Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խանոյան (այլ կիրառումներ)

Նինա Մինասի Խանոյան (սեպտեմբերի 17 (29), 1879[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 14, 1975(1975-05-14)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, կոմկուսի անդամ (1905

Նինա Խանոյան
Ծնվել էսեպտեմբերի 17 (29), 1879[1]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 14, 1975(1975-05-14)[1] (95 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունհեղափոխական և ուսուցչուհի
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան[1] և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1]

Սովորել է Թիֆլիսի կանանց գիմնազիայում։ 1898 - 1920 թվականներին ուսուցչություն է արել Թիֆլիսի և գավառի ծխական դպրոցներում։ Անձնապես ծանոթ և իր գործունեությամբ կապված է եղել այսպես կոչված՝ պրոֆեսիոնալ հեղափոխականներ Ստեփան Շահումյանի, Միխայիլ Ցխակայայի, Բոգդան Կնունյանցի և Կամոյի հետ։ Կատարել է կուսակցական հանձնարարություններ (զինամթերքի հայթայթում, բոլշևիկյան ագիտացիոն մամուլի հրատարակում ու տարածում և այլն)։ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո աշխատել է հանրապետության լուսժողկոմատում, 1922-1932 թվականներին՝ ՎԿ (բ) կ Կենտկոմում։ Եղել է Վրաստանի պետական հրատարակչության կոլեգիայի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 13