Նոննա Ալեքսանդրովնա Յակովլևա (ռուս.՝ Но́нна Алекса́ндровна Я́ковлева, հունիսի 21, 1936(1936-06-21), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս արվեստաբան, մանկավարժ, լրագրող, արվեստագիտության դոկտոր (1990), պրոֆեսոր (1991), Ռուսաստանի նկարիչների միության անդամ քննադատության և արվեստագիտության բաժամունքի գծով (1985)։ Արվեստի պատմաբանների և արվեստի քննադատների համառուսաստանյան կազմակերպության (АИС) Սանկտ Պետերբուրգի Արվեստի քննադատների ասոցիացիայի տարածաշրջանային մասնաճյուղի անդամ[2] - Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի (AICA) Ռուսաստանի ազգային բաժանմունքի ասոցացված անդամ։ Պաշարված Լենինգրադի բնակիչ։

Նոննա Յակովլևա
Ծնվել էհունիսի 21, 1936(1936-06-21) (88 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Գործունեության ոլորտարվեստագիտություն
Ալմա մատերԳերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարԱլլա Վերեշչագինա
Հայտնի աշակերտներՎյաչեսլավ Բաբիյակ
Պարգևներ
«Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ և Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»

Կենսագրություն

խմբագրել

Նոննա Յակովլևան ծնվել է Լենինգրադում, ծառայողների ընտանիքում։ 1954 թվականին դպրոցն ավարտել է ոսկե մեդալով։ Ավարտել է երկու բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Լենինգրադի Ալեքսանդր Գերցենի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան) պատմաբանասիրական ֆակուլտետը (1959) և ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ճարտարապետության ինստիտուտի Արվեստի տեսության և պատմության ֆակուլտետը (1969, այժմ՝ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիային կից  Սանկտ Պետերբուրգի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության պետական ակադեմիական ինստիտուտ)։ Նրա  «Ն. Կ. Կրուպսկայան արվեստում Վադիմիր Լենինի կերպարի մասին»[3] դիպլոմային աշխատանքը արժանացել է ԽՍՀՄ կրթության նախարարության առաջին աստիճանի դիպլոմի։ Յակովլևային դասավանդել են ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ալլա Գլեբովնա Վերեշչագինան, «Ուչիտելսկայա գազետա» թերթի խմբագրի տեղակալ Կիրիլ Անատոլևիչ Կովալևսկին։  

Աշխատել է Ռուսաց լեզվի, գրականության և պատմության ուսուցիչ Լենինգրադում (1961-1962), Բրատսկում և Չիտայում (1963-1965), եղել է «Ուչիտելսկայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Չիտա քաղաքում և Հեռավոր Արևելքում։ 1966-1967 թվականներին եղել է Չիտայի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ամբիոնի ասիստենտ, այժմ՝ (Անդրբայկալյան համալսարանի հետ միավորվելուց հետո) Ն. Գ. Չերնիշևսկու անվան Անդրբայկալյան պետական մանկավարժական համալսարան։ 1968-1970 թվականներին եղել է ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի մեծահասակների հանրակրթության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից (Լենինգրադ)։ 1970 թվականից եղել է Իլյա Ռեպինի ինստիտուտի ռուսական արվեստի ամբիոնի ասպիրանտ, որն ավարտելուց հետո պաշտպանել իր «Ռուսական գեղարվեստական պատմական դիմանկար։ Ժանրի ձևավորման խնդիրների մասին» ատենախոսությունը (1973)[4]։ 1973-1976 թվականներին եղել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական թանգարանի ավագ գիտաշխատող՝ ցուցահանդեսային  բաժնի վարիչ։ 1976 թվականից եղել է Լենինգրադի Ալեքսանդր Գերցենի անվան պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի և գրաֆիկայի ֆակուլտետի (այժմ՝ Գեղարվեստի ֆակուլտետ Արխիվացված 2020-06-21 Wayback Machine, 2020 թվականի հունիսի 21-ի արխիվային պատճենով Wayback Machine) դոցենտ։  

