Նորվեգիայի թագավորական գվարդիա

Նորվեգիայի թագավորական գվարդիա (Hans Majestet Kongens Garde (HMKG)) կամ Նորին մեծության թագավորական գվարդիա, Նորվեգիայի զինված ուժերի առանձին ստորաբաժանում, որը ենթարկվում է անմիջապես Հարալդ V թագավորին։

Նորվեգիայի թագավորական գվարդիա
Изображение логотипа
Գվարդիայի զինանշանը
Ընդհանուր տեղեկություն
Տեսակգումարտակ, royal guard? և հետևազոր
Զորքերի տեսակՆորվեգիայի բանակ
Երկիր{{{2}}} Նորվեգիա
ԵնթարկոումՆորվեգիայի բանակ
Մտնում էՆորվեգիայի զինված ուժեր
Ներառնում էHis Majesty the King's Guard 3rd Company?[1]
Գործառույթlight infantry?
ՇրաբHuseby Leir, Վեստրե Աքեր, Օսլո, Նորվեգիա
Կարգախոս«Alt for Kongen!»
ԹալիսմանՆիլս Ուլաֆ[2]
Ստեղծվեցնոյեմբերի 1, 1856
ՃակատամարտերՆորվեգական օպերացիա և Ահաբեկչական գործողություններ Նորվեգիայում
Կայքforsvaret.no/om-forsvaret/organisasjon/haeren/hans-majestet-kongens-garde(նորվ.)

Պատմություն խմբագրել

Սկզբնական շրջանում գվարդիական միավորումը բաղկացած է եղել 38 զինվորականներից։ Կազմավորման ձևավորման գլխավոր պատճառը Նորվեգիայի և Շվեդիայի ունիան էր։ Հիմնական գործառույթը իրականացրել է շվեդական բանակը։ Արդեն 1856 թվականին թագավորը որոշեց ձևավորել նորվեգական նոր հետևակային վաշտ, որը կմտներ գվարդիայի կազմի մեջ։ Նոյեմբերի 8-ին ձևավորվեց այսպիսի կազմավորում, ինչը թույլ տվեց Օսկար I թագավորին ընդգծել իր իշխանությունը, թե Շվեդիայի, և թե Նորվեգիայի վրա։

Նորվեգիայի հռչակումից հետո 1905 թվականին, գվարդիան դարձավ Հոկոն III թագավորի անձնական պահակախումբը։ Արդյունքում թագավորական գվարդիան հասցվեց գումարտակի կարգավիճակի։ Գումարտակը աչքի է ընկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ թույլ չտալով 1940 թվականի ապրիլի 10-ին Երրորդ Ռայխի զորքերին գերեվարելու թագավորական ընտանիքին և կաբինետի անդամներին։ Ավելի ուշ գվարդիականները հաջողությամբ կռվել են կենտրոնական Նորվեգիայում՝ գերմանացիներից ստանալով «Սև հրեշներ» մականունը։ Գվարդիան տեղակայված է Օսլոյի Nordre Huseby gård զորանոցներում։

Կառուցվածք խմբագրել

Առանձին գումարտակը իրենից ներկայացնում է թեթև հետևակային կազմավորում, որը իր կազմում ներառում է շտաբ, հրաձգային երեք վաշտեր, զինվորական նվագախումբ (երեք դասակ), ապահովման վաշտ (բժշկական դասակ, տեխնիկական սպասարկման և փոխօգնության դասակ) և ուսումնական երկու վաշտ։

Ծառայություն խմբագրել

Առանձին գումարտակը պահպանում է ոչ միայն Օսլոյի թագավորական պալատը, այլ նաև թագավորական մնացած կեցավայրերը։ Պահակախմբի փոփոխման արարողությունը պալատի առաջ տեղի է ունենցում ժամը 13:30- 14:00։ Բաց կապույտ համազգեստը գրեթե չի փոփոխվել՝ գումարտակի սկզբնավորումից ի վեր։ Համազգեստի կարևոր տարրերից մեկը փետրավոր գլխարկն է, որը վերցվել է իտալական թագավորական "Bersaglieri" գվարդիայից։ Իտալական համազգեստը հավանել էր շվեդական արքայադուստր Լուիզեյին, ով ներկայիս թագավոր Հարալդ V-ի նախատատն է։ Բացի պահակախմբային ծառայությունից, գվարդիականները մասնակցում են մայրաքաղաքում ընթացող համապետական այլ միջոցառումների ևս։

Պատվավոր հրամանատարը և թալիսմանը խմբագրել

Առանձին գումարտակի կարևոր առանձնահատկություններից մեկը համարվում է պատվավոր հրամանատարի և թալիսմանի առկայությունը։ Պատվավոր հրամանատարը և թալիսմանը թագավորական պինգվինն է՝ սըր Նիլս Ուլաֆն է, ով պաշտոնապես համարվում է գվարդիայի հրամանատարը։ Հետաքրքիր է, որ հրամանատարը ապրում է Էդինբուրգի կենդանաբանական այգում։ Իրականում սա այդ անունով երկրորդ պինգվինն է։ Առաջինը հրամանատար է եղել մինչ 1987 թվականը։ Վերջինիս պաշտոնը փոխանցվել է իր ժառանգին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի թագավորական գվարդիա» հոդվածին։