Միխայիլ Դոստոևսկի
Միխայիլ Միխայլովիչ Դոստոևսկի (ռուս.՝ Михаил Михайлович Достоевский), հոկտեմբերի 13 (25), 1820, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 10 (22), 1864, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս գրող, թարգմանիչ, դրամատուրգ, ամսագրերի խմբագիր։
Միխայիլ Դոստոևսկի Михаил Михайлович Достоевский | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13 (25), 1820 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հուլիսի 10 (22), 1864 (43 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ և գրական քննադատ |
Լեզու | ռուսերեն |
Ազգություն | ռուս |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգականներ | Ֆյոդոր Դոստոևսկի |
Mikhail Dostoyevsky Վիքիպահեստում |
Ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1820 թվականին Մոսկվայում Մարինոյի հիվանդանոցի շտաբի բուժակի Միխայիլ Անդրեևիչ Դոստոևկու ընտանիքում։ Տանը դաստիարակություն ստանալուց հետո իր եղբոր՝ Ֆյոդորի հետ միասին սովորել է Նիկոլայ Դրաշուսովի և Լ. Չերմակի Մոսկվայի գիշերօթիկ դպրոցներում (1833—1834): 1837 թվականի մայիսին հայրը եղբայրներին տանում է Սանկտ Պետերբուրգ և ընդունում է նրանց Կ. Կոստոմարովի նախապատրաստական գիշերօթիկ դպրոց, որպեսզի նրանք ընդունվեն գլխավոր ինժեներական ուսումնարան։ Մ. Դոստոևսկին չընդունվեց ուսումնարան, քանի որ բժշկական հետազոտությունից հետո պարզվեց, որ նրա մոտ թոքախտ է։
Ամուսնացած էր Էմիլյա ֆոն Դիտմարի հետ։ Նրանք ունենում են 5 երեխա ՝Ֆյոդոր Միխայլովիչը (կրտսեր), Միխայիլ Միխայլովիչը, Եկատերինան, Մարիան և Վարվարան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Достоевский Михаил Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Դոստոևսկի» հոդվածին։ |