ԽՍՀՄ կրթության նախարարության կողմից նրան գործուղել են Խաբարովսկի պետական մանկավարժական ինստիտուտ, այժմ Խաղաղօվկիանոսյան պետական համալսարանի մանկավարժական ինստիտուտ, որտեղ կազմակերպել է Ուրալից այն կողմ գեղարվեստական մշակույթի դասավանդման տեսության, պատմության և մեթոդների առաջին ամբիոնը, բացել է նոր մասնագիտություն, ինչպես նաև ասպիրանտուրա (1989)։ 1990 թվականի հունվարին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «19-րդ դարի ռուսական ռեալիստական գեղանկարչության ժանրերի համակարգը» թեմայով[5]։ 1994 թվականին Պիզայի համալսարանի (Իտալիա) Սլավոնագիտության և արվեստի պատմության ամբիոնում դասախոսություններ է կարդացել ռուսական արվեստի պատմության վերաբերյալ։ Բրատսկ, Չիտա, Լենինգրադ, Խաբարովսկ քաղաքներում հեռուստատեսային կերպարվեստի մասին հաղորդումների շարքի հեղինակ և վարող (մոտ 40 հաղորդում) («Գեղեցկության աշխարհում», «Պատմություններ ռուսական թանգարանի մասին», «Ռուսական սրբապատկեր»)։

1991 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում[6]։ 1992-1999 թվականներին եղել է Ռուսաստանի Ալեքսանդր Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի արվեստի պատմության և կերպարվեստի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, վերակազմավորումից հետո՝ Գեղարվեստական կրթության և թանգարանային մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր (2000-2009)։ 2009 թվականից՝ Իլյա Ռեպինի անվան ինստիտուտի Արվեստի տեսության և պատմության ֆակուլտետի Ռուսական արվեստի ամբիոնի պրոֆեսոր է։ Նրա ղեկավարությամբ պատրաստվել են ավելի քան 20 թեկնածուներ և 1 արվեստի պատմության դոկտոր։ Նրա աշակերտներից են՝ Օ. Վ. Ալեքսանդրովան,  Դ. О. Անտիպինան, Վյաչիսլավ Բաբիյակը, Ա. Գ. Բոյկոն, Ե. Ե. Գրեցկայան, Ե. Ս. Երշովան, Ե. Ս. Կուտլինսկայան, Ե. Պ. Լոգունովան, Ա. Գ. Սեչինը, Օ. Ա. Տումինսկայան։ Նոննա Ալեքսանդրովնա Յակովլևան ընդգրկված է «Սանկտ Պետերբուրգի նշանավոր մարդիկ» կենսագրական բառարանում[7]։

Գիտական գործունեություն

խմբագրել

Նոննա Յակովլևան գիտական հետազոտություններ է կատարել  կերպարվեստի տեսության, ռուսական կերպարվեստի պատմության, գեղագիտական դաստիարակության խնդիրների, գեղարվեստական կրթության և թանգարանային մանկավարժության բնագավառում։ Արվեստագիտության պատմության բնագավառում նա առաջին անգամ մշակել է ռուսական գեղանկարչության ժանրային տիպաբանություն և ժանրերի դասակարգման համակարգ։

Նոննա Յակովլևան հեղինակ է ավելի քան 200 գիտական, գիտական և մեթոդական գրքերի և հոդվածների, ուսումնական և մեթոդական ձեռնարկների, ռուսական պատմական գեղանկարչության և սրբապատկերների վերաբերյալ մենագրական ուսումնասիրությունների՝ «Ռեալիզմ։ Ռուսական գեղանկարչություն՝ ժանրային համակարգի պատմություն» (2007)[8], «Ռուսական սրբանկարչություն՝ բարեբեր կերպար  Ռուսիայում և Ռուսաստանում՝ Ալ-բոմ» (2010)[9], «Մոսկովյան սրբանկարիչներ՝ Ֆեոֆան Գրեկ, Անդրեյ Ռուբլյով, Դիոնիսի» (2011)[10], «Ռուս ուղղափառ մշակույթի գանձերը. տաճար, բարեբեր կերպար, բարձր սրբապատկերապատում» (2018)[11], ինչպես նաև գրքեր երեխաների և ընտանեկան ընթերցանության համար, այդ թվում «Ճամփորդություն արխիվագետի հետ» շարքը։

