Բացել գլխավոր ցանկը

Լեքսուս, ճապոնական Տոյոտա ընկերության շքեղ ավտոմեքենաների բրենդ։ Լեքսուս մակնիշը վաճառվում է շուրջ 70 երկրներում և աշխարհահռչակ վայրերում[1]։ Այն դարձել է Ճապոնիայի ամենամեծ ծավալով պրեմիում մեքենաներ արտադրող ընկերություններից մեկը և դասվում է ճապոնական տասը ամենամեծ համաշխարհային բրենդների շարքում։ Լեքսուսի գլխավոր գրասենյակը գտնվում է Ճապոնիայի Նագոյա քաղաքում։

Լեքսուս
Lexus logo.svg
01 Lexus dealership sign.jpg
Տեսակավտոարտադրող
Հիմնադրված է1989
ՀիմնադիրEiji Toyoda
ՎայրՆագոյա, Ճապոնիա
ԵրկիրFlag of Japan (1870–1999).svg Ճապոնիա
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Մայր ընկերությունՏոյոտա
ՍեփականատերՏոյոտա
Կայքlexus.am
Lexus Վիքիպահեստում

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Բրենդի ծագման պաշտոնական տարեթիվը, (նշված ժամանակաշրջանում դեռևս անվանում չունենալով) ուղղված լյուքս-դասի ավտոմեքենաների արտադրմանը, համարվում է 1983 թվականի օգոստոսը: Տոյոտա կազմակերպության ղեկավարների խորհրդի գաղտնի քննարկման ժամանակ, կազմակերպության ղեկավար Էյդի Տոյոդան հայտնել է իր որոշումը, ըստ որի՝ կազմակերպությունը պետք է ստեղծի ներկայացուցչական դասի մեքենա, որը պետք է դառնա լավագույնը առաջատար ավտոարտադրողների ստեղծած արտադրանքներ շարքում:

1980 թվականի սկզբին լյուքս-դասի ավտոմեքենաների շուկայում` հատկապես հյուսիս ամերիկյան շուկայում, դանդաղ, սակայն մշտական աճ էր արձանագրվում, և Տոյոտան վաճառքի լավ ցուցանիշ ունենալով ԱՄՆ-ում` չէր կարող մնալ անմասն: Բազմաթիվ մարքեթինգային հետազոտությունների արդյունքում` TMC (Toyota Motor Corporation) ղեկավարությունը ընդունել է որոշում նոր բրենդ ստեղծելու մասին:

Բրենդը անվանելիս ղեկավարությունում առաջացել էին տարաձայնություններ. մի մասը կարծում էր, որ հարկավոր է նոր անվանում, որպեսզի անվանումը չասոցացվի «Տոյոտա» բրենդի հետ, որը ընդհանուր առմամբ զբաղվում է ոչ թանկարժեք մոդելների արտադրությամբ: Մյուս մասը հավատացած էր, որ նոր ավտոմեքենան անհրաժեշտ է վաճառել միայն «Տոյոտա» անվան տակ, ինչպես՝ մակնիշի վարկանիշը բարձրացնելու, այնպես էլ՝ գնորդներին ներգրրավելու կազմակերպության կողմից արտադրված ավելի ցածր դասի մեքենաներ գնելու նպատակով:

Սակայն ամերիկացիների ուսումնասիրություններն ու հետազոտությունները ցույց տվեցին, որ բրենդը այլ անվան տակ ներկայացնելն ավելի արդյունավետ է. ինչպես պարզվեց, ԱՄՆ-ում «Տոյոտա» անվանումը մեծամասամբ ասոցացվում էր ոչ թե ուղևորատար մեքենաների, այլ փիքափների հետ: Այդ փաստը և աշխատակիցների համոզմունքը, դրդեցին կազմակերպության ղեկավարությանը, հատկապես Էյդի Տոյոդային` կայացնել վերջնական որոշում հօգուտ նոր անվանմանը:

1986 թվականին Saatchi & Saatchi գովազդային գործակալությունը, երկար ժամանակ ծառայող Տոյոտա ընկերությանը, ծրագրել է Team One հատուկ ստորաբաժանումը, որի հիմնական ֆունկցիան էր Տոյոտայի նոր պրեմիում բրենդի ստեղծումը և զարգացումը: Team One-ի պատվերով Lippincot & Margulies խորհրդատվական ընկերությունը կազմել է 219 անվանում, որոնցից պետք էր ընտրել նոր բրենդի անունը: Ընդհանուր առմամբ առավել նախընտրելի տարբերակ էր Alexis անվանումը, որը խիստ ասոցացվում էր Ալեքսիս Քերրինգթոնի՝ 1980-ական թվականների «Դինաստիա» սերիալի սիրված հերոսի հետ: Որոշվեց ձևափոխել անվանումը Lexus-ի:

 
Lexus LFA

Lexus անվանման ծագումը հաճախ կապում են «luxury» (շքեղ) և «elegance» (էլեգանտություն) բառերի զուգորդման հետ: Ըստ այլ տեսության՝ Lexus-ը «luxury exports to U.S.» արտահայտության հապավումն է: Սակայն Team One-ում հաստատում են, որ բրենդի Lexus անվանումը չունի հատուկ նշանակություն, այն պարզապես լավ արտահայտում է շքեղության և հարմարավետության կերպար:

