել
- «Պետրոս Կոնտուրաճյան», 1965:
- «Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ», 1970:
- «Ֆրանսահայ կերպարվեստ», 1991[2]:
- «Մինաս Ավետիսյան», 1990, ռուսերեն։
- Այվազովսկի, ԱՄՆ, Ռոս Ավետիսյան, 2013, 120 էջ[3]։
- Մարտիրոս Սարեան, Վրձնի հայ վարպետներ[4]։
- Թանգարանի զինվորը։ Նկարահավաքի պատմություններ։ Պրինտ ինֆո, 2014, 287 էջ[5]։
- Вардгес Суренянц, 2014, 111 էջ[6]։
- Акоп Овнатанян, Պրինտ ինֆո, 2015, 91 էջ[7]։
Ալբոմներ խմբագրել
- «Մարտիրոս Սարյան» (1980, ֆրանսերեն, 1987, ռուսերեն, 2000, անգլերեն)
- «Սարյան. ծաղիկներ» (1987, ռուսերեն)
- «Հովհաննես Այվազովսկի» (1989, ռուսերեն)
- «XIX- XX դարերի հայ նկարիչներ» (1993, հայերեն, ֆրանսերեն, անգլերեն)
- «Մինաս Ավետիսյան» (1996, անգլերեն)
- «Հակոբ Հակոբյան» (1998, անգլերեն)
- «Ծովի երգը» («Հայ ծովանկարիչներ», 1996, ֆրանսերեն)
- «Ռաֆայել Աթոյան» (1999, անգլերեն),
- «Հովհաննես Այվազովսկի. ծանոթ և անծանոթ» (2000, ռուսերեն, անգլերեն)
- «Պետրոս Կոնտուրաջյան» (2004)
Կազմակերպել է հայ կերպարվեստի ցուցահանդեսներ տարբեր երկրներում։ Խաչատրյանի ջանքերով հայ մշակույթի բազմաթիվ արժեքներ հանգրվանել են հայրենիքում։
Մրցանակներ խմբագրել
1996 թվականին պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով[8], հետագայում՝ Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով[9]։ 1999 թվականին արժանացել է Գյումրու պատվավոր քաղաքացի կոչմանը[10]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է Շահեն Խաչատրյանը
- ↑ «Ֆրանսահայ կերպարվեստ, Շահեն Խաչատրյան, Երևան Անահիտ, 1991։»։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-17-ին։ Վերցված է 2018-03-07
- ↑ Խաչատրյան Շահեն (2013)։ Այվազովսկի (հայերեն)։ ColorFX Incorporated, U.S.A., Ross Avedissian
- ↑ Սարյան Մարտիրոս, Խաչատրյան Շահեն (199?)։ Մարտիրոս Սարեան (անգլերեն)։ Editions Erebouni
- ↑ Խաչատրյան Շահեն (2014)։ Թանգարանի զինվորը։ նկարահավաքի պատմություններ (ռուսերեն)։ Pʻrintʻinfo։ ISBN 9789994183647
- ↑ Խաչատրյան Շահեն (2014)։ Вардгес Суренянц, 1860-1921 (ռուսերեն)։ ISBN 9789939011745
- ↑ Խաչատրյան Շահեն (2015)։ Акоп Овнатанян (ռուսերեն)։ Pʻrintʻinfo։ ISBN 9789939015538
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Հրաժեշտ «Թանգարանի զինվորին», Աշոտ Գրիգորյան. Art-collage
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները»։ www.gyumricity.am։ Վերցված է 2019-01-06
Արտաքին հղումներ խմբագրել
- Շահեն Խաչատրյանը Էյ Վի Փրոդաքշն կայքում Archived 2021-12-05 at the Wayback Machine.