«Սանկտ Պետերբուրգը Մեր քաղաքն է[12] մատենաշարի առաջին գիրքը, որը հրատարակվել էր երկու մասով (1998, 1999), վերահրատարակվել է 2003 և 2011 թվականներին։ 2003 թվականի «Տարվա գիրք» մրցույթում արժանացել է «Արծաթե տպատառ» դիպլոմի։ Հրատարակության ընդհանուր տպաքանակը գերազանցել է 150000 օրինակը։

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել
  • «Լենինգրադի 250-ամյակի հիշատակին» մեդալ։
  • «Պաշարված Լենինգրադի բնակչին» կրքանշան։

Մատենագիտություն (հիմնական)

խմբագրել
  • Яковлева Н. А. Через эстетику к этике // Народное образование. — 1966. — № 11.
  • Яковлева Н. А. Русский живописный исторический портрет. Авто-реф. дис.… к. искусствоведения. — Л., 1973. — 29 с.
  • Яковлева Н. А. Григорий Угрюмов. 1764—1823. — Л.։ Художник РСФСР, 1982. — 79 с.
  • Яковлева Н. А. Система жанров русской реалистической живописи XIX века։ автореферат дис. ... доктора искусствоведения։ 17.00.04 / Акад. художеств СССР. Ин-т живописи, скульптуры и архитектуры им. И. Е. Репина. — Л., 1989. — 50 с.
  • Яковлева Н. А. Иван Николаевич Крамской. 1837—1887. — Л.։ Художник РСФСР, 1990. — 110, [2] с.։ ил. — ISBN 5-7370-0042-7
  • Яковлева Н. А. Наш город Санкт-Петербург. — СПб.։ Специальная литература, 1999. — 176 с. — ISBN 5-263-00080-4
  • Яковлева Н. А. Русская икона. — М.։ Белый город, 2002. — 63 с.
  • Яковлева Н. А. Александр Иванов. — М.։ Белый город, 2002. — 64 с.
  • Яковлева Н. А. Санкт-Петербург. Путешествие через три столетия. — Изд. 2. — СПб.։ Литера, 2003.
  • Yakovleva N. A. The young person's guide to St. Petersburg։ A journey throught three centuries / N. A. Yakovleva; [Transl. by M. Zhykova]. - Saint-Petesburg։ Litera, 2003. — 158, [1] с.։ цв. ил. — ISBN 5-94455-141-0 (в пер.)
  • Яковлева Н. А., Чаговец Т. П., Дегтярёва Т. Ю. Практикум։ Учеб.-метод. пособие / Науч. ред. Н. А. Яковлева. — М.։ Высшая школа, 2004. — 319 с.
  • Яковлева Н. А. Русская историческая живопись. — М.։ Белый город, 2005. — 656 с.
  • Анализ и интерпретация произведения искусства։ Учеб. пособие / Под ред. Н. А. Яковлевой; авт. кол. Н. А. Яковлева, Т. П. Чаговец, Е. Б. Мозговая, В. В. Бабияк, А. И. Мажуга, В. Г. Лисовский и др. — М.։ Высшая школа, 2005. — 551 с.։ ил. — ISBN 5-06-004511-0
  • Яковлева Н. А. Реализм. Русская живопись։ история жанровой системы. — М.։ Белый город, 2007. — 584 с. — ISBN 978-5-7793-1208-0
  • Яковлева Н. А. Русское иконописание։ благодатный образ на Руси и в России. Альбом. — М.։ Белый город, 2010. — 480 с.։ ил. — ISBN 978-5-7793-1914-0
  • Яковлева Н. А. Санкт-Петербург. Путешествие через века. — Изд. 3. — М.։ Литера, 2011. — 208 с. — ISBN 978-5-407-00154-6
  • Яковлева Н. А. Московские иконописцы։ Феофан Грек, Андрей Рублёв, Дионисий։ Великие полотна. — М.։ Белый город, 2011. — 272 с.։ ил. — ISBN։ 978-5-7793-2134-1
  • Яковлева H. A. Православная икона։ благодать и феномен. К вопросу о возрождении иконописания в современной России // Реставрация и исследование памятников культуры Русского Севера։ сб. статей. — Вологда։ Арника, 2011.
  • Яковлева Н. А. По дороге, ведущей к Храму // Наука и религия. — 2012. — № 8. — С. 24—27.
  • Яковлева Н. А. Художественный образ как основа жанровой типологии искусства // Искусствоведение и художественная педагогика в XXI веке. — СПб.։ Изд-во РГПУ им. А. И. Герцена, 2012. — С. 9—31.
  • Яковлева Н. А. Праздничный чин русского иконостаса. — М.։ Белый город, 2012. — 272 с. — ISBN 9785779341509
  • Яковлева Н. А. Не возводи свой дом на песке… о духовном и нравственном фундаменте нации. 2012 / https://rmvoz.ru/forums/index.php?topic=2870.0
