Նոդար Գուրեշիձե
Նոդար Գուրեշիձե (վրաց.՝ ნოდარ გურეშიძე, 1927, Աբաշայի շրջան, գյուղ Մարանի - 30 հոկտեմբերի, 2004), վրացի գրող[1]։
Նոդար Գուրեշիձե | |
---|---|
Ծնվել է | 1927 մարտի 10 |
Վախճանվել է | հոկտեմբերի 30, 2004 | (տարիքը 77)
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ազգություն | վրացի |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելՆոդար Գուրեշիձեն ծնվել է Աբաշայի շրջանի Մարանի գյուղում։ 1950 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետը։ Բանաստեղծությունների առաջին գիրքը հրատարակվել է 1954 թվականին։ Վրացերեն, ռուսերեն և ուկրաիներեն ժողովածուների հեղինակ է։ Թարգմանված բանաստեղծություններ ունի լեհերեն, գերմաներեն, սերբերեն և այլ լեզուներով։ Թարգմանություններ է կատարել Նիկոլայ Նեկրասովից, Ավետիք Իսահակյանից, Վլադիմիր Մայակովսկուց, Սամեդ Վուրղունուց, Աշոտ Գրաշուց, Հրաչյա Հովհաննիսյանից[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Նոդար Գուրեշիձե (վրաց.)
- ↑ Սրտի ձայն, Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին, Երևան-Թբիլիսի, «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո» հրատարակչություններ, 1970