Նուշի կաթ, չբովված և աղացած նուշի ու ջրի խառնուրդից ստացվող ըմպելիք։ Ըստ իր համի՝ հիշեցնում է պրոտեինային ըմպելիքներ[1]։ Նման է սոյայի կաթին և բուսական կաթի մյուս տեսակներին[2]։

Նուշի կաթ
Տեսակսննդային բաղադրամաս և ըմպելիք
ԵնթատեսակԲուսական կաթ, վեգան և ոչ ալկոհոլային խմիչք
Ստեղծման տարի1200
 Almond milk Վիքիպահեստում

Միջին դարերում նուշի կաթը հաճախ կիրառվում էր հրուշակագործության մեջ՝ որպես կովի կաթի փոխարինիչ, քանի որ առանց սառնարանի դրա պիտանելիության ժամկետն ավելի երկար է, քան կենդանիների կաթի դեպքում։ Բացի այդ, այն կարելի էր օգտագործել պահքի ժամանակ։ Ռուսական կայսրությունում նուշի կաթը հայտնի էր օրշադ (օշարակ)[3] անվամբ։

Նուշի կաթը կարող են խմել և սննդի պատրաստման մեջ կիրառել բուսակերները, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր չեն մարսում կենդանիների և սոյայի կաթը։ Այն չի պարունակում լակտոզա և խոլեսթերին։ Նուշի կաթը կալցիումի հիանալի աղբյուր է հանդիսանում։

Նուշի կաթի պատրաստում խմբագրել

Քաղցր նուշն անհրաժեշտ է մի քանի ժամ պահել ջրի մեջ, որպեսզի այն փափկի։ Դրանից հետո անհրեշտ է այն մանրացնել ջրի հետ միասին, օրինակ՝ բլենդերի օգնությամբ։ Ստացված սպիտակ հեղուկն էլ հենց կլինի նուշի կաթը։ Հետո կաթն անհրաժեշտ է քամել։ Ստացված քուսպը սննդի մեջ կարելի է օգտագործել ճիշտ այնպես, ինչպես դա անում են սոյայի կաթի մզվածքի՝ օկարայի դեպքում։ Պատրաստի կաթի մեջ կարելի է ավելացնել բուրավետիչներ, կակաո, վանիլին, շաքարավազ, համեմունքներ, բայց պարտադիր չէ։

Նմանատիպ ըմպելիքներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Миндальное молоко // Кулинарная энциклопедия / О. Ивенская. — М.: Комсомольская правда, 2016. — Т. 20.
  2. Себестоимость миндального молока значительно выше себестоимости соевого молока
  3. Е. Молоховец. Подарок молодым хозяйкам. Изд-е 21-е. Тип. А. Л. Трунова и Ко, 1899. Стр. 89.

Արտաքին հղումներ խմբագրել