Շակկա
Շակկա (իտալ.՝ Sciacca), կոմունա Իտալիայում, Սիցիլիա մարզի Ագրիջենտո գավառում[2]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Շակկա | |||
| |||
Երկիր | Իտալիա | ||
Համայնք | Free municipal consortium of Agrigento? | ||
Մակերես | 191,67 կմ² | ||
ԲԾՄ | 60±1 մետր | ||
Բնակչություն | ▼38 967 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0925 | ||
Փոստային դասիչ | 92019 | ||
Ավտոմոբիլային կոդ | AG | ||
Պաշտոնական կայք | comune.sciacca.ag.it | ||
| |||
Բնակչությունը կազմում է 40763 մարդ (2016 թ.), բնակչության խտությունը կազմում է 212,67 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 190,3 կմ² մակերես տարածք։ Փոստային ինդեքսն է՝ 92019։ Հեռախոսային կոդը՝ 0925։
Բնակավայրի հովանավորը սուրբ Մարիամ Աստվածածինն է։ Բնակավայրի տոնը նշվում է փետրվարի 2-ին և օգոստոսի 15-ին։
Շակկան հայտնի է իր կերամիկայով, որի մասին անտիկ շրջանում հիշատակել է Դիոդորոս Սիկիլիացին։ Տեղական արտադրություն ծաղկեց արաբական ղեկավարության ժամանակ և երկրորդ ոսկե դարն ունեցավ XVI դարում։
Պատմություն
խմբագրելՇակկան Սիլենուտի կողմից հիմնվել է ռազմական ամրություն Ագրիջանտո քաղաքի հետ անվերջանալի պատերազմի ժամանակ։ Հռոմեացիներն այն կոչում էին «Սելինուտի Տերմաներ» (Thermae Selinuntinae). Արաբական տիրապետության ժամանակ քաղաքը արագորեն զարգացել է։ Այստեղից էլ «Շակկա» անվանումը, որը արաբերենով «աս-սակախ» նշանակում է «լողալ»։
Նորմանդացիները շարունակեցին ամրացնել քաղաքը, քանի որ գնահատեցին նրա ստրատեգիական դերը առևտրային ուղիները վերահսկելու համար։ Վերջին տարիներին եղան մի շարք պատերազմներ և քաղաքը կրկին ու կրկին ամրացրեցին` հատկապես Կարլ Վալուայի հարձակումներից պաշտպանվելու համար։
Ժողովրդագրություն
խմբագրելԲնակչության աճը
Քույր քաղաքներ
խմբագրել- Սալվադոր, Բրազիլիա (2001)
- Ապրիլիա, Իտալիա (2003)
- Կըրշեհիր, Թուրքիա (2011)
- Մուստաֆաքեմալփաշա, Թուրքիա (2011)
Անվանի մարդիկ
խմբագրել- Ջոննի Դանդի (1893—1965) — բռնցաքամարտիկ
- Ջուզեպե Մարիո Բելանկա (1886—1960) — ավիացիոն ինժեներ
- Անջելո Սկանդալիատո (1869—1917) — գնդապետ
- Ջուզեպե Կամարանո (1766—1850) — նկարիչ
- Մատեո Ջեզիդերատո (1750—1827) — նկարիչ
- Ջիովանի Անտոնիո Մեդրանո (1703—1760) — ճարտարապետ
- Կատակդո Ամադեի (1649—1693) — լոմպոզիտոր
Գրականություն
խմբագրել- Сицилия. Земля вулканов и храмов. / А. Г. Москвин. — М.: Вече, 2010. — 320 с.: ил. / Автор идеи и проекта С. М. Бурыгин. — (Исторический путеводитель) ISBN 978-5-9533-4307-7
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://demo.istat.it/?l=it
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Agrigento)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շակկա» հոդվածին։ |