  • Яковлева Н. А. Искусствоведение и профессия։ пути и методы специализации. Тезисы. 2012 / http://nonna3553.narod.ru/articles9.html
  • Яковлева Н. А. Апостолы добра. Искусствоведение и художественная педагогика в XXI веке։ Сб. ст. по материалам V международной научно-практич. конференции. Вып. 5. — СПб.։ КультИнформПресс, 2014. — С. 4—23.
  • Яковлева Н. А. Путешествие в культуру. По дороге к Храму. — М.։ Вако, 2016. — 384 с. — ISBN 978-5-08-022555-7
  • Яковлева Н. А. Русская икона. Рассказы о благодатном образе. — Изд-е 2-е, перераб., испр. и доп. Для семейного чтения. — М.։ Издательство «Элит», 2016. — 260 с., ил. — ISBN 978-5-902406-88-4
  • Яковлева Н. А. Жанровая хронотипология։ базовая теоретическая модель и ее познавательный потенциал // Актуальные проблемы теории и истории искусства։ сб. науч. статей / Под ред. А. В. Захаровой, С. В. Мальцевой, Е. Ю. Станюкович-Денисовой. — СПб.։ НП-Принт, 2016. — Вып. 6 — С. 741—751. http://dx.doi.org/10.18688/aa166-10-81/
  • Анализ и интерпретация произведения искусства. Художественное сотворчество։ Учеб. пособие / Под ред. Н. А. Яковлевой; авт. кол. Н. А. Яковлева, Т. П. Чаговец, Е. Б. Мозговая, А. Г. Сечин, В. В. Бабияк, А. И. Мажуга и др. — СПб.։ Лань ; Планета музыки, 2017. — Изд. 2-е испр. и доп. — 719 с. — ISBN 978-5-8114-2570-9 (Изд-во «Лань»). — ISBN 978-5-91938-402-1 (Изд-во «Планета музыки»)
  • Яковлева Н. А. Творчество и сотворчество в картине и иконе. К постановке проблемы / Актуальные проблемы теории и истории искусства. — 2017. — № 7. — С. 658—668.
  • Яковлева Н. А. Сокровища русской православной культуры։ храм, благодатный образ, высокий иконостас. — СПб.։ Планета Музыки, 2018. — 284 с. — ISBN 978-5-8114-3510-4
  • Яковлева Н. А. Деисусный чин русского иконостаса. — М.։ Белый город, 2018. — 162 с. — ISBN 978-5-7793-4151-6
  • Яковлева Н. А. Путешествия с Архивариусом по градам и весям Древней Руси. Жемчужное ожерелье Северной Руси. Книга для семейного чтения. — СПб.։ Литография-Принт, 2019.
  • Яковлева Н. А. Путешествия с Архивариусом по градам и весям Древней Руси. Русь Златоглавая. Книга для семейного чтения. — СПб.։ Литография-Принт, 2019.
  • Яковлева Н. А. Путешествия с Архивариусом по градам и весям Древней Руси. Держава Московская. Книга для семейного чтения. — СПб.։ Литография-Принт, 2019.
  • Яковлева Н. А. Жанровая хронотипология. Теоретические основы и методика жанрового анализа живописи. Учебное пособие. — СПб.։ Планета Музыки, 2020. — 228 с. — ISBN 978-5-8114-5003-9
  • Яковлева Н. А. Деятельность Г. Г. Гагарина и проблема возрождения православного иконописания в России / http://nonna3553.narod.ru/articles6.html
  • Яковлева Н. А. Двенадцать тезисов о феномене русской иконы / http://nonna3553.narod.ru/articles1.html
  • Яковлева Н. А. О новом эксперименте, или о том, не пора ли поставить памятник школьнику / http://nonna3553.narod.ru/articles4.html
  • Яковлева Н. А. Апостолы добра / https://rmvoz.ru/sobor/kakaya-kniga-dlya-semejnogo-chteniya-nuzhna-sovremennoj-rossii/
  • Яковлева Н. А. Сокровища отечественной духовной культуры и современное телевидение։ общество потребления и способы избавления от недуга / https://rmvoz.ru/sobor/kakaya-kniga-dlya-semejnogo-chteniya-nuzhna-sovremennoj-rossii/
  • Яковлева Н. А. Игумен земли Русской преподобный чудотворец Сергий Радонежский к 700-летию со дня рождения / https://rmvoz.ru/sobor/
  • Яковлева Н. А. Какая книга для семейного чтения нужна современной России? / https://rmvoz.ru/sobor/kakaya-kniga-dlya-semejnogo-chteniya-nuzhna-sovremennoj-rossii/

