Նենսի Փելոսի

քաղաքական գործիչ
(Վերահղված է Ն. Փելոսիից)

Նենսի Պատրիսիա դը Ալեսանդրո Փելոսի (անգլ.՝ Nancy Patricia D'Alesandro Pelosi, մարտի 26, 1940(1940-03-26)[3][4][5][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[6][7]), ամերիկացի քաղաքական գործիչ։

Նենսի Փելոսի
անգլ.՝ Nancy Pelosi
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Trinity Washington University? (1962) և Institute of Notre Dame? (1958)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն իտալական ծագումով ամերիկացի
Դավանանք կաթոլիկություն[2]
Ծննդյան օր մարտի 26, 1940(1940-03-26)[3][4][5][…] (84 տարեկան)
Ծննդավայր Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[6][7]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Nancy Patricia D'Alesandro
Հայր Թոմաս դ'Ալեսանդրո կրտսեր
Մայր Annunciata M. "Nancy" D'Alesandro?[8]
Ամուսին Փոլ Փելոսի
Զավակներ Ալեքսանդրա Փելոսի, Փոլ Փելոսի կրտսեր, Քրիստին Փելոսի և Nancy Corinne Prowda?
 
Կայք՝ pelosi.house.gov
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Նենսի Պատրիսիա դը Ալեսանդրո Փելոսին ծնվել է 1940 թ-ի մարտի 26-ին Բալթիմորում, Մերիլենդ, ԱՄՆ։ Ամերիկացի քաղաքական գործիչ և ներկայացուցիչների պալատի խոսնակն է։ Նա ընտրվել է որպես պալատի անդամ Կալիֆորնիա նահանգից դեռևս Ջորջ Վոկեր Բուշի նախագահության ժամանակ։ Հետագայում մնացել է որպես խոսնակ նաև նախագահ Բարաք Օբամայի նախագահության ընթացքում։ Նա ներկայացուցիչների պալատում հայկական խմբի անդամ է։ Նրա հայրը՝ Թոմաս դը Ալեսանդրոն (en) եղել է Կոնգրեսի անդամ, իսկ հետո նաև Բալթիմորի քաղաքապետ։ Նույն պաշտոնում հետագայում եղել է նաև նրա եղբայրը։

2007 թվականի հոկտեմբերի կեսերին, այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշում էր ընդունել 1915 թվականին Օսմանյան թուրքերի կողմից հայերի բնաջնջումը որպես ցեղասպանություն որակելու մասին, Փելոսին խոստացավ քվեարկության դնել այդ ցեղասպանության ընդունման բանաձևը[19]։ Բանաձևի նախագիծը նախազգուշացումներ առաջացրեց նախագահ Բուշի կողմից և կատաղի քննադատություն Թուրքիայի կողմից, ընդ որում Թուրքիայի վարչապետն ասաց, որ բանաձևի ընդունումը կվտանգի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները[20]։ Այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի աջակցությունը թուլացավ, բանաձևի հովանավորները հրաժարվեցին քվեարկության իրենց կոչից, և հոկտեմբերի վերջին Փելոսին ետ կանչեց ցեղասպանության ընդունման բանաձևն առանց քվեարկության։

Բանաձևն ընդունվել է Փելոսիի՝ խոսնակի պաշտոնում երկրորդ ժամկետում։ 2019 թվականի հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատը քվեարկել է 405 կողմ, 11 դեմ՝ հաստատելով բանաձևը։

2022 թվականի ապրիլի 30-ին Փելոսին Կիևում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ խոստանալով ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային ռուսական ներխուժման ժամանակ[21][22]։

 
Փելոսին Մեջիք Ջոնսոնի հետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  2. https://www.npr.org/2022/06/29/1108548298/pelosi-vatican-communion-abortion-rights
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. 5,0 5,1 GeneaStar
  6. 6,0 6,1 6,2 Profile: Nancy Pelosi
  7. 7,0 7,1 7,2 http://www.usatoday.com/story/onpolitics/2013/01/23/pelosi-superbowl-49ers-ravens/1859309/
  8. Geni(բազմ․) — 2006.
  9. https://www.womenofthehall.org/inductee/nancy-pelosi/
  10. https://www.jfklibrary.org/events-and-awards/profile-in-courage-award/award-recipients/nancy-pelosi-2019
  11. https://www.president.gov.ua/documents/2882022-42333
  12. Pelosi N. (unspecified title) — 2022.
  13. Ing-wen T. (unspecified title) — 2022.
  14. https://www.president.gov.ua/documents/7342022-44529
  15. https://time.com/collection/100-most-influential-people-2019/5567750/nancy-pelosi-2/
  16. https://time.com/collection/100-most-influential-people-2020/5888303/nancy-pelosi-speaker-of-the-house/
  17. https://time.com/collection/most-influential-people-2018/5217622/nancy-pelosi/
  18. https://www.elespanol.com/espana/politica/20230512/sanchez-nancy-pelosi-orden-isabel-catolica-washington/763173680_0.html
  19. «VOA News - US House Speaker: Armenian Genocide Measure Will Go Forward». web.archive.org. 2007 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  20. «Reuters | Breaking International News & Views». Reuters (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  21. «Pelosi, Congressional Delegation Statement on Visit to Kyiv, Ukraine». Speaker Nancy Pelosi (անգլերեն). 2022 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  22. «Pelosi concludes secret visit to Ukraine». POLITICO (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենսի Փելոսի» հոդվածին։