Lexus ավտոմեքենայի ստեղծման պատմությունը զետեղված է Toyota-ի պատամգետ Ջեֆֆրի Լայքերի հայտնի գրքի գլուխներից մեկում[2]:

Մոդելների շարքԽմբագրել

Lexus CT

Լեքսուս մակնիշի հիբրիդային կոմպակտային ավտոմեքենա։ Ավտոմեքենան իր դեբյուտը նշել է 2010 թվականի մարտին Ժնևի ավտոսրահում։ Առաջին հերթին այն նախատեսված էր եվրոպական շուկայի համար, սակայն վաճառվեց ամբողջ աշխարհով։

Lexus HS (Toyota SAI)

Տոյոտայի լյուքս ավտոմեքենաների արտադրության ստորաբաժանումը։ Սա Lexus-ի ավտոմեքենաների նոր կոմպակտային, էլիտար, հիբրիդային սեդան է։ Այն դասակարգավում է որպես արտաքին չափսերով կոմպակտ և ճապոնական ստանդարտներին համապատասխան շարժիչի ծավալով։ Ներկայացված լինելով Հյուսիսամերիկյան միջազգային ավտոսրահում 2009 թվականի հունվարին՝ HS 250h վաճառքի է հանվել 2009 թվականի հուլիսին, ճապոնիայում՝ 2010 թվականին, ԱՄՆ-ում՝ 2009 թվականի օգոստոսին։

Ավտոմեքենայի սրահը պատրաստված է բիոպլաստիկ նյութերից։ Lexus HS-ը փոքր-ինչ երկար է, քան Lexus IS-ը, այնուամենայնիվ փոքր միջին չափի ավտոմոբիլ Lexus ES-ից։ Ի տարբերություն Լեքսուսի մյուս հիբրիդների, HS-ը ունի դիմային քարշակ։ Լեքսուսի տտվյալներով, HS նշանակում է «հարմոնիկ սեդան» (Harmonious Sedan)։

 
Lexus GS 450h

Lexus GS (Toyota Aristo)

Առաջին հիբրիդային բիզնես դասի մեքենան հետին քարշակով։

Lexus GS 450h-ը Եվրոպայում վաճառքի է հանվել 2006 թվականի ամռանը։Ավտոմեքենան սարքավորված է 3,5 լիտրային բենզինային շարժիչով՝ միացված V6 Էլեկտրաշարժիչին։

Մեքենան նշանակալիորեն խնայող է՝ ի տարբերություն մյուս սպորտային սեդանների:

Lexus IS (Toyota Altezza)

Միջին դասի ավտոմեքենա հետին քարշակով։

Lexus IS-ը ներկայացված էր որպես BMW 3-րդ սերիայի, Mercedes-Benz C-Class-ի և Nissan Skyline/Infiniti G35 ավտոմոբիլների մրցակից։

Առաջին սերունդը՝ Altezza (XE10) թողարկվել է Ճապոնիայում 1998 թվականի հոկտեմբերին։ 1999 թվականին մեքենան հայտնվել է Եվրոպայում Lexus IS 200 անվամբ, 2001 թվականին՝ Հյուսիսային Ամերիկայում Lexus IS 300 անվամբ։

Մոդիֆիկացիա

  • RS 200 (4 ցիլինդր, 210-ուժեղ շարժիչ 2 լիտր ծավալով,6-աստիճանավոր փոխանցման տուփ)
 
Lexus ES 250

Lexus RC

2014 թվականին թողարկված կոմպակտային կուպե։ RC-ն դարձել է Lexus IS-ի 3-րդ սերնդի կոպե տարբերակը։ Lexus ES (Toyota Windom)

70 հազար դոլար արժողությամբ միջին չափի բիզնես դասի սեդան։

Lexus LS (Toyota Celsior)

Ներկայացուցչական դասի ավտոմեքենա։ Lexus LX (Toyota Land Cruiser)

8 տեղանոց ամենագնաց։ Lexus GX (Toyota Land Cruiser Prado)

Միջին չափի ամենագնաց՝ թողարկված 2002 թվականից։

Lexus NX

 
Լեքսուս RX 300 (Harrier) 2004 թ.

Կոմպակտային քրոսսովեր։

Lexus RX (Toyota Harrier)

1998 թվականից արտադրվող քրոսովեր-գործնական սպորտային ավտոմեքենա: Lexus RX-ի երեք սերնդից մեկը եղել է կոմպակտ ԳՍԱ, վերջին երկուսը միջին չափսի, իսկ վերջին երկուսը միջին չափսի: RX շարքում մեքենաները ունեն առջևի կամ ամբողջական շարժակ, ինչպես նաև բենզինի տրանսմիսիայի մի քանի տարբերակներ, V6 շարժիչ և հիբրիդային համակարգեր:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Lexus on the Forbes World's Most Valuable Brands List
  2. Jeffre K.Liker THE TOYOTA WAY. 14 Management Principles from the World’s Greatest Manufacturer.

Արտաքին հղումներԽմբագրել