Պետրոս Կոնտուրաջյան

հայ նկարիչ

Պետրոս Ներսեսի Կոնտուրաջյան (հուլիսի 26, 1905(1905-07-26), Ուռհա, Թուրքիա - օգոստոսի 23, 1956(1956-08-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Պետրոս Կոնտուրաջյան
Ի ծնեՊետրոս Կոնտուրաջյան
Ծնվել էհուլիսի 26, 1905(1905-07-26)
ԾննդավայրԵդեսիա (Ուրֆա)
Վախճանվել էօգոստոսի 23, 1956(1956-08-23) (51 տարեկան)
Մահվան վայրԵրևան
Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջան1923 - 1956

Կենսագրություն

խմբագրել

1915 թվականինի Մեծ եղեռնի ժամանակ կորցրել է հարազատներին, ապաստանել Հալեպի ազգային որբանոցում, սովորել Հայկազյան վարժարանում։ 1923 թվականին մեկնել է Փարիզ, մասնագիտական կրթություն ստացել Մոնպառնասի ազատ արվեստանոցներում, Ֆ. Լեժեի ստուդիայում և Փարիզի գեղարվեստի ակադեմիայում, հետևել Սորբոնի համալսարանի փիլիսոփայության և հնագիտության դասընթացներին։

1930 թվականինից մասնակցել է «Աշնան սալոնի», «Անկախների սալոնի» և «Հայ ազատ արվեստագեաներու միության» ցուցահանդեսներին։ Կոնտուրաջյանը մեծ քաղաքի անշուք անկյունների, գոյության կռիվ մղող աշխատավոր մարդկանց երգիչն է։ 1930-1940-ական թթ. ստեղծած «Գետափին», «Բանվորական թաղամաս», «Քարե կամուրջ», «Մայրը մանկան հետ», «Փարիզի շրջակայքը» (բոլորն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահում) կտավները տոգորված են վշտի ու առանձնության տրամադրություններով։ Կոնտուրաջյանի արդիական, ռեալիստական ստեղծագործություններին բնորոշ է նյութականությունը, կառուցվածքային հստակությունը, գունային մակերեսի հագեցվածությունն ու ընդհանրացվածությունը։

1939 թվականին նկարիչը զորակոչվել է ֆրանսիական բանակ։ 1945 թվականին Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի և այլ ականավոր նկարիչների հետ հանդես է եկել «Ժամանակակից մեծ նկարիչները ռազմագերիների օգտին» նշանավոր ցուցահանդեսում։ 1947 թվականին Կոնտուրաջյանը ներգաղթել է հայրենիք, ստեղծել հայրենի բնության ինքնատիպ պատկերումներ, որոնցից առավել հանրահայտ են «Սևան» և «Արաբկիր» նկարաշարերը (1956, Հայաստանի պետական պատկերասրահ)[1]։ Սկզբնական շրջանում ապրել և ստեղծագործել է Լենինականում, 1951 թվականից բնակվել է Երևանում[2]։

Խորհրդային իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով 1956 թվականին ինքնասպան է եղել Երևանում։

Ստեղծագործություններ

խմբագրել

Պետրոս Կոնտուրաջյանի բնանկարներն ու դիմանկարները («Բանվորական թաղամաս», «Գետափին, քաղաքային տեսարան», «Շագանակ վաճառող աղջիկը» և այլն, բոլորն էլ՝ ԺԱԹ) աչքի են ընկնում նուրբ ու թախծոտ տրամադրությամբ։

  • «Սևան. Ամպամած օր» (1950)[3]
  • «Ծաղկաձորի շրջակայքում» (1956)
  • «Աղբյուրի մոտ. Բյուրական» (1956)[4]
  • «Պատանու դիմանկար (Գևորգը)»[5]

Ցուցահանդեսներ

խմբագրել

1966 թվականին Երևանում կազմակերպվել է Կոնտուրաջյանի անհատական ցուցահանդեսը։

Գրականություն

խմբագրել

Պետրոս Կոնտուրաջյան, Ե, 1966 (Կատալոգ)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  2. «Zarkfoundation - Պետրոս Կոնտրաջյան». zarkfoundation.com.
  3. «Սևան. Ամպամած օր», Պետրոս Կոնտուրաջյան
  4. «Աղբյուրի մոտ. Բյուրական», Պետրոս Կոնտուրաջյան
  5. «Պատանու դիմանկար (Գևորգը)», Պետրոս Կոնտուրաջյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 584