Նոբույոսի Առակի (ճապ.՝ 荒木 経惟, մայիսի 25, 1940(1940-05-25)[1][2][3][…], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա և Տոկիո, Ճապոնիա[4][1]), ճապոնացի լուսանկարիչ։ Մեծ ճանաչում է ձեռք բերել սադրիչ և ճապոնական հասարակության տաբուները խախտող, էրոտիկայի ու պոռնոգրաֆիայի սահմանագծին գտնվող իր աշխատանքներով։ Չնայած էպատաժային բնույթին` առանձին քննադատներ նրա աշխատանքները համարվում են ճանոպական դասական սյունգա ավանդույթի շարունակությունը[6]։

Նոբույոսի Առակի
ճապ.՝ 荒木経惟
Nobuyoshi Araki Frankfurt.jpg
Ծնվել էմայիսի 25, 1940(1940-05-25)[1][2][3][…] (81 տարեկան)
ԾննդավայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա և Տոկիո, Ճապոնիա[4][1]
ԱզգությունՃապոնացիներ
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
ԿրթությունChiba University?
Մասնագիտությունլուսանկարիչ և արվեստների գործիչ
Ոճժամանակակից արվեստ[5]
Ժանրֆիգուրատիվիզմ[5]
ԱշակերտներSakiko Nomura?
Պարգևներ
Կայքarakinobuyoshi.com(ճապոներեն)
Commons-logo.svg Nobuyoshi Araki Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մանկություն, համալսարանական տարիներ, աշխատանք «Դէնցուում» (1940 — 1972)Խմբագրել

Ծնվել է 1940 թվականին Տոկիոյի Թայթո հատուկ շրջանի Մինովա շրջանում, Տյոտարո Առակիի և նրա կնոջ` Կինի ընտանիքում։ Ընտանիքն զբաղվում էր գետայի առևտրով։ Ընտանիքի յոթ երեխաներից հինգերորդն էր (ունեցել է երեք քույր և երեք եղբայր)։ Իր առաջին լուսանկարչական ապարատը նվեր է ստացել հորից 12 տարեկանում. նրա հայրը նախկինում եղել էր որակավորված սիրողական լուսանկարիչ։ Առաջին լուսանկարներն արել է դպրոցական էքսկուսիաների ժամանակ, որոնց մասնակցել է երիտասարդ Առակին։

1959 թվականին ընդունվել է Տիբի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի լուսանկարչության ու կինեմատոգրաֆիայի բաժինը։ Ստացել է բակալավրի աստիճան ու սկսել է որպես լուսանկարիչ աշխատել «Դէնցու» գովազդային գործակալությունում։ 1964 թվականին ստացել է իր առաջին պարգևը` «Տայյո» ամսագրի մրցանակ ցածր դասարանների աշակերտների լուսանկարների հավաքածուի համար։ Հաջորդ տարի Տոկիոյում կայացել է Առակիի աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսը, որի թեման ևս ցածր դասարանների աշակերտներն էին։

1970 թվականին սահմանափակ քանակությամբ ստեղծել է իր առաջին ալբոմը, որն ուղարկել է ընկերներին, քննադատներին և պատահական մարդկանց, որոնց հասցեները պատահականորեն ընտրել է հեռախոսագրքից։ Ֆոտոալբոմի թեման դարձել են Տոկիոյի շարքային բնակիչները։ Նույն թվականին կազմակերպել է «Սյուռ-սենտիմենտալիզմի մանիֆեստ №2. ճշմարտությունը Մարի Կարմենի մասին» «ծրագրային» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են կանացի մեծացրած սեռական օրգանների լուսանկարներ։ «Դէնցու» գործակալությունում Առակին ծանոթացել է այնտեղ աշխատողղ քարտուղարուհու` Յոկո Աոկիի հետ. նրանք ամուսնակցել են 1971 թվականին։ Մեղրամսի ընթացքում արված լուսանկարները թողարկվել են «Սենտիմենտալ ճանապարհորդություն» (ճապ.՝ センチメンタルな旅) ալբոմում. ալբոմը թողարկվել է հեղինակի անձնական միջոցներով, 1000 օրինակով։ Տպաքանակի մի մասն Առակիի կինը վաճառել է «Դէնցու» գործակալության աշխատակիցներին։ Նույն թվականին չորս համախոհների հետ Առակին հիմնել է «Կրկնօրինակողների միություն։ Գէրիբարա 5» (ճապ.՝ 複写集団ゲリバラ5) ստեղծագործական միությունը։ Տարվա վերջում Առակին այցելել է այն ժամանակ դեռ ԱՄՆ-ի կողմից շրջափակված Օկինավա կղզի, իսկ 1972 թվականին հեռացել է «Դէնցուից»` ամբողջապես նվիրվելով գեղարվեստական լուսանկարչությանը։

1973-1990 թվականներԽմբագրել

 
Առակիի ցուցահանդեսը Ֆրանկֆուրտում

1974 թվականին Առակին ճապոնացի հետպատերազմյան այլ առաջատար լուսանկարիչների հետ ֆոտոդպրոց է հիմնել, որտեղ մասնակցել է մի շարք մաստեր կլասերի, ինչպես նաև 1976 թվականին եղել է դպրոցի` եռամսյակը մեկ հրատարակվող կանանց լուսանկարներին նվիրված ամսագրի խմբագիրը։ Նույն թվականին դպրոցը դադարել է գոյություն ունենալ, իսկ Առակին 10 աշակերտների հետ հիմնել է սեփական դպրոցը (այն գոյություն է ունեցել մինչև 1979 թվականը)։ 1978 թվականին Առակին կնոջ հետ հայրենի Մինովո քաղաքից տեղափոխվել է Տոկիոյի հարավում գտնվող Կոմաէ փոքրիկ քաղաքը։

