Նորոդոմ Սիամոնի (կխմեր.՝ នរោត្ដម សីហមុនី, մայիսի 14, 1953(1953-05-14)[2][3][4][…], Պնոմպեն, French Protectorate of Cambodia, Ֆրանսիական Հնդկաչին), 2004 թվականի հոկտեմբերի 14-ից Կամբոջայի թագավոր, Նորոդոմ Սիանուկ թագավորի և Մոնինեատի թագուհու որդին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Կամբոջայի նախկին մշտական ներկայացուցիչ։

Նորոդոմ Սիամոնի
 
Կրթություն՝ Lycée français René Descartes de Phnom Penh?[1] և Պրահայի կոնսերվատորիա[1]
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ, թագավոր, դերասան, պարող և պարուսույց
Դավանանք Թհերավադա
Ծննդյան օր մայիսի 14, 1953(1953-05-14)[2][3][4][…] (70 տարեկան)
Ծննդավայր Պնոմպեն, French Protectorate of Cambodia, Ֆրանսիական Հնդկաչին
Դինաստիա House of Norodom?
Քաղաքացիություն  Կամբոջա
Հայր Norodom Sihanouk?
Մայր Norodom Monineath?
 
Կայք՝ norodomsihamoni.org
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Տիտղոս խմբագրել

Նախքան թագադրումը նա կրում էր «Հանձնել Կրոմ Կուհն» (ស្តេចក្រុមឃុន) կոչումը, որը կարող է հավասարեցվել մեծ իշխանի տիտղոսին։ Նրա թագավորական տիտղոսը քմեր լեզվով հնչում է որպես Preah Karuna Preah Bat Sâmdech Preah Bâromneath Norodom Sihamoni Nai Preah Reacheanachakr Kampuchea և մոտավոր թարգմանությամբ նշանակում է՝ «Նորին մեծություն Նորոդոմ Սիամոնի, Կամբոջայի Թագավորության թագավոր»։ «Սիամոնի» անունը բաղկացած է երկու ձևույթներից` նրա մոր և հոր անունների մասերից․ Սիանուկ և Մոնինեատ։

Կենսագրություն խմբագրել

Սիամոնին ծնվել է 1953 թվականին։ Նրա մայրը՝ Մոնինեատը, արքայազն Նորոդոմ Դունգչակի թոռնուհին է և ֆրանս-իտալական բանկիրը Ժան Ֆրանսուա Իզիի դուստրը[7][8]։ «Royal Ark» կայքի պնդմամբ՝ Սիանուկն ու Մոնինեատն ամուսնացել են երկու անգամ՝ 1952 թվականի ապրիլի 12-ին, և «ավելի ֆորմալ»՝ 1955 թվականի մարտի 5-ին։ Մոնինեատը Սիանուկի յոթերորդ կինն էր [2]։ Նորորդոմ թագավորն ունի հայրական 12 եղբայր ու քույր։ Նրա միակ մայրական եղբայրը եղել է Նորոդոմ Նարինդարապոնգը (1954-2003)։

Կյանքի մեծ մասը ապրել է Կամբոջայից դուրս։ 1962 թվականին Սիանուկը նրան ուղարկել է Պրահա, որտեղ նա ստացել է տարրական և միջնակարգ կրթություն, սովորել է երաժշտական արվեստի ակադեմիայում, սովորել է դասական պարեր։ Մինչև 1975 թվականը ապրել է Պրահայում։ Տիրապետում է ֆրանսերեն և չեխերեն լեզուներին, լավ խոսում է ռուսերեն և անգլերեն։ 1970 թվականի հեղաշրջման ժամանակ Սիամոնին մնացել է Չեխոսլովակիայում։

1975 թվականին արքայազնը լքել է Պրահան և սկսել ուսումնասիրել կինոարվեստը Հյուսիսային Կորեայում, իսկ 1977 թվականին Կարմիր Քմերների օրոք վերադարձել է Կամբոջա։ Շուտով կառավարությունը վերացրել է միապետությունը։ Սիամոնին ձերբակալվել է և տնային կալանքի տակ է եղել մինչև 1979 թվականի Վիետնամական ներխուժումը։ 1981 թվականին Սիամոնին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ զբաղվել է բալետով, իսկ ավելի ուշ դարձել է պարի Քմերական ասոցիացիայի նախագահ։ Սիամոնին Ֆրանսիայում ապրել է մոտ 20 տարի, սակայն հաճախ այցելել է Պրահա։

1993 թվականին, արդեն լինելով արքայազն, նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Կամբոջայի դեսպան։ Մինչ այդ նա հրաժարվել էր Ֆրանսիայում Կամբոջայի դեսպանի պաշտոնից[9]։

2004 թվականի հոկտեմբերի 14-ին, Սիանուկ թագավորի անսպասելի հրաժարականից մեկ շաբաթ անց, 9 անդամներից բաղկացած հատուկ խորհուրդը Սիամոնիին ընտրել է Կամբոջայի թագավոր։ Սիամոնիի ընտրությունն ամրագրվել է վարչապետ Հուն Սենի և Ազգային ժողովի խոսնակ, նոր թագավոր Նորոդոմ Ռանարիտի եղբոր ստորագրություններով։ Պաշտոնապես Սիամոնիի մորուքով գահ Է բարձրացել հոկտեմբերի 29-ին թագադրման օրը։

2008 թվականի դեկտեմբերի 12-ին Սիամոնին թագավորական ընտանիքի քսանվեց անդամի նշանակեց խորհրդականների դատարանում։ Խորհրդի ղեկավար է նշանակվել նրա հայրը՝ արքայազն Նորոդոմ Ռանարիտը։ Մյուս անդամներն էին արքայազն Սիսովատ Սիրիրատը, արքայադուստր Նորոդոմ Մարին, արքայազն Սիսովատ Տոմիկոն[10]։

Սիամոնին ամուրի է և չունի անմիջական ժառանգ։ Սակայն դա մեծ խնդիր չէ, քանի որ Կամբոջայի թագավորն ընտրում է հատուկ խորհուրդ, նույնիսկ եթե միապետն ունի ուղղակի ժառանգ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://norodomsihamoni.org/fr/biography
  2. 2,0 2,1 Marston J. A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 GeneaStar
  5. https://www.royalark.net/Cambodia/camboa21.htm
  6. http://www.casarealportuguesa.org/dynamicdata/agenda2014.asp
  7. «Vive la Reine Monique!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 23-ին.
  8. King’s biography Արխիվացված 2008-04-27 Wayback Machine
  9. The Weekend Australian, October 16-17, 2004
  10. More royals could face political exit, Phnom Penh Post, December 12, 2008 [1] Արխիվացված 2009-06-26 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորոդոմ Սիամոնի» հոդվածին։