Ֆրիդրիխ Վոլֆ (գերմ.՝ Friedrich Wolf, դեկտեմբերի 23, 1888(1888-12-23)[1][2][3][…], Նոյվիդ, Ռայնլանդ Պֆալց[4] - հոկտեմբերի 5, 1953(1953-10-05)[1][2][3][…], Լենից, Օրանիենբուրգ, Բրանդենբուրգ, Գերմանիա), գերմանացի դրամատուրգ։ Կրթությամբ՝ բժիշկ։

Ֆրիդրիխ Վոլֆ
գերմ.՝ Friedrich Wolf
Ծնվել էդեկտեմբերի 23, 1888(1888-12-23)[1][2][3][…]
ԾննդավայրՆոյվիդ, Ռայնլանդ Պֆալց[4]
Վախճանվել էհոկտեմբերի 5, 1953(1953-10-05)[1][2][3][…] (64 տարեկան)
Վախճանի վայրԼենից, Օրանիենբուրգ, Բրանդենբուրգ, Գերմանիա
ԳերեզմանՍոցիալիստների հուշահամալիր
Գրական անունChristian Baetz[5], Hans Rüedi[5] և Dr. Isegrimm[5]
Մասնագիտությունգրող, բժիշկ-գրող, քաղաքական գործիչ, դիվանագետ, սցենարիստ, դրամատուրգ, Դիմադրության մարտիկ և բժիշկ
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն, Գերմանիան 1945-1949 թվականներին և  Արևելյան Գերմանիա
ԿրթությունԲոննի համալսարան
ԱնդամակցությունԳԴՀ Արվեստների ակադեմիա, Association of Proletarian-Revolutionary Authors? և «Ազատ Գերմանիա» ազգային կոմիտե
ԿուսակցությունԳերմանիայի կոմունիստական կուսակցություն, Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն և Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր և ԳԴՀ ազգային մրցանակ
ԶավակներՄարկուս Վոլֆ, Կոնրադ Վոլֆ և Thomas Naumann?
 Friedrich Wolf Վիքիպահեստում

1918 թվականից հետո մասնակցել է գերմանական պրոլետարիատի հեղափոխական կռիվներին։ Վոլֆի վաղ շրջանի պիեսները գրված են էքսպրեսիոնիզմի ոգով։ Հետագա պիեսներում՝ «Խեղճ Կոնրադը» (1924 թվական), «Ցիանակալիում» (1929 թվական), «Նավաստիները Կաթարոյից» (1930 թվական), Վոլֆն անցել է ռեալիստական ու հեղափոխական դիրքերը։ Ֆաշիստական վարչակարգ հաստատվելուց հետո՝ 1933 թվականին, տարագրվել է Խորհրդային Միություն, որտեղ գրել է «Պրոֆեսոր Մամլոք» (1934 թվական), «Ֆլորիդսդորֆ» (1935 թվական), «Տրոյական ձի» (1937 թվական), «Բոմարշե կամ «Ֆիգարոյի» ծնունդը» (1941 թվական) հակաֆաշիստական պիեսները, «Երկուսը սահմանի վրա» (1938 թվական) վեպը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941–1945 թվականներ) մասնակցել է հիտլերյան զորքերին ուղղված հակաֆաշիստական պրոպագանդային։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1945 թվականին վերադարձել է հայրենիք։ Եղել է Արևելյան Գերմանիայի դեսպանը Լեհաստանում։ Հետագայում հրատարակել է «Քաղաքագլուխ Աննան» (1950 թվական), «Թոմաս Մյունցեր» (1953 թվական) պիեսները, «Թռչող ափսեներ» (1952 թվական) վեպը։ ԳԴՀ ազգային մրցանակ (1949 թվական, 1950 թվական)։

Ստեղծագործություններ

խմբագրել
Թվական Պիեսի անվանում
1924 «Խեղճ Կոնրադը»
1929 «Ցիանակալիում»
1930 «Նավաստիները Կաթարոյից»
1934 «Պրոֆեսոր Մամլոք»
1935 «Ֆլորիդսդորֆ»
1937 «Տրոյական ձի»
1941 «Բոմարշե կամ «Ֆիգարոյի» ծնունդը»
1938 «Երկուսը սահմանի վրա»
1950 «Քաղաքագլուխ Աննան»
1953 «Թոմաս Մյունցեր»
1952 «Թռչող ափսեներ»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118634674 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Վոլֆ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 493