Նոր ժամանակներ (ֆիլմ, 1936)
Նոր ժամանակներ (անգլ.՝ Modern Times), Չառլի Չապլինի համր լիամետրաժ ֆիլմ՝ նկարահանված 1936 թվականին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1936 թվականի փետրվարի 5-ին, ԱՄՆ-ում։ Ֆիլմի գլխավոր հերոսը դարձյալ թափառաշրջիկն է, որը փորձում է ողջ մնալ Մեծ Ճգնաժամի նոր ինդուստրիալ հասարակության մեջ։ Սա վերջին ֆիլմն է, որտեղ հանդես է գալիս թափառաշրջիկի աշխարհահռչակ կերպարը։ Ֆիլմը ճանաչվել էր որպես Չապլինի լավագույն կինոնկարներից մեկը։ Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կատակերգական ֆիլմերի ցանկում 33-րդն է։
Նոր ժամանակներ անգլ.՝ Modern Times | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա, համր կինո և տրագիկոմեդիա |
Թվական | փետրվարի 5, 1936[1], փետրվարի 12, 1936[1], փետրվարի 12, 1936[1], փետրվարի 14, 1936[1], փետրվարի 20, 1936[1], փետրվարի 25, 1936[1] և 1936 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Չարլի Չապլին |
Պրոդյուսեր | Չարլի Չապլին |
Սցենարի հեղինակ | Չարլի Չապլին |
Դերակատարներ | Չարլի Չապլին, Փոլեթ Գոդար, Հենրի Բերգման, Չեսթեր Քոնքլին, Թայնի Սենդֆորդ, Ալ Էռնեստ Գարսիա, Edward LeSaint?, Gloria DeHaven?, Հենք Ման, Ջ. Ս. Նաջենթ, Ջոն Ռենդ, Juana Sutton?, Murdock MacQuarrie?, Ռիչարդ Ալեքսանդր, Wilfred Lucas?, Lloyd Ingraham?[2], Ֆրենկ Հեգնի[2], Frank Moran?[2], Սթենլի Բլիսթոուն և Ֆրեդ Մալաթեսթա |
Օպերատոր | Ռոլանդ Թոթերո և Ira H. Morgan? |
Երաժշտություն | Չարլի Չապլին |
Մոնտաժ | Չարլի Չապլին |
Նկարահանման վայր | Լոնգ Բիչ |
Կինոընկերություն | Jim Henson Company Lot? |
Տևողություն | 99 րոպե |
Բյուջե | 1 500 000 $ |
Շահույթ | 1 400 000 $ |
Modern Times (film) Վիքիպահեստում |
Նկարահանումներ
խմբագրելՖիլմի արտադրումը սկսվել էր 1933 թվականի սեպտեմբերին, իսկ ավարտվել էր 1936 թվականի հունվարի 12-ին։ Առաջին պրեմիերան տեղի էր ունեցել 1936 թվականի փետրվարի 5-ին, Նյու-Յորքում։ Ֆիլմը պետք է հնչունային արվեր, սակայն Չապլինը չէր կարող պատկերացնել իրեն խոսող թափառաշրջիկին։ Վերջինս միայն համր կինոյի հերոս պետք է լիներ։ Վերջ ի վերջո Չապլինը թողեց փորձարկումները ֆիլմը հնչունային անել, բայց վերջում ավարտեց այն, ինչպես համր կինո։
Ֆիլմի վերջում թափառաշրջիկը դուրս է գալիս ռեստորանի բեմ, որպեսզի երգ երգի հանդիսատեսների համար։ Նա չի հիշում երգի խոսքերը և տեքստը ձայնագրում են նրա մանժետների վրա։ Երգելու ժամանակ հերոսը կորցնում է մանժետներն ու ստիպված արտասանում է խառը-խշտիկ բառեր, ֆրանսերենին և իտալերենին նման։ Հանդիսատեսն առաջին անգամ լսում է թափառաշրջիկի ձայնը։
Դերակատարներ
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Չառլի Չապլին | գործարանի աշխատող |
Փոլեթ Գոդար | երիտասարդ կին |
Հենրի Բերգման | սրճարանի տնօրեն |
Թայնի Սենդֆորդ | Մեծ Բիլլ |
Չեստեր Քոնկլին | մեխանիկ |
Հենկ Մանն | կողոպտիչ |
Սթենլի Բլիսթոուն | երիտասարդ կնոջ հայր |
Ալ Էրնեստ Գարսիա | «Էլեկտրո Սթիլ» կորպորացիայի նախագահ |
Ռիչարդ Ալեքսանդր | կալանավոր |
Սեսիլ Ռեյնոլդս | Բանտային հոգևորական |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- «Կերակրող մեքենան» հորինված էր Չառլի Չապլինի կողմից, դեռ 1916 թվականին, լիամետրաժ ֆիլմի համար, լուսնի վրա ճանապարհորդության մասին։ Այդ ֆիլմը պետք է նկարահանվեր որպես երգիծանք՝ տեխնիկական առաջընթացի հանդեպ, սակայն հետագայում չնկարահանվեց։
- Բանտ այցելող հոգևորականի դերում, հանդես էր եկել անգլիական վիրաբույժ Սեսիլ Ռեյնոլդսը։
- Չապլինը մեղադրվել էր գրագողության մեջ, Ռենե Կլերի՝ «Ազատությու՛ն մեզ» ֆիլմից, մասամբ կոնվեյերի տեսարանից։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Նոր Ժամանակներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Նոր Ժամանակներ»(անգլ.) ֆիլմը «AllRovi» կայքում:
- «Նոր Ժամանակներ»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր ժամանակներ (ֆիլմ, 1936)» հոդվածին։ |