Նորա Ջեմիսին
Նորա Կ. Ջեմիսին (անգլ.՝ Nora K. Jemisin, սեպտեմբերի 19, 1972[1][2], Այովա Սիթի, Այովա, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող և բլոգեր։ «Լոկուս», «Նեբյուլա» և «Հյուգո» մրցանակների դաֆնեկիր, ընդ որում վերջին մրցանակը ստացել է երեք տարի անընդմեջ։
Նորա Ջեմիսին | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1972[1][2] (51 տարեկան) |
Ծննդավայր | Այովա Սիթի, Այովա, ԱՄՆ |
Գրական անուն | N. K. Jemisin |
Մասնագիտություն | վիպասան, գիտաֆանտաստիկ գրող և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թուլեյնի համալսարան |
Ժանրեր | ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | The Inheritance Trilogy? և The Broken Earth? |
Պարգևներ | |
Կայք | nkjemisin.com |
N. K. Jemisin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆորան ծնվել է Այհովա նահանգի Այհովա Սիթիում։ Մանկությունը անցել է Նյու Յորքում և Մոբիլում (Ալաբամա)։ 1990-1994-ական թվականներին սովորել է Տուլենի համալսարանում, ստանալով հոգեբանության բակալավրի աստիճան[11]։ Մագիստրատուրան ավարտել է Մերիլենդի համալսարան Քոլեջ Պարկում։ Ներկայումս ապրում է Նյու Յորքում։
Գրողի կարիերան սկսել է 2002 թվականին, գրել է մի քանի պատմվածքներ և վեպեր[11]։ 2010 թվականին Նորայի «Non-Zero Probabilities» պատմվածքը հայտնվել է «Նեբյուլա» և «Հյուգո» մրցանակների եզրափակչում` «Լավագույն պատմվածք » անվանակարգում[12]։
Դեբյուտային վեպը` «Հարյուր հազար թագավորությունը» 2010 թվականին առաջադրվել է Նեբյուլա» մրցանակի «Լավագույն վեպ» կատեգորիայում[13]։ 2011 թվականին առաջադրվել է «Հյուգո», «Ֆենտզիի համաշխարհային մրցանակի» և «Լոկուս» մրցանակների (հաղթել է «Լավագույն դեբյուտային վեպ» անվանակարգում)[14]։
2016 թվականին նրա «Հինգերորդ սեզոն» վեպը «Կործանված Երկիր» շարքից որպես լավագույն վեպ արժանացել է «Հյուգո» մրցանակի[15]։ Այդ շարքի շարունակությունը` Օբելիկսի դարպասները»` 2017 թվականին դարձել է «Հյուգո»-ի մրցանակակիր[16]։ «Քարե դրախտ» շարքի երրորդ վեպը 2018 թվականին արժանացել է ֆանտաստիկ ստեղծագործությունների հեղինակների համար նախատեսվված երեք գլխավոր մրցանակներ`«Լոկուս», «Նեբյուլա» և «Հյուգո»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ https://nebulas.sfwa.org/award-year/2017/
- ↑ http://www.thehugoawards.org/hugo-history/2018-hugo-awards/
- ↑ https://locusmag.com/2019/06/2019-locus-awards-winners/
- ↑ http://www.thehugoawards.org/hugo-history/2020-hugo-awards/
- ↑ https://locusmag.com/2020/07/2020-hugo-lodestar-and-astounding-awards-winners/
- ↑ https://www.nytimes.com/2020/10/06/arts/macarthur-genius-grant-winners-list.html
- ↑ http://file770.com/2020-ignyte-awards/
- ↑ Time / N. Gibbs — NYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
- ↑ 11,0 11,1 N.K. Jemisin: Rites of Passage – Locus Online
- ↑ Clarkesworld Magazine - Science Fiction & Fantasy : Non-Zero Probabilities by N. K. Jemisin
- ↑ 2010 Award Winners & Nominees | WWEnd
- ↑ World Fantasy Nominees and Lifetime Achievement Winners – Locus Online
- ↑ 2016 Hugo Awards | The Hugo Awards
- ↑ 2017 Hugo Awards | The Hugo Awards
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորա Ջեմիսին» հոդվածին։ |