1979 թվականին Առակին ուղևորվել է Նյու Յորք` «Japan: A Self-Portrait» ցուցահանդեսի բացման համար, որն անց է կացվել Լուսանկարչության միջազգային կենտրոնի աջակցությամբ։ Նույն թվականին «S&M Sniper» էրոտիկ ամսագրում հրապարակվել է նրա էրոտիկ լուսանկարների առաջին շարքը։ 1980 թվականին Առակին որպես լուսանկարիչ մասնակցել է ճապոնացի հայտնի ռեժիսոր Սեյդզյուն Սուձուկիի «Գնչուական մեղեդիներ» ֆիլմի աշխատանքներին։

1981 թվականին Առակին բացել է իր սեփական «Առակի» ճապ.՝ アラーキー ընկերությունը։ Նույն թվականին Ակիրա Սուէին սկսել է «Սյասին ձիդայ» ամսագրի հրատարակումը, որը 80-ական թվականներին մեծ ռեզոնանս է ստացել ճապոնական ֆոտո-անդրգրաունդում. իր ճանաչման համար ամսագիրը մեծ մասամբ պարտական է Առակիին, որի լուսանկարչական շարքերը հայտնվել են ամսագրի առաջին համարներում։ Տարին նաև նշանավորվել է «Ավագ դասարանների աշակերտուհու կեղծ օրագիրը» ֆիլմում Առակիի ռեժիսորական դեբյուտով։ Ամուսնության 10-ամյակի առթիվ նրանք Յոկոյի հետ մեկնել են ճամփորդության` այցելելով Փարիզ, Մադրիդ և Բուենոս Այրես։

1982 թվականին Առակին ընկերության նոր գրասենյակ է բացել` այն անվանելով «Ֆոտոկլինիկաներ», գրող Կենձի Նակագամիի հետ այցելել է Հարավային Կորեա, ինչպես նաև` տեղափոխվել է Սեթահայա շրջան, որտեղ ապրում է մինչև հիմա։

1986 թվականին Առակին սկսել է փորձարկումներ անել սլայդ շոուի իր ստեղծած ոճում, որը կոչվել է «Առակինէմա» (ճապ.՝ アラキネマ): Լուսանկարների ցուցադրության համար օգտագործվել է միաժամանակ երկու պրոյեկտոր, որոնք ղեկավարել են Առակիի գործընկերները` Սիրո Տամիան և Նոբուխիկո Անսայը (արդյունքում 1988 թվականին նրանք երեքով ստեղծել են «AaT Room» միավորումը)։ 1988 թվականին «Սյասին ձիդայը» խոշոր սկանդալի կենտրոնում է հայտնվել, ինչի պատճառով ամսագիրն ստիպված է եղել դադարեցնել իր գոյությունը. ոստիկանության հրահանգով բռնագրավվել են ապրիլյան համարի բոլոր օրինակները. ամսագրին մեղադրել են պոռնոգրաֆիա տարածելու համար, և այդպիսիք են համարվել Առակիի աշխատանքները։ Ինքը` լուսանկարիչը, ստիպված է եղել ցուցմունք տալ ոստիկանական բաժանմունքում։

1990 թվականի հունվարի 27-ին 42 տարեկան հասակում մահացել է Առակիի կինը` Յոկոն։ Այս ողբերգության հետ մեկտեղ նույն տարում լուսանկարիչն արժանացել է ազգային երկու խոշորագույն լուսանկարչական միավորումների բարձր պարգևների։ Առակին նաև շարունակել է իր համագործակցությունը ռեժիսոր Սէյձյուն Սուձուկիի հետ` որպես լուսանկարիչ մասնակցելով նրա «Յումէձի» ֆիլմի նկարահանումներին։

Ստեղծագործության ակնարկԽմբագրել

Լուսանկարիչը մեծ թվով անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում։ Ճապոնիայում Առակիի ցուցահանդեսները հաճախ փակվում են, աշխատանքները բռնագրավվում են, իսկ լուսանկարչին տուգանքներ են նշանակում։ Սակայն սա չի կանգնեցնում նրան և չի նվազեցնում նրա ճանաչումն ամբողջ աշխարհում և Ճապոնիայում։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Առակին հրատարակել է ավելի քան 250 գիրք։

Առակին իր մասին ոչինչ չի թաքցնում։ Երբ նրա կնոջ մոտ քաղցկեղ է ախտորոշվել, նա լուսանկարել է կնոջն ու շարժական ցուցահանդես կազմակերպել։ Նրա սիրելի թեմաներն են ծաղիկները, ամպերը, կանայք ու երեխաները։ Ծաղիկների` նրա կողմից արված լուսանկարներն այնքան ոչ միանշանակ են, որ դրանք դժվար է ոչ պոռնոգրաֆիկ անվանել։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
  2. 2,0 2,1 Luminous-Lint — 2005.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://vocab.getty.edu/page/ulan/500116119
  5. 5,0 5,1 https://artfacts.net/artist/nobuyoshi-araki/2692
  6. Klose, T. Arakimentari (документальный фильм, 2004).

Արտաքին հղումներԽմբագրել