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. СПИСОК ЧЛЕНОВ АИС СПб НА 2019 год
  3. Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина 1915—2005 / Рос. акад. художеств; [авт.-сост. С. Б. Алексеева; авт. кол. А. В. Дехтярук, Л. И. Полубкова, М. Ю. Тринда; науч. ред. Ю. Г. Бобров]. — СПб. : ЗАО «Первоцвет», 2007. — С. 496. — ISBN 978-5-903677-01-6
  4. Яковлева, Нонна Александровна - Русский живописный исторический портрет : к проблеме формирования жанра : диссертация ... кандидата искусствоведения : 17.00.04 - Search RSL
  5. Яковлева, Нонна Александровна - Система жанров русской реалистической живописи XIX века : автореферат дис. ... доктора искусствоведения : 17.00.04 - Search RSL
  6. Профессора Российского государственного педагогического университета имени А. И. Герцена в XXI веке. 2001—2006 годы: Биографический справочник / Под общ. ред. Г. А. Бордовского и В. А. Козырева. — СПб. : Изд-во РГПУ им. А. И. Герцена, 2007. — С. 512.
  7. Доценко В. Д., Алиев А. А., Егоров В. П., Романов Г. Б. Знаменитые люди Санкт-Петербурга. Биографический словарь. — СПб. : «Аврора-Дизайн», 2007. — Том VII. — Художники, архитекторы, скульпторы, граверы, медальеры, ювелиры, фотографы, реставраторы. — С. 407.
  8. Яковлева Н. А. Реализм. Русская живопись: история жанровой системы. — М.: Белый город, 2007. — 584 с. — ISBN 978-5-7793-1208-0
  9. Яковлева Н. А. Русское иконописание: благодатный образ на Руси и в России. Альбом. — М. : Белый город, 2010. — 480 с. : ил. — ISBN 978-5-7793-1914-0
  10. Яковлева Н. А. Московские иконописцы: Феофан Грек, Андрей Рублёв, Дионисий. Великие полотна. — М. : Белый город, 2011. — 272 с. : ил. — ISBN 978-5-7793-2134-1
  11. Яковлева Н. А. Сокровища русской православной культу-ры: храм, благодатный образ, высокий иконостас. — СПб. : Планета Музыки, 2018. — 284 с. — ISBN 978-5-8114-3510-4
  12. Яковлева Н. А. Наш город Санкт-Петербург. — СПб. : Специальная литература, 1999. — 176 с. — ISBN 5-263-00080-4