«Նոբելի սառցե ձու» (ռուս.՝ Ледяное яйцо Нобеля), ոսկերչական ձու, որը պատրաստել է Ալմա Փիհլը[1] Կարլ Ֆաբերժեի ղեկավարությամբ 1914 թվականին[1]։ Ձուն ստեղծվել է նավթարդյունաբերող Էմանուել Նոբելի համար[2]։

Նոբելի սառցե ձու
Ստեղծման թնական1914
ՊատվիրատուԷմանուել Նոբել
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՖորբս ընտանիք
Դիզայն և նյութեր
Նյութերպլատին, արծաթ, արծնապակի, մարգարիտ, ալմաստ և Լեռնային բյուրեղապակի
Բարձրություն70 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Նոբելի սառցե ձու» ոսկերչական ձուն պատկանում է Արթուր և Դորոթի ՄակՖերինների հավաքածուին և ցուցադրվում է Հյուստոնի բնական գիտությունների թանգարանում[3] (Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ

Դիզայն խմբագրել

«Նոբելի սառցե ձու» ոսկերչական ձուն տեսքից սովորական է թվում։ Սակայն այն պատված է արծաթագույն, սպիտակ և թափանցիկ էմալով։ Ձուն այնպես է երեսպատված, որ դիտողին թվում է, թե այն եղյամապատ է ու ձմեռային սառնամանիքային առավոտի է ականատես լինում։ Ձու-զարդատուփը պատրաստված է պլատինից[1]։ Բացման եզրերին տեղադրված են մարգարիտներ[2]։

Անակնկալ խմբագրել

 
Ձվի անակնկալ՝ ժամացույց-կախազարդ

Այս ոսկերչական ձվի անակնկալն իրենից ներկայացնում է ժամացույց-կախազարդ[4]։ Վերջինս ստեղծված է փաթիլի տեսքով։ Ժամացույցի պատյանը պատրաստված է պլատինից։ Որպես զարդարանք օգտագործվել են՝ լեռնային բյուրեղապակի, ադամանդ[4]։ Ժամացույցի բարձրությունը 6 սմ է։

Պատմություն խմբագրել

1914 թվականին «Նոբելի սառցե ձու» ոսկերչական ձուն Էմանուել Նոբելը նվիրում է ընկերոջը։ Դրանից հետո ձվի մասին պատմությունը լռում է։ Երկար ժամանակ ձուն համարվում էր կորսված։ Սակայն 1994 թվականին ձվի մասին բոլորն իմանում են, երբ այն վաճառքի է հանվում Քրիստիս աճուրդի տանը. ձվի գինը կազմեց 220 հազար դոլար։

Այսօր «Նոբելի սառցե ձու» ոսկերչական ձուն պատկանում է Արթուր և Դորոթի ՄակՖերինների ֆոնդին և ցուցադրվում է Հյուստոնի բնական գիտությունների թանգարանում[3] (Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Ледяное яйцо Нобеля Фаберже 1914». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  2. 2,0 2,1 [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Ledyanoe-yaico-Nobelya «������� ���� ������ - ���� �������»]. eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 1 (օգնություն)
  3. 3,0 3,1 «Fabergé: Imperial Jeweler To The Tsars | Houston Museum Of Natural Science». www.hmns.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  4. 4,0 4,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել