Վիքիպեդիայում կան հոդվածներ Պերպերյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նուպար Գևորգի Պերպերյան (սեպտեմբերի 25, 1922(1922-09-25), Կահիրե, Եգիպտոս - նոյեմբերի 23, 2016(2016-11-23), Բոստոն, ԱՄՆ), հայ հրապարակախոս, խմբագիր, կուսակցական գործիչ, ՌԱԿ անդամ։

Նուպար Պերպերյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1922(1922-09-25)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Մահացել էնոյեմբերի 23, 2016(2016-11-23) (94 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
Մասնագիտությունխմբագիր
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Նախնական կրթությունը ստացել է Հելիոպոլիսի Նուպարյան ազգային վարժարանում, այնուհետև՝ ֆրանսիական լիցեյում։ 1944 թվականին ավարտել է ֆրանսիական իրավաբանական ֆակուլտետը։ Որպես փաստաբան հանդես է եկել Եգիպտոսի դատարաններում։ Իրավաբանության դոկտորատուրայի երկամյա դասընթացը ավարտելուց հետո միջազգային իրավագիտության ոլորտի ատենախոսությունը ներկայացրել է 1947 թվականին Փարիզում, ոտեղ հետևում էր նաև լրագրության դասընթացների։

Խմբագրական ասպարեզ է մտել 1941 թվականին որպես օգնական ՌԱԿ-ի պաշտոնաթերթ «Արևի» խմբագիր Վահան Թեքեյանին։ 1950 թվականից եղել է Եգիպտոսի մամլո ընկերակցության անդամ։ Հաջորդաբար եղել է՝ 1947-1948 թվականներին «Ապագա» (Փարիզ), 1948-1958 թվականներին՝ «Արև», 1958-1960 թվականներին՝ «Նոր օր» (Բոստոն), 1961-1982 թվականներին՝ «Պայքար» (Բոստոն) պարբերականների պատասխանատու խմբագիրը։ Միևնույն ժամանակ վարել է ՌԱԿ Կալիֆոռնիայի շրջանային վարչության քարտուղարի պաշտոնը։ Եղել է ԱՄՆ-ի ՌԱԿ վասստակավորների հիմնադրամի ատենապետը։ Եղել է Թեքեյան մշակութային միության ԱՄՆ–ի և Կանադայի կենտրոնական վարչության անդամ։ Կուսակցական առաքելությամբ եղել է Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Հարավային Ամերիկայում։

Գրել է նաև նորավեպեր և թատերախաղեր Բյուրակն ծածկանունով։ Նրա երկու թատերախաղերը բեմադրվել են Կահիրեում[1]։

2011 թվականին Գարեգին Բ-ի կողմից պարգևատրվել է «Ս․ Սահակ-Ս․ Մեսրոպ» շքանշանով[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Յովիկ Էօրտեքեան, ՌԱԿ-ի մամուլի խմբագիրները, Ե., 2005, էջ 20-21։
  2. ՌԱԿ-ի Անխոնջ Խմբագրապետը՝ Նուպար Պէրպէրեան