Սվալբարդի միջազգային համալսարան

Սվալբարդի միջազգային համալսարան (հակիրճ՝ UNIS, նորվ.՝ Universitetssenteret på Svalbard), Նորվեգիայի բարձրագույն ուսումնական հաստատություն։ Գտնվում է Շպիցբերգեն կղզեխմբի Լոնգյիր բնակավայրի մոտ՝ հյուսիսային լայնության 78°: Համարվում է աշխարհի ամենահյուսիսային ուսումնական հաստատությունը։

Սվալբարդի միջազգային համալսարան
նորվ.՝ Universitetssenteret på Svalbard
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1993 թ.
ՏիպՊետական
ՌեկտորԳունար Սանդ
Ուսանողներ350
Դոկտորանտուրա16
ԱնդամակցությունԱրկտիկայի համալսարանՀամալսարան[1], Biodiversity data publishers from Norway? և GBIF Norway?[2]
ԿամպուսՆուբուեն
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունԼոնգյիր, Շպիցբերգեն
Կայքunis.no
Նորվեգիա Նորվեգիա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Նորվեգիա Նորվեգիա|տեղորոշման քարտեզներ]].
 Universitetssenteret på Svalbard Վիքիպահեստում

Սվալբարդի միջազգային համալսարանը գտնվում է Օսլոյի, Բերգենի, Թրոմսյոյի և NTNU համալսարանների խնամակալության ներքո։

Համալսարանը հիմնադրվել է 1993 թվականին։ Դասավանդվում են արկտիկական կենսաբանություն, երկրաբանություն, երկրաֆիզիկա և տեխնոլոգիա։ Ուսումնական հաստատության տեղադրությունը հնարավորույթուն է ընձեռում շրջակա միջավայրը օգտագործել որպես ուսումնական լաբարատորիա։ Սվալբարդի միջազգային համալսարանում սովորում են շուրջ 350 ուսանողներ, որոնցից կեսը նորվեգացիներ են, իսկ մնացած մասը՝ տարբեր երկրների քաղաքացիներ։ Դասախոսական կազմը բաղկացած է 20 պրոֆեսորից, 21 ասիստենտից և 120 հրավիրյալ դասախոսից։ Հաշվի առնելով, որ համալսարանը գտնվում է բարդ կլիմայական տեղադրություն ունեցող վայրում՝ բոլոր ուսանողները պետք է ներկայացնեն առողջության վերաբերյալ տեղեկություններ յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին։ Բոլորի համար պարտադիր է զենքի տիրապետման կարճ դասընթացը, քանի որ համալսարանի մոտակայքում բնակվում են բազմաթիվ գիշատիչ կենդանիներ, որոնցից է սպիտակ արջը։

Սվալբարդի միջազգային համալսարանը մասնակցում է «Արկտիկայի համալսարան» միջազգային նախագծին, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել շուրջբևեռային տարածաշրջանը։

Ֆակուլտետներ խմբագրել

Սվալբարդի միջազգային համալսարանի ֆակուլտետներն ու մասնագիտությունները[3]
Ֆակուլտետ
Կրթական աստիճան
Մասնագիտացման կոդ
Մասնագիտություն
Կենսաբանություն
Բակալավր
AB-203
Շրջակա միջավայրի կառավարում
AB-204
Արկտիկական բնապահպանություն և կենսաբանություն
Մասնագետ
AB-323
Կլիման և արտադրությունը Արկտիկայում
AB-330
Արկտիկական ջրերի էկոհամակարգ
AB-331
Արկտիկական ցամաքային էկոհամակարգեր, տարրեր, կապեր, էներգոփոխանակում
Երկրաբանություն
Բակալավր
AG-204
Շպիցբերգի ֆիզիկական երկրաբանություն
AG-209
Տեկտոնական շարժերի պատմություն և Շպիցբերգենի նստվածքային շերտեր
Մասնագետ
AG-322
Երկրաչափություն և կինեմատիկական լեռնագրություն
AG-325
Գլացիոլոգիա
AG-330
Հավերժ սառցապատումը և նախասառցային հետքեր
Երկրաֆիզիկա
Բակալավր
AGF-211
Օդի, սառույցի և օվկիանոսի փոխկազդեցություններ
AGF-212
Սառույցի և ձյան առաջացման գործընթացներ
Մասնագետ
AGF-301
Բևեռային մթնոլորտ
AGF-304
Պլազմայի ուսումնասիրություն
AGF-350
Մթնոլորտային շերտեր և կլիմայական գործընթացներ
Տեխնոլոգիական
Բակալավր
AT-205
Հավերժ ձյան պայմաններում շինարարության կազմակերպում
AT-208
Նյութերի տերմոմեխանիկական հատկություններ
Մասնագետ
AT-307F
Ժովային ինժեներական կառույցները արկտիկական սառույցի պայմաններում
AT-324
Աղտոտված շրջական միջավայրի հայտնաբերման տեխնոլոգիաներ
AT-329
Արկտիկական տարածքների ուսումնասիրության տեխնոլոգիաներ
AT-330
Էկոլոգիական տեխնոլոգիաներ
AT-331
Մթնոլորտային բաշխում և շրջակա միջավայրի աղտոտման գործընթաց

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.uarctic.org/members/member-profiles/norway/
  2. https://www.gbif.org/publisher/8ed66812-b520-43e8-98e3-9490977390e3
  3. «UNIS course portfolio - Spring Semester 2012». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվալբարդի միջազգային համալսարան» հոդվածին։