Նուգզար Ավալիանի

քաղաքական գործիչ

Նուզգար Շալվովիչ Ավալիանի (վրաց.՝ ნუგზარ ავალიანი, 1942[1] - մարտի 8, 2014(2014-03-08), Քութայիս, Վրաստան), վրացի քաղաքական գործիչ, Վրաստանի միասնական կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (2009-2014)։

Նուգզար Ավալիանի
վրաց.՝ ნუგზარ ავალიანი
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ և United Communist Party of Georgia?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Վրաստան Վրաստան
Ծննդյան օր 1942[1]
Վախճանի օր մարտի 8, 2014(2014-03-08)
Վախճանի վայր Քութայիս, Վրաստան
Քաղաքացիություն  Վրաստան և  ԽՍՀՄ

2013 թվականի Վրաստանի նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածուներից մեկը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1942 թվականին Վրաստանի ԽՍՀ-ում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Թբիլիսիի պետական համալսարանում, որտեղ ստացել է շինարար-ինժեների մասնագիտական որակավորում։ 1964 թվականին դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։

Նուգզար Ավալիանին եղել է ԽՄԿԿ ավտոգործարանային շրջկոմի առաջին քարտուղարը, ինչպես նաև Քութայիս քաղաքի, Ծղալտուբոյի և Տղիբուլի շրջանների կոմկուսակցությունների ղեկավարը։ Կրթություն է ստացել նաև Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվայում։ 1983 թվականին ավարտել է Մոսկվայում գտնվող ԽՄԿԿ Կենտրոնակա կոմիտեին առընթեր գործող հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան։

Եղել է ԽՍՀՄ պատմական գիտությունների թեկնածու։ Լճացման տարիներին մասնակցել է Վրաստանում կոմունիստական ռեժիմի վերակառուցման աշխատանքներին։ 2009 թվականին դարձել է Վրաստանի միասնական կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար՝ փոխարինելով գեներալ Պանտելեմոն Գեորգաձեին։

2013 թվականի Վրաստանի նախագահական ընտրություններում հավաքել է 663 ձայն (0.04%)[2][3]: 2014 թվականի հունվարի 31-ին Նուգզար Ավալիանին ենթարկվել է ավտվթարի, որի արդյունքում լրջորեն վնասվել է։ 2014 թվականի մարտի 8-ին Նուգզարը մահացել է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել