Նորման Մարկ Ռիդուս (անգլ.՝ Norman Mark Reedus, հունվարի 6, 1969(1969-01-06)[1][2], Բրիստոլ, Անգլիա), ամերիկացի դերասան, սցենարիստ և ռեժիսոր։ Ռիդուսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Խավար նավահանգիստ» (1998) և «Բլեյդ 2» (2002) ֆիլմերը։ Հանդես է գալիս նաև «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում։

Նորման Ռիդուս
Norman Reedus by Gage Skidmore 4.jpg
Ծնվել էհունվարի 6, 1969(1969-01-06)[1][2] (51 տարեկան)
ԾննդավայրԲրիստոլ, Անգլիա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, կինոռեժիսոր, մոդել, լուսանկարիչ և արվեստների գործիչ
Համատեղ ապրող(ներ)Հելենա Քրիստենսեն և Դայան Կրյուգեր
normanreedusonline.com

Կենսագրություն և կարիերաԽմբագրել

Ռիդուսը ծնվել է 1969 թվականի հունվարի 6-ին Ֆլորիդա նահանգի Հոլլիվուդ քաղաքում, սակայն մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ սկսել է մոդելի կարիերան[3]: Տարիներ շարունակ եղել է Պրադա, Alessandro Dell'Acqua, Դուրբան, Levi Strauss & Co և Լեքսուս ապրանքանիշերի մոդել[4]:

Ռիդուսը 1997 թվականին որպես դերասան փոքր դերով առաջնաելույթ է ունեցել «Մուտանտներ» ֆիլմում: Մեծ էկրանին նրա ամենահայտնի դերը եղել է «Սրբերը Բունդոքից» ֆիլմում (1999)[4]: Բացի այդ, հայտնվել է բազմաթիվ ցածր բյուջետային Direct-to-video ֆիլմերում՝ սկսած 90-ական թվականների վերջերից:

2010 թվականից սկսած՝ Ռիդուսը նկարահանվել է «Քայլող մեռյալները» սերիալում՝ Դերիլ Դիքսոնի դերում։

Նորման Ռիդուսը նկարահանվել է Լեդի Գագայի 2011 թվականի մայիսի 5-ին թողարկված «Judas» երգի տեսահոլովակում։

Բացի այդ, Նորման Ռիդուսը նախատիպ է ծառայել չեղարկված «Silent Hills»[5], ապա՝ «Death Stranding» վիդեոխաղերի կերպարների։

Անձնական կյանքԽմբագրել

1998-2003 թվականները Նորման Ռիդուսը հանդիպել է մոդել Հելենա Քրիստենսենի հետ: Զույգը ունի մեկ որդի՝ Մինգուսը, որը ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 13-ին:

2016 թվականից հանդիպել է գերմանացի դերասանուհի Դայան Քրյուգերի հետ: 2018 թվականի նոյեմբերի 2-ին զույգը ունեցել է դուստր:

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերերն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997 ֆ Մուտանտներ Mimic Ջերեմի
1997 ֆ Լողալ Floating Վան
1998 ֆ Ես կորցնում եմ քեզ I'm Losing You Թոբի
1998 ֆ Կիրակի օրը հասնելու վեց եղանակ Six Ways to Sunday Հարի Օդում
1999 ֆ 8 միլիմետր 8MM Ուորեն Անդերսոն
1999 ֆ Սրբերը Բունդոքից The Boondock Saints Մյորֆի ՄաքՄանուս
2000 ֆ Բամբասանք Gossip Թրևիս
2000 ֆ Ավազ Sand Ջեք
2000 ֆ Հարվածային ձայներ The Beatnicks Նիկ Ներո
2002 ֆ Բլեյդ 2 Blade II Սկադ
2002 ֆ Վայրի դևեր Deuces Wild Մարկո
2003 ֆ Ոչ ոք չպետք է իմանա Nobody Needs to Know Կուրտ
2004 ֆ Մինչև գիշեր Until the Night Ռոբերտ
2005 ֆ Սարսափների վարպետը Masters of Horror Քերբի
2006 հֆ 13 գերեզման 13 Graves Նորման
2006 ֆ Օրենք և կարգ: Հատուկ ստորաբաժանում Law & Order: Special Victims Unit Դերեկ Լորդ
2008 ֆ Կադիլակ ռեքորդս Cadillac Records Chess ընկերության երաժշտական օպերատոր
2010 ֆ Քայլող մեռյալները The Walking Dead Դերիլ Դիքսոն
2015 ֆ Արձակուրդներ Vacation

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #140243070 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. «Norman Reedus: Biography»։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 2013-04-27 
  4. 4,0 4,1 «Norman Reedus Biography»։ Buddy TV։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 2013-04-27 
  5. By Greg Gilman (օգոստոսի 13, 2014)։ «thewrap.com «‘Walking Dead’ Star Norman Reedus Heads to ‘Silent Hill’ in New Video Game Teaser (Video)»»։ Վերցված է 2015-01-06 

Արտաքին հղումներԽմբագրել