Նուբուեն
Նուբուեն (նորվ.՝ Nybyen, հայերեն՝ Նոր քաղաք), փոքր բնակավայր Շպիցբերգեն բևեռային կղզեխմբի Արևմտյան Շպիցբերգենում։ Տեղակայված է Լոնգյիր վարչական կենտրոնի մոտ և գործնականում վերջինիս արվարձանն է։
Նուբուեն | ||
նորվ.՝ Nybyen, հայերեն՝ Նոր քաղաք | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
Ինքնավար կղզի | Շպիցբերգեն | |
Համայնք | Արևմտյան Շպիցբերգեն | |
Հիմնադրված է | 1947թ. թ. | |
Մակերես | 0,3 կմ² | |
ԲԾՄ | 100±1 մետր | |
Կլիմայի տեսակ | Արկտիկական | |
Խոսվող լեզուներ | Նորվեգերեն | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 47 | |
Փոստային ինդեքս | 9171 | |
Պաշտոնական կայք | gjestehuset102.no/en/om-oss-2/ | |
| ||
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1946-1947 թվականներին «2Բ հանքավայրի» (հետագայում վերանվանվել է «Սանտա Կլաուսի հանքավայր») աշխատողների կողմից։ 20-րդ դարի երկրորդ կեսին դարձել է Լոնգյիրի կարևոր հատվածը, քանի որ այստեղ է տեղակայված եղել միակ պարենային խանութը։
Նուբուենը հանդիսանում է Շպիցբերգենի մշակութային և զբոսաշրջային կենտրոնը։ Բնակավայրի տարածքում տեղակայված է երկու հյուրանոց[1][2], շպիցբերգյան գեղարվեստական պատկերասրահը և ստեղծագործական կենտրոնը[3], ռեստորան[4] գիշերային ակումբ, կինոթատրոն, ինչպես նաև Սվալբարդի միջազգային համալսարանի կամպուսը[5]։
Տեղադրություն
խմբագրելՆուբուենը տեղակայված է «Սարկոֆագ» (նորվ.՝ Sarkofagen) լեռան լանջին՝ Լոնգյիրից 2,5 կմ հեռավորության վրա։ Կենտրոնական փողոցի երկարությունը 100 մետր է։
2002 թվականից գյուղը ընդգրկված է Լոնգյիբուրգեն համայնքի կազմում՝ չնայած համարվում է առանձին բնակավայր։ Նուբուենի և Լոնգյիրի միջև տեղակայված է դպրոցը, իսկ Սվալբարդի օդանավակայանը գտնվում է գյուղից 6 կմ հեռու։ Օդանավակայանից դեպի գյուղ և հակառակ ուղղությամբ գործում է ավտոբուսային երթուղի։
Նուբուենից արևմուտք՝ Սվերդրուպբյուեն գետի ափին, գտնվում են գյուղի հին բնակատեղին, որը կոչվել է Էիներ Սվերդրուպի անունով։ Վերջինս հանդիսանում էր «Store Norske» ընկերության ինժեներ, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարել է բրիտանական զինուժի աջակցությամբ իրականացվող «Ֆրիտամ» ռազմագործողությունը։ Այդ կապակցությամբ երբեմն Նուբուենը երբեմն անվանում են արևելյան Սվարդրուպբյուեն (նորվ.՝ Østre Sverdrupbyen):
Պատկերասրահ
խմբագրել-
Նուբուենը բևեռային գիշերվա ժամանակ
-
Սվարդրուպբյուենը (ձախից) և Նուբուենը (աջից)
-
«Սարկոֆագ» լեռը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «102» հյուրանոց: Արխիվացված 2011-06-26 Wayback Machine(նորվ.)
- ↑ «Spitsbergen» հյուրանոց: Արխիվացված 2011-06-04 Wayback Machine(անգլ.)
- ↑ Շպիցբերգենի գեղարվեստական պատկերասրահ:(անգլ.)
- ↑ «Huset» ռեստորան:(անգլ.)
- ↑ Շպիցբերգի կրթական կենտրոնը: Արխիվացված 2014-08-05 Wayback Machine(նորվ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- UNIS — Լոնգյիբուրգենի քարտեզ:Արխիվացված 2012-03-14 Wayback Machine(նորվ.)
- Guesthouse 102 Նուբուենի պատմություն: Արխիվացված 2011-08-17 Wayback Machine(նորվ.)