Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները

«Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները» (ռուս.՝ Село Степанчиково и его обитатели), Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու վիպակը՝ գրված 1859 թվականին։

Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները
ռուս.՝ Село Степанчиково и его обитатели
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
Ձևվեպ
ՀեղինակՖեոդոր Դոստոևսկի
Երկիր Ռուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1859
ՏեսարանՌուսական կայսրություն
Հրատարակվել է1859
ՆախորդՆետոչկա Նեզվանովա
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/dostojew/gutstepa/gutstepa.html
 The Village of Stepanchikovo

Ստեղծման պատմություն խմբագրել

«Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները» վիպակի վրա Դոստոևսկին աշխատել է 2 տարի։ 1989 թվականին այն տպագրվել է «Հայրենական նոթերում»։ Արդեն 1860 թվականին առանց փոփոխությունների վիպակը տպագրվել է որպես առանձին գիրք։

Ֆեոդոր Դոստոևսկու այս աշխատանքի սկսելու պահը համընկնում է նրա Սիբիրում ապրելու հետ, սակայն նա գրում էր երկար դադարներով, քանի որ աշխատում էր ուրիշ՝ «Քեռու երազը» վիպակի վրա։

Ժամանակակիցների համար Ստեպանչիկովո գյուղը լավ տպավորոթյուն չթողեց։ Սակայն Դոստոևսկու մահից հետո վիպակը դարձավ շատ հայտնի, իսկ Ֆոմա Ֆոմիչ Օպիսկինի անունը դարձավ հասարակ։

Կերպարներ խմբագրել

  • Գնդապետ Եգո Իլյիչ Ռոստանև
  • Ձրիակեր և բռնակալ Ֆոմա Ֆոմիչ Օպիսկին
  • Գնդապետի քույր Պրասկովյա Իլյիչինա Ռոստանևա
  • Գնդապետի երեխաներ Իլյուշա և Սաշենկա
  • Ուսանող, գնդապետի եղբորորդի Սերգեյ Ալեքսանդովիչ
  • Գեներալուհի, գնդապետի մայր Ագաֆյա Տիմոֆեևնա Կրախոտկինա
  • Դաստիարակչուհի Նաստենկա Եժևկինա
  • Նաստենկայի հայր Եբգրաֆ Լարիոնըչ Եժևկին
  • Գեներալու Կրախոտկինայի մտերմուհի Աննա Նիլովնա Պերեպելիցինա
  • Պավել Սեմյոնովիչ Օբնոսկին Անդֆիսա Պետրովնայի հետ
  • Սերգեյ Ալեքսանդրովիչի հեռու ազգական Իվան Իվանովիչ Միզինչիկով
  • Գնդապետի հեռու բարեկամ Տատյանա Իվանովնա
  • Կալվածատեր Ստեփան Ալեկսեևիչ Բախչեեվ։
  • Բակի երեխա Ֆալալեյ
  • Գնդապետի սպասավոր Գրիգորիյ Վիդոպլյասով
  • Գնդապետի պատվավոր անձնական սպասավոր Գավրիլա

Սյուժե խմբագրել

Սերգեյ Ալեքսանդրովիչը քեռուց նամակ է ստանում, որում ասվում է, որ նա պետք է արագ գնա Ստեպանչիկովո և «հնարավորինս արագ ամուսնանա իր նախկին դաստիարակչուհու՝ Եժեվկին ազգանունով մի աղքատ գավառական չինովնիկի դստեր հետ»։ Ստեպանչիկովո գնալուց նա ճանապարհին հանդիպում է Ստեփան Ալեքսեևիչ Բախչեևին, որը նրան կարճ պատմում է գյուղի նոր իրադարձություններն ու Ֆոմա Ֆոմիչի դերը այդ իրադարձություններում։ Հասնելով Ստեպանչիկովո Սերգեյ Ալեքսադնրովիչը հանդիպում է քեռուն և փորձում հասկանալ, թե ինչի համար է քեռին նրան հրավիրել, սակայն այդպես էլ հստակ պատասխան չի ստանում։

Աստիճանաբար պարզվում է, որ գնդապետ Ռոստանևը սիրահարված է Նաստենկային և ցանկանում է ամուսնանալ նրա հետ, բայց այդ ծրագրերի մասին գիտեն միայն նրա մայրն ու Ֆոմա Ֆոմիչը, որոնք փորձում են խանգարել ամուսնությանը։ Ֆոմա Ֆոմիչը հաճախ վիճում է, պահանջում է, որ նրա ծնունդը նշեն գնդապետի որդու՝ Իլյուշայի ծննդի հետ մի օր։ Գնդապետը չի դիմանում և փորձում է ազատվել Օպիսկինից առաջարկելով նրան 15 000 ռուբլի արծաթի հետ, ասելով, որ նա հեռանա Ստեպանչիկովոից։ Օպիսկինը հրաժարվում է գումարից, սպառնալով Ստեպանչիկովոյից հեռանալով, մեղադրելով գնդապետին, որ նա խորհրդավոր կերպով կապեր է հաստատում, որի մեջ նա ընկել է ինչպես հիմար։ Գնդապետը փոշմանում է իր արարքի համար և խնդրում է Ֆոմային մնալ։ Սակայն Օպիսկինը պահանջում է, որպեսզի գնդապետը դիմի նրան որպես «Ձեր գերազանցություն» և ի վերջո գնդապետը համաձայնվում է։ Երբ Ստեպանչիկովոյի բնակիչները հավաքվել են նշել Իլյուշայի ծնունդը, Ֆոմա Ֆոմիչը գնդապետին մեղադրել է «դժբախտ աղջկանը (Նաստենկային) հրապուրելու» համար և հայտարարել, որ լքում է տունը։ Գնդապետը դուրս է շպրտում Ֆոմային տնից և իր մորը խնդրում է համաձայնվել Նաստենկայի հետ ամուսնանալուն։ Գնդապետուհին մերժում է, պահանջելով Ֆոմային վերադարձնել տուն և խնդրելով Նաստենկային չամուսնանալ գնդապետի հետ։ Այդ տեսարանից հետո Նաստենկան մերժում է գնդապետի առաջարկը, քանի որ չի ցանկանում «իր միջոցով կռիվ բերել այս տուն»

Ֆոմա Ֆոմիչին վերադարձնում են Ստիպանչիկովո։ Նա արտասանում է բոցավառ խոսք, որից հետո Նաստենկայի և գնդապետ Ռոստանևի ամուսնությունը օրհնվում է։

Էկրանավորում և թատերական բեմադրումներ խմբագրել

  • 1919 թվականին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում ներկայացրեց «Գյուղ Ստեպանչիկովո» բեմադրությունը։ Ֆոմա Օպիսկինի դերը խաղացել է Իվան Միխայլովիչ Մոսկվինը։
  • 1970 թվականին դրվել ՝ բեմադրության նոր տարբերակը (1973 թվականին նկարահանվել է հեռուստատեսության համար)։ Ֆոմա Օպիսկինի դերը խաղացել է Ալեքսեյ Գրիբովը։
  • 1989 թվականին Լև Ցուցուլկովսկին հեռուստատեսությունում դրել է «Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները» բեմադրությունը։ Ֆոմա Օպիսկինի դերում Լև Դուրովը։
  • 1994 թվականին Երմոլովայի անվան թատրոնում դրվել է «Գյուղ Ստեպանչիկովո» բեմադրությունը, որում Ֆոմա Օպիսկինի դերը խաղացել է Լև Բորիսովը։
  • 1995 թվականին Մոսովետի թատրոնում ընդանում է «Ֆոմա Օպիսկին» բեմադրությունը։ Գլխավոր դերում էր Սերգեյ Յուրսկին[1]։
  • 1996 թվականին Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնում դրվել է «Վսեմ մարդիկ», որտեղ Ֆոմայի դերը խաղացել է Եվգենիյ Լեբեդևը։
  • 2001 թվականին «Ֆարսը» Բալթիկայի տուն թատրոնում դրել է «Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները» բեմադրությունը։
  • 2008 թվականին Բ. Ե. Զախավի անվան դրամատիկական թատրոնում դրվել է «Գյուղ Ստեպանչիկովո» բեմադրությունը։ Ֆոմա Օպիսկինի դերում խաղացել է Ալեքսանդր Գուրժին։
  • 2013 թվականին Փոքր թատրոնում բեմադրվել է «Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները» բեմադրությունը։ Ֆոմայի դերում խաղացել է Վասիլիյ Բոչկարյովը։
  • 2016 թվականին Մաքսիմ Գորկու անվան Ռոսովի ակադեմիկական թատրոնում դրվել է «Ստեպանչիկովո գյուղի խենթ սերը» բեմադրությունը։ Ֆոմա Օպիսկինի դերում Սերգեյ Վլասով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել