Մրցանակ «Լոկուս» (անգլ.՝ The Locus Poll), գիտական ֆանտաստիկա և ֆենտեզի բնագավառների գրական մրցանակ, շնորհվում է 1971 թվականից սկսած ամեն տարի` «Լոկուս» ամսագրի (անգլ.՝ Locus Magazine) ընթերցողների քվեարկության արդյունքում[1][2]։

Լոկուս (մրցանակ)
Տեսակգրական պարգև
Կազմված էԼոկուս մրցանակ ամենալավ գիտաֆանտաստիկ նովելի համար, «Լոկուս» մրցանակ լավագույն ֆանտաստիկ վեպի համար, Լոկուս մրցանակ՝ լավագույն սև ֆենթեզի/ սարսափ վեպ անվանակարգում, Լոկուս մրցանակ առաջին լավագույն վեպի համար, Լոկուս մրցանակ՝ լավագույն նովելի համար, «Լոկուս» մրցանակ լավագույն պատմվածքի համար, «Լոկուս» մրցանակ լավագույն կարճ վիպակի համար, Locus Award for Best Young Adult Book?, Լոկուս մրցանակ լավագույն վեպի համար, «Լոկուս» մրցանակ լավագույն ժողովածուի համար և Locus Award for Best Anthology?
Հիմնադրվել է1971
ՊարգևադրողLocus?

Անվանակարգեր խմբագրել

Գոյություն ունեն 13 անվանակարգեր.

  • մրցանակ «Լոկուս» լավագույն գիտաֆանտաստիկ վեպի համար
  • մրցանակ «Լոկուս» լավագույն ֆենտեզի վեպի համար
  • մրցանակ «Լոկուս» լավագույն դեբյուտային վեպի համար
  • լավագույն վիպակ
  • լավագույն կարճ վիպակ
  • լավագույն պատմվածք
  • լավագույն հրապարակախոսական գիրք
  • լավագույն հեղինակային հավաքածու
  • լավագույն անթոլոգիա
  • լավագույն նկարիչ
  • լավագույն թերթ
  • լավագույն խմբագիր
  • լավագույն գրքային հրատարակչություն

Լավագույն վեպի համար անվանակարգը գոյություն է ունեցել 1971 թվականից, այնուհետև տարանջատվել է երկու մասի՝ լավագույն գիտաֆանտաստիկ վեպ և լավագույն վեպ ֆենտեզի ժանրում։ 1989-1999 թվականներին շնորհվել է մրցանակ լավագույն սարսափ վեպի համար։

Քվեարկության մեթոդիկա խմբագրել

Ընտրական հաղորդագրերը տպագրվում են թերթի փետրվարյան թողարկման մեջ` ընդգրկուն, բայց չսահմանափակող ցանկով։ Դրանք պետք է ուղարկված լինեն մինչև ապրիլի 15-ը։ Արդյունքները սովորաբար հրապարակվում են հուլիսին կամ օգոստոսին։

Յուրաքանչյուր կատեգորիայում կարելի է ընտրել մինչև հինգ հրատարակություն` դրանք դասակարգելով նվազման կարգով։ Արդյունքները վերածվում են աղյուսակի` համաձայն «Կարրի համակարգ»-ի (մշակվել է Կարր Տերրիի կողմից՝ որպես Ավստրալիական քվեարկության համակարգի տարատեսակ)։ Կարրի համակարգում 1-ին տեղը ստանում է 8 միավոր, 2-րդ տեղը` 7 միավոր, և այդպես շարունակ։ Հարցման արդյունքները գնահատվում են միավորների նվազման կարգով։ Հրապարակված արդյունքները ներառում են յուրաքանչյուր հրատարակության միավորների քանակը, նաև լրիվ ձայների և առաջին տեղերի քանակը։ Յուրաքանչյուր կատեգորիայում ներառվում է 20 հրատարակություն։

Առավելագույն քանակությամբ մրցանակ ստացած մարդիկ խմբագրել

2011 թվականի հուլիսի դրությամբ հետևյալ մարդիկ ստացել են առավելագույն քանակությամբ Լոկուս մրցանակ[3].

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել